Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ

Այս թեմայով
- Դիլիջանում վթարի է ենթարկվել «Զեյթունցի Счастливчик Վաչոն»
- Արտակարգ դեպք Գյումրիում. «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մարզի ԳԳՄ տնօրենն ու իրացման բաժնի պետը բերման են ենթարկվել
- Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի որդին
- Բախվել են «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստի Infiniti-ն և պայմանագրային զինծառայողի Mercedes-ը. ֆուտբոլիստը տեղափոխվել է հիվանդանոց
Ժամը 16:40-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 պատանի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 17-ամյա Սերգեյ Ղ.-ն, 18-ամյա Հովսեփ Մ.-ն, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել կրծքավանդակի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ և 18-ամյա Էմիլ Կ.-ն, ով վնասվածք է ստացել դաստակի և ականջի մասում:
Վիրավորներից Սերգեյ Ղ.-ն և Հովսեփ Մ.-ն գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, իսկ Էմիլ Կ.-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո հրաժարվել է մնալ հիվանդանոցում: Մինչ Էրեբունու բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորներին, և այս պահի տվյալներով, բժիշկների շնորհիվ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Խորենացի փողոցից:
Դեպքի հանգամանքները պարզելու համար ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ: