Դավիթ Խաժակյանը քաղաքային իշխանության խիղճն է, նրա հավասարակշռված քննադատությունները բխում են Երևանի շահերից․ Նարեկ Մալյան
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ աջակցություն հայտնելով Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։
Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քննարկում է Խաժակյանին ավագանուց հետ կանչելու հնարավորությունը։
Նարեկ Մալյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Դավիթ Խաժակյանը իմ ճանաչած ամենասկզբունքային և պարկեշտ մարդկանցից մեկն է: Նա քաղաքային իշխանության խիղճն է: Խաժակյանի քննադատությունները միշտ հավասարակշռված և բովանդակային են ու բխում են Երևանի շահերից:
Որպես երևանցի կոչ եմ անում Դավիթին մնալ ավագանիում»։