Այսօր՝ 01 հոկտեմբերի 2020թ., 00:00
Եւս մեկ ինքնաթիռ Եւս մեկ ինքնաթիռ Թուրք լրագրողը կոչ է արել ոստիկաններին պաշտպանել ստամբուլահայերին սադրանքերից Խուսափեք զորակոչից, եթե արդեն զորակոչվել եք, հանձնվեք հայերին. Արցախի ԱԺ նախագահի կոչը՝ Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Արցախի հարցով՝ շուտով Էլինա Դանիելյան. Ով Հայաստան գա սրով, սրից էլ կկործանվի Հադրութը ենթարկվել է հրետանային հարվածների «Մեր հայերը պատերազմի մեջ են. դա կկոտրեր սիրտդ». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին Անհատներ, բանկեր, կազմակերպություններ, Մայր Աթոռ. հրապարակվել է խոշոր նվիրատուների ցանկը «Երբ խաղաղ լինի, անպայման Հայաստան այցելեք». Ժաննա Լեւինա Դատապարտում ենք թուրքական ագրեսիան Տխուր եմ, որ Արցախի հակամարտության մեջ «կրակի վրա բենզին լցնող» երկրի պատգամավոր եմ. Կարո Փայլան Լելե Թեփեի տարածքում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ Մի քանի դիտարկում երեկվա դրությամբ ԱԱԾ-ում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինծառայողի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն հյուսիսային սահմանին հարակից տարածքներում «Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times Ռազմաքաղաքական իրավիճակն Արցախում.ուղիղ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ «Արցախ չունենք ոչ մեկին տալու, Արցախը մերն է»․ Արթուր Աբրահամի ելույթը Բեռլինում Մակրոնը եւ Պուտինը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը ԵՄ առաջնորդները կքննարկեն Լեռնային Ղարաբաղը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունները Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ճապոնիան Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման եւ երկխոսություն սկսելու կոչ է անում Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը դատապարտել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան Բժիշկները պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Ասադի խորհրդականը Թուրքիային մեղադրել է ԼՂ-ում հակամարտության հրահրման մեջ Ռուսաստանը կոչ է արել ահաբեկիչներին դուրս բերել Ադրբեջանից Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Հայաստանի ՊՆ-ն ներկայացրել է Ադրբեջանի կորուստները՝ տասնյակ տանկեր, 3 «ՏՕՍ», 1 «Սմերչ» Ինչպե՞ս պայքարել ադրբեջանական ապատեղեկատվության դեմ. հայ փորձագետը նշել է սոցցանցերում սպառնալիքի հիմնական աղբյուրները Երեք նախագահներն Արցախում (լուսանկար) Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետը ՀՀ ՊՆ. Արցախի ուղղությամբ օդային հարվածների հրամանատարությունն Ադրբեջանը հանձնարարել է Թուրքիային «Մենք ապացուցել ենք դա նախկինում և կապացուցենք կրկին». Արմեն Սարգսյանը նամակ է հղել Աբու Դաբիի թագաժառանգին Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ներքին թշնամին ակտիվ է անգամ հիմա «Թուրքիայի ղեկավարությունը հայերի սպանությունը քողարկում է «պատերազմ մինչեւ հաղթական ավարտ» բառերով». Թինա Կանդելակի Մակրոն. ես ասում եմ Հայաստանին եւ հայերին՝ Ֆրանսիան կխաղա իր դերը Կրեմլը հավանություն չի տալիս ղարաբաղյան սրացման հարցում Ադրբեջանին Թուրքիայի կողմից ցուցաբերված քաղաքական աջակցությանը․ Պեսկով Սա հիշեցո՞ւմ է Կոչ Արցախի ներկա և նախկին բոլոր ղեկավարներին Թուրքիան առաջարկել է Ղարաբաղի հարցի «սիրիական մոդելը» Ալեքսիս Օհանյանը ևս կոչով դիմել է միջազգային հանրությանը Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին New York Times -ն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության ներկայիս սրացմանը Դրսի ու ներսի թուրքերը Human Rights Watch-ը Ղարաբաղյան սրացման կողմերին կոչ է արել պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը Եթե կարելի է խաղաղություն հաստատել, ապա պետք է դա անել․ Յուրի Սապրիկին Լեւոն Քոչարյանը սահմանին է Երեկվա Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան Էնթոնի Սկարամուչի. Թրամփի եւ Բայդենի միջեւ առաջին դեբատները «կոնֆուզ» են դարձել «Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան». Հռոմում Հայաստանի դեսպան Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ. քննարկվել է Ադրբեջանի կողմից վարձկան ահաբեկիչների հարցը Վարդենիսի շրջանում Թուրքիային պատկանող F-16 կործանիչից խոցված ՍՈւ-25 գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանիելինն է․ ՀՀ ԱԳՆ Մակրոնը մտադիր է Լեռնային Ղարաբաղում էսկալացիան քննարկել Պուտինի եւ Թրամփի հետ Հյուսիսային ուղղությամբ ընթանում են ծանր մարտեր. կան զոհեր Բանակցությունները հնարավոր են մարտական գործողությունների դադարի դեպքում. Փաշինյան Թրամփի և Բայդենի առաջին հեռուստաբանավեճի ավարտին դահլիճից բացականչել են, որ Թրամփը բոլոր ժամանակների ամենահզոր նախագահն է (տեսանյութ) Չափազանց կարեւոր է Իրանի՝ Արցախի խնդրի խաղաղ ճանապարհով կարգավորելու անփոփոխ դիրքորոշումը Չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվի. Արցախի նախագահի խոսնակ Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է. Արծրուն Հովհաննիսյան Հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են Հուսանք՝ հայկական պաշտպանության ուժերը կկարողանան դիմակայել ադրբեջանական հարձակմանը. Ջոն Էվանս Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակն Ադբրեջանի կառավարական էլ. փոստերից կարևոր տվյալներ է արտահանել Հայ հրետանավորների պատասխան պատժիչ գործողությունները հյուսիսարևելյան ուղղությամբ Գիշերը Ստեփանակերտի օդային տարածքում խոցվել են հակառակորդի Harop տեսակի ԱԹՍ-ներ (լուսանկարներ) Արցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ այս պահի դրությամբ հրետանային փոխհրաձգություն է Ախալքալաքցիները փակել են վրաց-թուրքական սահմանը (լուսանկարներ) ՊԲ հրետանավորները. կադրեր առաջնագծից ԵՄ-ն կքննարկի ղարաբաղյան հակամարտության հարցը ՄԻԵԴ-ը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արել կատարել իրենց կոնվենցիոն պարտավորությունները ԵԱՀԿ Մշտական խորհուրդը քննարկել է ԼՂ հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները Մարիա Զախարովան, Կոնստանտին Զատուլինը Սոլովյովի հեղինակային հաղորդման ժամանակ խոսել են Արցախի մասին (Տեսանյութ) Արցախի ՊԲ, արևելյան ուղղություն․ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյան խոցումը (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել նախկին բարձրաստիճան հրամանատարների մասնակցությամբ (տեսանյութ) Ադրբեջանական ԱԹՍ-ի մասնիկները Հադրութում Ռուս պատգամավորը կոչ է արել Սահակաշվիլիին հեռու պահել Ղարաբաղի թեմայից
Հարցում

Անգլերենը՝ ինչպես մայրենին. լեզվի ուսուցման միջազգային մեթոդներ

Երբ սովորողները հաղթահարում են իրենց առջև դրված խնդիրը և անգլերենին տիրապետում են մայրենիի պես, դա արդեն դառնում է «A+ Skills»-ի հաղթանակը։
«A+ Skills»-ի հիմնադիր Արմինե Փանոսյանը Հայաստան եկավ 2016 թ. Լիբանանից, ինչպես ասում է՝ իր երազանքի ետևից, և հիմնադրեց Լեզուների ուսուցման կենտրոնը։ «A+ Skills» -ի գործունեությունը սկսելու համար Արմինեն փոքր միջոցներ ներդրեց, բայց փոխարենը՝ նոր ու անընդմեջ թարմացվող մեթոդներ բերեց: Դրա համար էլ կարևոր գիծն արդեն ունի՝ «իմ հաճախորդը գտնում է այն, ինչ փնտրում է»:

Անհատական ծրագրեր՝ տարբեր տարիքի, հետաքրքրությունների, նախասիրությունների համար, հետաքրքիր մշակված դասապրոցես՝ բոլորի համար: Ահա հիմնական առավելությունները, որոնք թույլ են տալիս արդյունքները գնահատել գերազանց՝ A+:
Այդ արդյունքներին հասնում են նաև մի շարք մեթոդների շնորհիվ: Լեզուն սովորելու համար բնությունը ցույց է տվել ճիշտ ճանապարհը՝ լսել։ Անընդհատ ականջի մեջ ունենալով այն լեզուն, որն ուզում է սովորել՝ մարդն ավելի արագ արդյունք կապահովի իր համար։ Սա կենտրոնի առաջնային մեթոդներից է: Կենտրոնի առաջնային նախապայմանն է անգլիախոս միջավայրի ստեղծումը: Իսկ կարգախոսն է՝ «սովորել, կիրառել և կատարելագործել»:

«A+ Skills» - ը առաջիններից մեկն էր Հայաստանում, որը ստեղծեց անգլերեն լեզվի ուսուցման կենտրոն երեխաների համար։ Այստեղ սովորում են երկու տարեկանից սկսած, իսկ երեխաների ծնողները համոզվել են, որ փոքր տարիքում օտար լեզվի ուսուցումն առավել արդյունավետ է և մնայուն, քան մեծ տարիքում։ Եվ դա ամենևին էլ դժվար չէ, համենայն դեպս՝ «A+ Skills»-ում: Դասը կազմակերպվում է այնպիսի խաղերի միջոցով, իսկ մասնագետները տիրապետում են այնպիսի հմտությունների, որոնց շնորհիվ երեխան ոչ միայն չի ձանձրանում, այլև հաճույքով է մասնակցում խաղ-դասերին։ Կենտրոնը նաև պարբերաբար տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Անգլիայից, Ավստրալիայից, Լիբանանից, Իրանից ուսուցանող-զարգացնող նոր խաղեր ու ֆլեշքարտեր է պատվիրում, որպեսզի մշտապես ունենա նոր նյութեր։ «A+ Skills»-ում կա թեմատիկ նյութերի հսկայական բազա: Այստեղ հավաքագրված է մեծ քանակությամբ խաղերի և գրքերի տեսականի, դրա համար էլ երեխաները չեն ձանձրանում նույնը կրկնելուց։

Փոքր տարիքից արդեն երեխաները ազատվում են օտար լեզվով հաղորդակցվելու բարդույթներից, անգամ կարողանում են այնպիսի մակարդակի հասնել, որի համար մեծահասակներին անհրաժեշտ են տարիներ։ Դասապրոցեսի ընթացքում կիրառվող լեզուն բացարձակապես անգլերենն է: Այդ մեթոդով երեխաները ամբողջ ընթացքում գործածում են միայն անգլերենը՝ նպաստելով նաև լեզվամտածողության զարգացմանը։ Արմինե Փանոսյանը պատմում է, որ իրենց կենտրոնի առաջին փոքրիկների խումբը, որն ընդունվել էր 2016 թվականին, այսօր արդեն հասել է B2 մակարդակին, ինչը գոհացնող արդյունք է և ՛ ծնողների, և ՛ ուսուցիչների համար։

Կենտրոնը ամեն տարի կազմակերպում է ամառային ճամբարներ ու շրջայցեր: Այդ ընթացքում էլ անգլերենը կիրառում են տարբեր ձևերով: Նրանք երգում են, պարում, խաղում ու շփվում են միայն անգլերենով: Սա մեթոդ է, որն օգնում է երեխաներին կիրառել լեզուն առօրյա շփումներում։

Ոչ միայն երեխաների, այլև տարիքային մյուս բոլոր խմբերում առավելագույնը 7 հոգի են, որպեսզի ապահովվի անհատական մոտեցումը յուրաքանչյուրին: Մեծահասակների դեպքում արդեն կարևորվում է ինտերակտիվ դասընթացը։

«A+ Skills»- ում ուսանողները հաղթահարում են անգլերենով չխոսելու բարդույթը և վախը:

«A+ Skills»- ում անգլերենի ուսուցումը կատարվում է TEFL միջազգային մեթոդիկայով: Աշխարհի տարբեր առաջատար երկրներում անգլերենի ուսուցումը իրականացվում է այս մեթոդիկայով: Հիմնական էությունն այն է, որ ուսանողը դասաժամի ընթացքում կիրառում է միանգամից չորս հմտությունները, որոնք անհրաժեշտ են լեզվի ուսուցման համար։ Դրանք են՝ լսելը, խոսելը, կարդալն ու գրելը։ Յուրաքանչյուրի համար մեկ դասի ընթացքում հատկացվում է առանձին ժամանակ, ինչն էլ նպաստում է լեզվի համաչափ զարգացմանը։ Արդյունքում, յուրաքանչյուր դասաժամին ուսանողը լսում է, խոսում, իսկ քերականության ուսուցումը իրականացվում է հմտությունների կիրառման ընթացքում: Այսինքն՝ հմտությունների կիրառման ժամանակ ուղեղը սովորում է ճիշտ քերականական ձևեր գործածել, և ավտոմատացված տարբերակի միջոցով քերականական տարբեր հնարքները առավել ճշգրիտ են տպավորվում: Իր հերթին էլ՝ ժամանակն է ավելի արդյունավետ օգտագործվում։ Ընդհանուր դասապրոցեսի արդյունքը նաև այն է, որ ուսանողը ստիպված չէ մտքում թարգմանել ու նոր խոսել, այլ միանգամից ընկալում և արտաբերում է անգլերեն լեզվով, կիրառում լեզուն՝ ըստ իրավիճակի, առանց վախենալու սխալվելուց:

«A+ Skills»- դիմում են և ՛ ընդհանուր, և ՛ նեղ մասնագիտական անգլերեն սովորել ցանկացողները։ Ցանկացած մակարդակ ունեցող ուսանողների համար մշակվում և կիրառվում են դասապլաններ՝ ուղղված տվյալ ուսանողի լեզվի ուսուցման կարիքին:
Այստեղ ստեղծված է ուսանողակենտրոն լսարան. դասի ընթացքում խոսքի 80 տոկոսը հատկացվում է հենց ուսանողին, նա պետք է խոսի, պետք է սխալվի ու նորից խոսի, և անկախ ամեն ինչից, ուսուցիչը նրան չի ընդհատի: Ուսուցիչը դառնում է համակարգող, մոտիվացնող:

Նեղ մասնագիտական անգլերենի համար, ինչպիսիք են, օրինակ, բժշկական, տուրիստական, բիզնես անգերենը և այլն, «A+ Skills» կենտրոնը մշակել է հատուկ ծրագրեր, համապատասխանաբար վերապատրաստել մասնագետներ։

Կենտրոնը իրականացնում է TOEFL և IELTS-ի դասընթացներ: Ելնելով ուսանողների կարիքներից՝ կենտրոնի հիմնադիր Արմինե Փանոսյանը մշակել է ծրագրեր, որոնք հեշտացնում են քննության հանձման համար հմտությունների ըմբռնումը: Կենտրոնի ուսանողներից շատերը, հանձնելով քննությունները, շարունակել և շարունակում են իրենց ուսումը աշխարհի լավագույն համալսարաններում:

Այս քննություններին պատրաստելու համար կենտրոնը չի կիրառում անգիր անելու մեթոդը, այլ ցանկացած բառ ուսանողները սովորում են համապատասխան կոնտեքստում։ Եվ արդեն քննությունները դառնում են ոչ թե բարդ ու սթրես առաջացնող գործընթաց, այլ պարզունակ վարժություններ։ Նման պարապմունքներ կենտրոնն անցկացնում է նաև օնլայն եղանակով:

Մասնագետների վերապատրաստում։ «A+ Skills»-ի տնօրեն Արմինե Փանոսյանը Մեծ Բրիտանիայի INTESOL WORLDWIDE-ի հայաստանյան ներկայացուցիչն է և լիազորված է անցկացնելու TEFL/TESOL (Teaching English as a foreign language) –ի դասընթացներ անգլերենի ուսուցիչների կամ ուսանողների հետ, ինչը հնարավորություն է տալիս նրանց դառնալ միջազգայնորեն որակավորված մասնագետ և դասավանդել արտերկրում: Արմինե Փանոսյանը մասնագիտական այս ձեռքբերմանը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում, քանի որ ոլորտում սկսում են դասավանդել իր կողմից որակավորված մասնագետները: Սա բացառիկ հնարավորություն է նաև Հայաստանում դասավանդող անգլերենի ուսուցիչների համար՝ իրենց ոլորտում առավել մրցունակ դառնալու համար: Այսինքն՝ կիրառելով TEFL/TESOL մեթոդիկան Հայաստանի դպրոցներում, մենք օգնում ենք հայ աշակերտներին սովորել լեզուն առավել հեշտ և արդյունավետ:

Ուսման տևողությունը տարբեր տարիքի սովորողների համար տարբեր է։ Երեխաները 9 ամիսը մեկ բարձրանում են իմացության մեկ մակարդակ, իսկ մեծահասակները՝ 2 ամիսը մեկ։ Դասապրոցեսը կազմակերպվում է նաև օնլայն։ Այս դեպքում ոչ միայն չի տուժում ուսման մակարդակը, այլ նաև առավել հարմար է դառնում խիտ գրաֆիկ ունեցող, բայց միևնույն ժամանակ անգլերենին տիրապետել ցանկացողների համար։ Այս պահին «A+ Skills»- ը իրականացնում է անգլերենի օնլայն դասընթացներ տարբեր մասնագիտություններ ունեցող ուսանողների հետ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Չինաստանից, Լիբանանից, Լեհաստանից։

Ամեն ինչ թեթև է առաջ գնում, ոչ մի կերպ չեն ծանրաբեռնում ուսանողներին և ստեղծում են այնպիսի միջավայր, որը կնպաստի դասերին հաճույքով մասնակցելուն։ Հիմնադիր Արմինե Փանոսյանն էլ անձամբ անցկացնում է դասերը, իսկ կոլեգաներին ընտրում է հատուկ կերպով։ Ընտրված մասնագետները նախ անցնում են վերապատրաստում, ապա իրենց անհատական ուսուցման ծրագրով իրավունք են ստանում դասավանդելու։ Կենտրոնում յուրաքանչյուր դասապատրաստողի ծրագիր պետք է կազմված լինի TEFL–ի մեթոդով։

«A+ Skills» -ում նաև չեն մոռանում թեմատիկ դասապրոցեսների մասին։ Այստեղ նշում են Հելլոինը, Սուրբ Ծնունդը, Շնորհակալության օրն ու մնացած տոները՝ համապատասխան միջավայրով ու բառապաշարով։

Կենտրոնը մշտապես բաց է նաև համագործակցութան համար։

«A+ Skills»-ը 2018- 2019 ուսումնական տարվա ընթացքում անգլերեն լեզվի ուսուցման ծրագրերով և թեմատիկ խաղադասերով աշխատել է մանկապարտեզների ու դպրոցների հետ, եղել է փորձի փոխանակում և համագործակցություն ‹‹Ինդիգո›› մանկապարտեզի և «Լույս աշխարհ» զարգացման կենտրոնի հետ:

Արմինե Փանոսյանը համարում է, որ այսօր հասել է իր երազանքին, այն երազանքին, որն իրեն Լիբանանից բերեց Հայաստան։ «Մշտապես առաջնորդվում եմ Նելսոն Մանդելայի հետևյալ խոսքերով՝ կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար: Եվ մյուս կարևոր միտքն էլ պատկանում է Մահաթմա Գանդիին, թե՝ մենք ինքներս պիտի լինենք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել աշխարհում»։

Տեսնելով իր կենտրոնի ուսանողներին և նրանց հաջողությունները՝ Արմինեն հասկանում է, թե ինչի մասին էր երազում ինքը տարիներ առաջ։

Իսկ «A+ Skills» կենտրոնի դռները բաց են բոլորի համար: Այստեղ ուսուցումը մատչելի է, որակյալ ու մրցունակ։ Ուսանողները ոչ միայն սովորում են, այլև որակավորվում և սկսում են դասավանդել այլ հաստատություններում։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan