1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 10 դեկտեմբերի 2019թ., 00:00
Լեւոն Քոչարյան. Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն Ավստրիայի ԱԳ նախկին նախարարը պատմել է Պուտինի հետ պարի մասին ԱՄՆ 2019-ին մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների կեսին WhatsApp-ում հայտնվել Է նոր գործառույթ Ինչո՞ւ են մարդիկ տառապում լուսնոտությամբ. վտանգավո՞ր է քնի մեջ քայլելը Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին աշխատակիցները մտադիր են վերադառնալ աշխատանքի Հրապարակվեց տարվա ամենատխուր պաշտոնական տեղեկագիրը Գիտնականները կենդանիների և բույսերի 71 նոր տեսակ են հայտնաբերել այս տարվա ընթացքում (լուսանկարներ) «Երևանի Սիթի»–ն խախտում է աշխատողների իրավունքները. ԱԻՊ Ինչպես են ձերբակալում ՊԵԿ պաշտոնյաներին «Ռոմա»-ն ցանկություն ունի Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկել Գերմանիայի ԱԳ նախարարը բացառում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերացումը մոտ ապագայում Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը հանդիպել են (տեսանյութ) Ռուսաստանն ու Ադրբեջանը համատեղ ուժերով ուղղաթիռներ կվերանորոգեն Երևանի սեփական եկամուտներն ավելացել են 3 մլրդ 236 մլն դրամով «Դիլիջան» ազգային պարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար Հակածխախոտային օրենքը չի ազդի Հայաստանում ծխախոտային արտադրանքի արտադրության եւ արտահանման վրա 7 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից» Դոլարը, եվրոն, ռուբլին էժանացել են Ֆինլանդիայի կառավարության նոր ղեկավարը աշխարհի ամենաերիտասարդ վարչապետուհին է «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման գլխավոր մրցավարը Հայտարարվել է «Ոսկե գլոբուս 2020»-ի հավակնորդների ցանկը Հայտնաբերվել ու ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք․ ՍԱՏՄ Սահմանադրական դատարանի գործող մոդելը չի կենսագործվի. ՀՀ արդարադատության նախարարություն Մնացականյան. Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը նաև կանխարգելելու քայլ է Էրդողանը քննադատել է Մակրոնին իսլամական ահաբեկչության մասին բառերի պատճառով Սանտա Կլաուսները Բուդապեշտում մրցավազք են կազմակերպել (Տեսանյութ) Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն են պայթեցրել. կան վիրավորներ Իլոն Մասկին նկատել են Cybertruck էլեկտրապիկապի ղեկին. գործարարը նոր ֆուտուրիստական մեքենայով ռեստորան է գնացել (լուսանկարներ) «Անճանաչելի». Նաստյա Կամենսկիխը երկրպագուներին զարմացրել է մազերի վառ գույնով Թուրքիան մի խումբ իսլամիստների արտաքսել է Ֆրանսիա «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը (տեսանյութ) Հս. Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել Անդրեյ Մալախովը լքում է սկանդալային «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը Դատավորի ինքնաբացարկի համար հիմք չկար. Օրբելյան Հ1-ի նախկին լրագրողներն ընդդեմ հեռուստաընկերության. Լրագրողները հաղթել են Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) «Միսս Տիեզերք» մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան Ռուսական ստորաբաժանումները մուտք են գործել Ռաքքա Ծխախոտի գինը բարձրացնում ենք, բայց չգիտենք՝ մարզերում «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու Զգուշացում արտերկրից ապրանք պատվիրողներին. Հունվարի մեկից 200 եվրոյից ավել ապրանքը մաքսազերծվելու է Եթե մի հատ էլ չափալախեին, պատկերացնում եք ինչե՜ր կպատմեր Սրեգո Կարապետյանը․ Իսագուլյան Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է. ՀԲՃ Առողջապահության նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է ԱՀԿ 2016-2017 թվականների տվյալներով՝ Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ․ ՊԵԿ ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր ՀՀ-ում ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիրներ է ստեղծում շատ ոլորտներում. առողջապահության նախարարություն Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ) ՔՊ-ն իշխանության կորստից հետո կդադարի գոյություն ունենալ, ՀՅԴ-ի պարագայում դա այդպես չէ․ քաղաքագետ Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը. Թեդ Քրուզ «Ամուլսարի պոստեր էին այցելել Ջերմուկի ոստիկանապետը եւ այլ պաշտոնատար անձինք». Շիրակ Բունիաթյան Առաջիկա օրերին հանրապետության որոշ մարզերում ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն սպասվում Միսս Տիեզերք 2019-ի կրակոտ լուսանկարները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին Հայտնի են դարձել Ռուսաստանի ամենահարբեցող շրջանները Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի Մենք արդարադատության ոլորտում Հայաստանից սովորելու բան ունենք. Վրաստանի փոխվարչապետ ԱՄՆ-ում սուրբծննդյան տոնածառի լույսերը վառել են էլեկտրական օձաձկից Հնդկաստանում փեսայի՝ հարսանիքից ուշանալը թանկ է արժեցել նրան. հարսնացուն այլ տղամարդու հետ է ամուսնացել Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ Ռուսաստանցի մարզիկները 4 տարի միջազգային մրցաշարերի չեն մասնակցի ՀՀ ԱԺ-ում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ծխելու դեմ պայքարին Հայաստանում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ-ն տվյալներ է հայտնում Հլը սումկեդ բաց․ Մալխասի 75-ամյակի համերգի տհաճ կողմը Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է Կիեւում բողոքողները վրան են խփել Զելենսկու գրասենյակի առջեւ «Գռեհիկ պահվածք». Պոլինա Գագարինային լրջորեն վիրավորել է «Ձայնը» նախագծի մասնակիցներից մեկը Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է Արման Թաթոյանը Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համաձայնագիր է կնքել․ ՄԻՊ Յուրայի դարաշրջանի իսկական այգի. Քիմ Քարդաշյանը տոն է կազմակերպել ավագ որդու՝ Սեյնթի համար (տեսանյութեր) «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին 30-ամյա տղամարդը ավտոմեքենաներից երկու տասնյակից ավելի գողություններ է կատարել. նա կալանավորվել է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել
Հարցում

Առաջին անգամ հայ դպրոցականները կմասնակցեն Գիտության համաշխարհային փառատոնին

Այս ուսումնական տարվա ընթացքում առաջին անգամ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները հնարավորություն կունենան իրենց նորարարական գաղափարները ներկայացնել 2020 թվականի մայիսին ԱՄՆ-ում կազմակերպվող Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին, որի մրցանակային ֆոնդը կազմում է 5 մլն. ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Աշխարհի ավելի քան 75 երկրների շուրջ 1800 աշակերտների համախմբող այս փառատոնին մասնակցելու համար հայ պատանիները կներկայացնեն իրենց հետազոտական ծրագրերը, որոնք հանրապետական փուլում կանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան գնահատում: Արդյունքում՝ հաղթող նախագիծը կներկայացնի Հայաստանը Գիտության համաշխարհային փառատոնին։

Այդ նպատակով ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել 80 ավագ և հիմնական դպրոցների ուսուցիչների վերապատրաստում, որի ընթացքում վերջիններիս են ներկայացվել հաջողված ծրագիր մշակելու հմտությունները: Նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը նշել է, որ փառատոնի նպատակն է՝ դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: «Այս նախագիծը գիտությունը երիտասարդացնելու մեր առաջին նախաձեռնությունն է՝ գիտությունը բերել դպրոց և աշակերտին հնարավորություն տալ զարգացնել իր համապատասխան հմտությունները, վաղ տարիքից սովորել հետազոտել ու ստեղծել նորը: Փառատոնի անցկացմամբ ոչ միայն փորձելու ենք բարձրացնել մեր երեխաների հետաքրքրությունը գիտության նկատմամբ, այլ նաև վեր հանելու դպրոցներում մեր ունեցած ներուժը: Բացի դա, «Քո արվեստը դպրոցում» նախագծի նմանությամբ նախարարությունը նախաձեռնել է «Գիտությունը դպրոցում» ծրագիրը, որը կմեկնարկի 2020 թվականին: Ծրագրի շրջանակում գիտնականները կայցելեն դպրոց և կներկայացնեն իրենց փորձը: Նախատեսվում է, որ աշակերտները ևս հնարավորություն կունենան այցելել գիտահետազոտական ընկերություններ և տեսնել՝ ինչպես են աշխատում գիտնականները և հասկանալ՝ արդյոք իրենց ապագան տեսնում են գիտության ոլորտում»,-նշել է Գոհար Մամիկոնյանը՝ ընդգծելով, որ մեր աշակերտները մեծ հետաքրքրություն ունեն գիտության նկատմամբ, պարզապես նրանց համար բավարար հնարավորություններ չեն ստեղծվել:

Կազմակերպչական հարցերում նախարարությանն աջակցում է Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը, որի ներկայացուցիչները ուսուցիչներին են ներկայացրել հաջողված ծրագրի մշակման հմտությունները:

Անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 3 աշակերտ), գիտական ղեկավարի և խորհրդատուի աջակցությամբ, իրենց կողմից առաջադրված գիտահետազոտական ծրագրերով կմրցեն 22 բնագավառում, որոնց շարքում են՝ մաթեմատիկան, ֆիզիկան, աստղագիտությունը, կենսաքիմիան, ռոբոտիկան, բնապահպանական ճարտարագիտությունը, կենսաբժշկական և առողջապահական գիտությունները, համակարգերի ծրագրավորումը, կենսաինֆորմատիկան այլն:

website by Sargssyan