Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
Ստամբուլում հարյուրավոր կանայք մասնակցել են ֆլեշմոբի՝ կանանց նկատմամբ բռնությունների և ֆեմիցիդի դեմ:
Ruptly լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Մի քանիսը ձերբակալվել են:
Ֆլեշմոբը կրել է «Բռնաբարողը դու ես» խորագիրը: Հաղորդվում է, որ ոստիկանությունն անընդունելի է համարել ֆլեշմոբի հիմնի բառերը:
Ակցիան առաջին անգամ կազմակերպվել է Չիլիում՝ նոյեմբերի 20-ին: Այդ օրվանից ի վեր աշխարհի տարբեր քաղաքներում նույն թեմայով ֆլեշմոբեր են անցկացվում: