Նման ԱԺ-ն հենց Բաբլոյանը պետք է ղեկավարի
Ասում են Ազգային ժողովի նախագահը պետք է Արա Բաբլոյանը լինի: Համաձայնվեք, նման ձեւով կազմավորված եւ նման խայտառակ կազմ ունեցող ԱԺ-ն հենց պետք է քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող մարդ ղեկավարի:
Ասում են, որ տեղակալները լինելու են Արփինե Հովհաննիսյանը, Էդուարդ Շարմազանովը եւ Միքայել Մելքումյանը:
Հենց այստեղ են ասում՝ մեկնաբանություններն ավելորդ են:
Պատահական չէ, որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասին այսօր հետաքրքրում է ավելի շատ «Սելտա»-«Ռեալ» եւ «Սաութհեմփթոն»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումները, քան թե ով կգլխավորի անդեմ եւ ոչինչ չորոշող եւ ընդամենը կոճակի դեր խաղացող Ազգային ժողովը:
Top-News.am