Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ)
Պետերբուրգում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության փաստով:
Ինչպես հայտնում է Интерфакс-ը, միջադեպը տեղի է ունեցել Սոֆիսկի փողոցում: Հինգ տղամարդ իջել են ավտոմեքենայից, ապա նրանց միջև վիճաբանություն է ծագել, հնչել են կրակոցներ: Խուլիգանության մասնակիցները թաքնվել են դեպքի վայրից՝ թողնելով իրենց մեքենաներն այդտեղ:
Պարզվել է մեքենաներից մեկի տիրոջ ինքնությունը, ում խոսքով՝ այդ ավտոմեքենայից օգտվել է իր ադրբեջանցի ծանոթը՝ ծնված 1987 թվականին:
Այժմ մեքենայի տերը գտնվում է ոստիկանության բաժնում: