Այսօր՝ 19 հունվարի 2020թ., 00:00
«Եթե հասկանանք, թե ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից, ապա ամեն ինչ կընկնի իր տեղը». Արթուր Ղազինյան Ջեֆ Բեզոսը, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում իջել է երկրորդ տեղը Թուրքիայում 13 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը. համառոտ ակնկարկ Վարչապետի թաքուն եւ անհասկանալի ցավակցությունը Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ Պետության ղեկավարը որոշել է իր էջում տեսանյութ տարածել չգիտեմ որ «մտքի տիտանի» գլխում ծնված պայքարի մասին. Ե. Վարոսյան «Վանեցյանն անպայման ինչ-որ հարցերի պետք է պատասխանի. Գեորգի Կուտոյանի մահը ցույց է տալիս, որ պետք է թույլ չտանք, որ հետագայում էլ նման բան լինի». Կարինե Աճեմյան Կոչ ենք անում բոլոր պաշտոնատար անձանց զերծ մնալ կողմնակալ գնահատականներից Քիմ Քարդաշյանը բացահայտել է, թե ինչու էր այցելում Սպիտակ տուն (տեսանյութ) Լեհաստանը կազմել է ԽՍՀՄ-ի պատճառով կորած համարվող մշակութային օբյեկտների ցանկը «Սիթին» ու «Արսենալը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ) Վրաստանը և Ուկրաինան Ռուսաստանի դեմ բողոք են ներկայացրել Միջազգային ծովային կազմակերպությանը Ռուսաստանցի կինը մահացել է՝ չափից շատ պարացետամոլ խմելու պատճառով Պուտինը խոստացել է փակել պատմությունը վերաշարադրել փորձողների «կեղտոտ բերանները» Բարաք Օբամայի հետաքրքիր շնորհավորանքը կնոջ ծննդյան օրվա առթիվ Կազեմիրոյի դուբլը հաղթանակ պարգևեց «Ռեալին» (տեսանյութ) 20th Century հայտնի կինոստուդիան զրկվել է անվան «Fox» մասից Բեյրութում բախումներ են տեղի ունենում անվտանգության ուժերի և ցուցարարների միջև Գործազրկության մակարդակն աճել է՝ հավասարվելով 2011թ․ մակարդակին. Արա Գալոյան Հասակը, աչքերի գույնը․ 7 բան, որ ժառանգականորեն փոխանցվում են երեխաներին միայն հայրերից Մաուրո Գևգեոզյանը տեղափոխվեց պերուական ակումբ Լիբիայի նավթային ընկերությունն արտակարգ դրություն է հայտարարել Մերձավոր Արեւելքում իրավիճակը ԱՄՆ-ի «մեծամտության» անմիջական հետեւանքն է․ Զարիֆ Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցվեն Կիևին Ուկրաինայում հրապարակվել է նախարարների աշխատավարձերի չափը. ամենաաբարձրն Արսեն Ավակովինն է ԶՈւ-ն համալրվել են մեծաքանակ սպառազինությամբ․ ՊՆ Իրավապահ մարմինները հնարավոր ամեն բան անում են Կուտոյանի մահվան հանգամանքները պարզելու համար. ԱԽ քարտուղար Այսօր համոզվեցի, որ գյուղատնտեսությունը ՀՀ-ում կարող է լինել շահութաբեր բիզնես. Դրա համար պետք է 3 բան. Փաշինյան ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի մասին Ուկրաինայում վաղը հրաժեշտ կտան Թեհրանի մոտ ողբերգական ավիավթարի զոհերին «Տոտենհեմն» արտագնա խաղում ոչ-ոքի խաղաց «Ուոթֆորդի» հետ (տեսանյութ) Իրանի հոգևոր առաջնորդը Թրամփին «ծաղրածու» է անվանել «Իզվեստիան» 1990-ի հունվարին գրել է Բաքվի հրապարակում 4 հայերի հրապարակային այրելու մասին. Տարոն Սիմոնյան Հայաստան - Մոլդովա՝ 5։1 «Եկեք ենթադրություններ չանենք». Արարատ Միրզոյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին «Ռոմայի» հայտացուցակը «Ջենոայի» դեմ խաղում Ցեղասպան քաղաքականությունը շարունակվում է եւ պետք է միշտ զգաստ լինել. Արցախցի պատգամավոր Թուրքիան բարձրացրել է մուտքի վիզայի գինը. Հայաստանցիներն այսուհետ կվճարեն 30 դոլար Վենեսուելայի ժողովուրդը զանգվածաբար լքում է կաթոլիկ եկեղեցին. երկրի նախագահը դիմել է Հռոմի պապին «Ո՞վ է հիմա հիշում հայերի ցեղասպանության մասին». ի՞նչ առիթով Հիտլերն արտասանեց այս խոսքերն ու ինչու՞ դրանից հետո հազարավոր մարդիկ սպանվեցին Արթուր Վանեցյանի հրաժարականը կանգառի կոչ էր, կանգառի կոչ է նաև Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը Բնական գազի պաշարները Միջերկրական ծովում կարող են պատերազմի պատճառ դառնալ. իսրայելցի փորձագետ «Հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը». Նաիրա Զոհրաբյան Forbes-ը թարմացրել է մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկը Կանանց գրավում են մորուքավոր տղամարդիկ ՀՀ-ի եւ Արցախի պատգամավորները հայտարարություն ընդունեցին Բաքվում հայերի ջարդերի դատապարտման մասին Միայնակ կոալան՝ այրված ծառերի արանքում Հայաստանը՝ եվրոպական ֆուտբոլային քարտեզում. 7 ուշագրավ կետ ՈՒԵՖԱ-ի նոր զեկույցից ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացումից Խելացի տան տեխնոլոգիայի տարածումը դեռեւս բարդ է. Amazon Հանրապետության տարածքում ջերմաստիճանը վաղը կբարձրանա 6-8 աստիճանով Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել» Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը ցավակցելու Գեորգի Կուտոյանի ընտանիքի անդամներին Չի բացառվում, որ ապրիլից հետո գազի գնի բարձրացման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան Microsoft-ը 1 մլրդ դոլար կհատկացնի մթնոլորտում ածխածնի դեմ պայքարի համար Եվրոպա մատակարարվող գազի գինը ավելի ցածր է, քան Հայաստան մատակարարվողը. Դանել Իոաննիսյան Ո՞վ էր բանակը ներքաշում քաղաքական պայքարի մեջ «Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել». Հայտարարություն Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում իր աստղն է ստացել (տեսանյութ) Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին ոստիկանի կատարած գրառման համար «Դա կատարվել է պետական կառույցների դեմ ատելության մթնոլորտի ֆոնի վրա». Ստ. Դանիելյանը՝ Կուտոյանի մահվան մասին «Դա կյանքի ու մահվան հարց էր»․ Մեգան Մարքլը թագավորական ընտանիքից հեռանալու մասին Գեբելսի խոսքերը մեջբերած բրազիլացի փոխնախարարը հեռացվել է աշխատանքից Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր եւ ցնցող. ԱԱԾ Միհրան Հարությունյանի դուստրը հայրիկի մեքենայի մեջ պարում է Արամեի «Քավոր ջան» երգի ներքո (տեսանյութ) Ուկրաինացի նախարարը մտել է սեղանի տակ՝ ի պաշտպանություն վարչապետի (լուսանկար) Ցանկացած բեմում դու ես իմ աստղը. Բարաք Օբաման շնորհավորել է կնոջը ծննդյան օրվա առթիվ Արթուր Վանեցյանի դեմ մահափորձ է պլանավորվել․ ի՞նչ գիտի ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո որոշ լրատվամիջոցներ իրենց անտեր են զգում Ամերիկյան The Washington Post պաբերականն անդրադարձել է ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի դիակի հայտնաբերմանը Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել Թրամփը կոչ է արել Իրանի առաջնորդներին «Իրանը կրկին հզոր դարձնել» Ռիհանան բաժանվել է սաուդցի միլիարդատիրոջից. Հայտնի փոփ-աստղը կրկին ազատ է Ինչու՞ է վարչապետը սկսել հաճախ հանդիպել իր պատգամավորներին Հրդեհ՝ Մամուլի շենքում. (տեսանյութ) Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ (լուսանկար) Մակրոնին շտապ տարհանել են թատրոնից Ամանորն անցել է, հիմա արդեն կարելի է բնակչությանը պատրաստել գազի գնի բարձրացմանը ԱՄՆ-ի օդանավակայաններում Չինաստանից ժամանած ուղեւորների մոտ վտանգավոր վիրուսը հայտնաբերելու համար զննման կետեր կբացվեն Ավստրալիայում հիմա էլ ջրհեղեղ է (լուսանկարներ, տեսանյութ) Իրանի գործողություններին պատասխանելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը դեռ ուժի մեջ է. Պոմպեո
Հարցում

Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:


- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:

Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:

-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:

Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:

Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:

Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:

Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի, իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:

- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:

Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝ Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։ Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:

Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:

Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:

-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:

Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:

Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար

website by Sargssyan