«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի է». Տիգրան Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հյուրընկալվելով Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ եթերում հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարին ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը պարզապես ծիծաղելի է:
Շեշտելով, որ ինքը երբեք Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը կամ աջակիցը չի եղել, փաստաբանը շեշտեց. «Իրավաբանական առումով ներկայացված մեղադրանքը դատարկ է: Այդքան խոցելի մեղադրանք անգամ փողոցային խուլիգանին չեն առաջադրում: Այս մեղադրանքի շուրջ սիրողական մակարդակի բազմաթիվ հարցեր կարող ենք տալ, օրինակ, թե երբ տապալվեց սահմանադրական կարգը եւ ով այն վերականգնեց, որ անգամ ամոթ է այս մասին խոսել»:
Top-News.am