Հայաստանում տեղեկատվական դաշտին ամենից շատ սպառնում է ներքաղաքական իրավիճակը. փորձագետ
Ներքաղաքական իրավիճակն ավելի շատ խնդիրներ է ստեղծում Հայաստանի տեղեկատվական դաշտում, քան ադրբեջանցի կամ թուրք հաքերների հնարավոր հարձակումները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 18-ին ասաց տեղեկատվական անվտանգության հարցերի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Փորձագետի խոսքով՝ տեղեկատվական անվտանգության մակարդակը տարածաշրջանի երկրներում այնքան էլ բարձր չէ։ «Բայց ադրբեջանական եւ թուրքական հարձակումներն առայժմ Հայաստանի համար լուրջ սպառնալիք չեն ներկայացնում»,- նշել է նա։