Այսօր՝ 21 հունվարի 2020թ., 00:00
Եգիպտոսում Թուրքիայից պահանջում են վերադարձնել ավելի քան 23,1 մլն ոսկե մետաղադրամները Դեն Բիլզերյանը 40 վայրկյանում կորցրել է 1 միլիոն դոլար Սոմալին Թուրքիային հրավիրել է նավթ հետախուզել իր ծովերում. Էրդողան Մասնագիտական տեսանկյունից սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում. Արամ Վարդևանյան Օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն Իսպանիայում հասել է ռեկորդային մակարդակի՝ 83,7 մլն մարդ Սի Ցզինպինը հավաստիացրել է, որ Չինաստանը կզսպի նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը Անսպասելի վիճակագրություն Երկրի վարչապետը ընդհանրապես չարձագանքեց, չցավակցեց` ի ցույց դնելով իր անտարբեր և զազրախոս տեսակը. ազատամարտիկ Քադիրովը հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոն չի առաջարկել երկրից դուրս Հրաչյա Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանում ատելության մթնոլորտ չկա Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ պաշտոնյան արդարացվելու է, դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից. Միհրան Պողոսյան ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա Հայտնի է Արցախում համապետական ընտրությունների օրը Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնելու դատավոր Դանիբեկյանին «Հայաստանի ազգային հերոսներից» մեկը, ըստ տարածված լուրերի, խոցվել է թիկունքից արձակված 2 գնդակով. Ո՞վ է մեր թշնամին Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու. Արմեն Աշոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի Ով է Հրայր Թովմասյանի գործառութային անձեռնմխելիության հարցը քննող դատավորը Մերկապարուհիները ուժով չեն թողել հաճախորդին հեռանալ Մաքգրեգորի հաղթանակը 40 վայրկյանում (ծաղրանկար) Հայաստանի շախմատի չեմպիոնների անունները հայտնի են Հուշում եմ իշխանափոխության 4-րդ տարբերակը Ժողովրդին սարքեցին իրար թշնամի, բաժանեցին սևի ու սպիտակի, մարդկանց հեռացրեցին իրարից, որ իրանք լավ ապրեն... Փաշինյանը մեծացրել է իր անվտանգությունն ապահովող ծառայողների թիվը, գնել նոր զրահապատ մեքենա Հայկ Խանումյանն առաջադրվեց Արցախի նախագահի թեկնածու Ստյոպա Սաֆարյան. արհեստավարժ սադրիչ եւ ապատեղեկատվություն տարածող Բրեդ Փիթը կրկին սիրախաղ է սկսել Ջենիֆեր Էնիսթոնի հետ Կապանում վարչապետի ասուլիսին «հատուկ» են պատրաստվում Մեղր. օգո՞ւտ, թե՞ վնաս Համաշխարհային միլիարդատերերն ավելի հարուստ են, քան մոլորակի 4,6 միլիարդ բնակչությունը միասին վերցրած Սաֆարյանը դա պետք է անի, ոչ թե կրակի վրա յուղ լցնի Տեղեկություններ ունեմ, որ Կուտոյանն ընդհանրապես ալկոհոլ չէր օգտագործում 5 համեմունք, որոնք օգտակար են առողջության եւ կազմվածքի համար Մբապեն «կերակրել» է Նեյմարին (լուսանկար) Դարպասապահը հեռացվել է 11 մետրանոցը 2 անգամ կանոնների խախտումով հետ մղելու համար Պամելա Անդերսոնը մերկացել է իտալական ամսագրի համար (լուսանկարներ) Լողազգեստ եւ բաց ոտքեր. հնդկական սերիալների ամենահայտնի դերասանուհիների ամենահամարձակ ֆոտոշարքերը Հրապարակվել է Սիրիայում ռուսական ռոբոտ սարքերի աշխատանքը ցուցադրող տեսանյութը Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է․ Հրանտ Բագրատյան «Ես կարող եմ գնալ, կրկին ծննդաբերել, խնդիրը դա չէ». Լուսինե Բադալյան (տեսանյութ) Հաֆթարը հրաժարվել է Բեռլինում ստորագրել հրադադարի մասին համաձայնագիրը ՆԱՍԱ-ն «տիեզերական» արևածագի ուշագրավ լուսանկար է հրապարակել Արքայազն Հարին ափսոսում է իրեն տիտղոսն օգտագործելու իրավունքից զրկելու թագուհու որոշման համար Ավստրալիայում ավազե փոթորկից հետո տեղացել է գոլֆի գնդակի չափի կարկուտ Ինչպես է Միհրան Ծառուկյանը փչացնում իր տիկնոջը մատուցած անակնկալը «Ով ուզեց» եղավ, հիմա պետք է առողջացնել երկիրը Ուղղակի անբարոյական եմ համարում Աշոտյանի երեկվա հարցազրույցը. Հրաչյա Հակոբյան Ամերիկացի երգիչ Դեւիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ Թրամփը մտադիր է խստացնել այցագրերի տրման կանոնները Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի Պարոն Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. պաշտպան Զարիֆը հրաժարվել է Դավոսի տնտեսական համաժողովին մասնակցությունից Վարորդների պատիժը մեքենայի նույնականացման համարի բացակայության պատճառով կարող են մեղմել Գյուղացիները փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը. պահանջում են մինչև սպանդանոց կառուցելը մորթ իրականացնելու հնարավորություն տալ Պուտինը պաշտոնանկ է արել գլխավոր դատախազ Չայկային Մարդը խաբվում է, երբ մաքուր է և պարզ «Լավ հնարավորություն». Թուրքիան մեկնաբանել է Լիբիայի հարցով Բեռլինում անցկացված համաժողովը Արմեն Թավադյանի գործով որոշումը կհրապարակվի հունվարի 21-ին Անասնապահների բողոքի ակցիան Կառավարության մոտ ավարտվեց. նրանք կոչ արեցին բոլոր մարզերում ճանապարհներ փակել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների վրա արգելանքը չի վերացվել. Լեւոն Քոչարյան Եղանակը՝ Հայաստանում. գիշերային սառնամանիքները կրկին կսաստկանան «Եզդիական համայնքը կանգնելու է արտագաղթի ճանապարհին». Սպանդանոցային մորթի դեմ բողոքող ցուցարար Հայաստանում ավելի հեշտ կդառնա պաշտոնյաների անգործությունը բողոքարկելը «Իրավապահպան օրգաններն այսօր ՀՀ-ում համարյա չեն աշխատում». Գալուստ Սահակյանը՝ Կուտոյանի մահվան հանգամանքների մասին Բեյրութում ոստիկանների եւ ցուցարարների բախումների հետեւանքով տուժել է մոտ 70 մարդ «Լուրջ սպառնալիքներ կան». Արցախի նախագահի խորհրդականը` զինվորների` հեռախոս ունենալու կարգի մասին ՀՀ գլխավոր դատախազին զրպարտելու համար ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. Քննչական կոմիտե Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ) Շշուկներ կան, որ հանձնարարվել է դատավորին մերժել Թավադյանի բողոքը․ Հարություն Հարությունյան (տեսանյութ) Եւ այս մարդը Հանրային խորհրդի նախագահն է Գազի գնի բարձրացումն ունենալու է աղետալի հետեւանքներ. Արա Վարդանյան Վատ եմ վերաբերվում սպանդանոցային մսի պահանջին. կոռուպցիոն ռիսկեր կան. «Ֆերմերային շարժում» հ/կ նախագահ «ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը բեմականացում էր». Լեւոն Քոչարյանը՝ «Դիանա Հարությունյան» կեղծ օգտատիրոջ մասին Փաշինյանին հարց տված ադրբեջանցի «բլոգերն» ուզում է պատգամավոր դառնալ «Կատարվածը հարված է մեր պետական անվտանգության համակարգին». «Վերնատունը» Կուտոյանի մահվան մասին «Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում է Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը Ահաբեկիչները անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել Հմեյմիմում Ռուսաստանի ՕՏՈՒ բազայի վրա Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան
Հարցում

ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն իշխանությունների կողմից ցանկալի ՍԴ կազմ ունենալն է

 

Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի նպատակն այն է, որ այսօրվա քաղաքական իշխանությունն ունենա իր համար ցանկալի ՍԴ կազմ: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, թե այս ճանապարհն իրավական չէ:

«Եթե ուզում են այս գործընթացին օրենքի տեսք հաղորդել, դա դեռ չի նշանակում, որ սա իրավական ճանապարհ է: Դա նույն բանն է, եթե, օրինակ այժմ ԱԺ մեծամասնությունը օրենք անցկացնի, որով ԱԺ մյուս խմբակցությունների պատգամավորներին տարբեր եղանակներով խրախուսի մանդատները վայր դնել և անցնել կենսաթոշակի՝ ընդհուպ առաջարկելով հսկայական պարգևավճարներ տրամադրել: Դա տեսքով կարող է դառնալ օրենք, բայց բովանդակությամբ իրավական համարվել չի կարող: Նույնն այս դեպքում է»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ բազմաթիվ փորձեր են արվել՝ ՍԴ դատավորներից ազատվելու, որոնք անարդյունք են եղել, այդ պատճառով էլ դիմել են այս մեթոդին:

«Օրինակ՝ անհաջող փորձ արվեց ապացուցել, թե իբր նրանք դատավորներ համարվել չեն կարող: Ես չեմ պատկերացնում՝ ինչ տեղի կունենար, եթե Վենետիկի հանձնաժողովը չարձագանքեր. մինչև հիմա կթմբկահարեին, որ ՍԴ դատավորը մի բան է, անդամը՝ այլ բան: ՍԴ-ի մոտ բեմադրեցին «ժողովրդական ցասում» կոչվող արարողությունը, որի ընթացքում վիրավորանքներ էին հնչում դատավորների հասցեին, ու նրանցից մեկի նկատմամբ անգամ ֆիզիկական ուժ կիրառեցին, իսկ ոստիկանները կողքից հետևում էին ընթացքին: Փորձեցին քրեական գործեր ստեղծել»,-ասաց Ալումյանը:

Նրա խոսքով՝ թեև նշվում է, որ նախագիծը բացառապես կամավոր սկզբունքով է, իրականում կա երրոդ՝ ամենակարևոր տարրը:

«Եթե ընտրությունը ընդամենը լիներ՝ եթե ուզում եք անցնել կենսաթոշակի, անցեք, չեք ուզում, շարունակեք աշխատել, այլ հարց կլիներ, բայց կա սպառնալիք: Եթե նախընտրեք մնալ և աշխատել, հաշվի առեք, որ հնարավոր է՝ էլի քրեական գործեր հարուցվեն, էլի մարդիկ ՍԴ-ի շուրջ հավաքվեն, սկսեն ձեզ անպատվել, վարչապետն էլի եթերով անպատվի ձեզ: Եթե դատավորներն այս մտավախությունները չունենային, համոզված եմ, որ դատավորներից ոչ մեկը չեր ցանկանա կենսաթոշակառու դառնալ այդ տարիքում»,-նշեց նա:

Հարցին՝ ինչո՞ւ են ընտրվել հատկապես ՍԴ դատավորները, Ալումյանը պատասխանեց, թե չի կարծում, որ իշխանությունները չեն փորձելու մյուս դատավորներին էլ փոխել:

«Պարզապես ծախսատար եղանակ կլիներ ընդհանուր իրավասության կամ վարչական դատարանների դատավորներին փոխելու համար, դրա համար որոշել են այս մեթոդը կիրառել բացառապես ՍԴ դատավորների դեպքում: Կարծում եմ՝ ցանկացած իշխանությանը հնազանդվելու պատրաստ դատավորները կշարունակվեն պաշտոնավարել, մնացած դատավորներից կփորձեն ազատվել, մեթոդներն էլ կլինեն, հավանաբար, ոչ այդքան ծախսատար»,-նշեց փաստաբանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը:

Հիշեցնենք նաև, որ նշված նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ սոցիալական բոլոր երաշխիքների պահպանմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

website by Sargssyan