Վրաստանում վաճառել են Միխեիլ Սաակաշվիլու նստավայրը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նախկին նստավայրը 7,5 մլն լարիով վաճառվել է աճուրդում: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավային:
Նշվում է, որ Մեստիա (Սվանեթի) գյուղում գտնվող նստավայրը վաճառվել է նախնականից 308 տոկոսով ավելի բարձր գնով: Գործարքը կայացել է «100 ներդրումային առաջարկ բիզնեսի համար» ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում է աճուրդի միջոցով պետական օբյեկտների սեփականաշնորհում: Նոր սեփականատերը Aigvinis Sahli մասնավոր ընկերությունն է:
Նախագահական նստավայրը կառուցվել է 2011 թվականին: Հայտնի չէ, արդյո՞ք Սաակաշվիլին կարողացել է օգտվել դրանից, քանի որ 2012-ին նրա «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը պարտվել էր խորհրդարանական ընտրություններում, իսկ մեկ տարի անց լրացել է նրա նախագահական լիազորությունների ժամկետը: