Հռոմի պապը նոր մեքենա ունի (լուսանկարներ)
Ֆրանսիական Renault ընկերությունը Հռոմի Ֆրանցիսկոս պապին է փոխանցել Dacia Duster քրոսովերը, որը հատուկ պատվերով կառուցել է ռումինական Dacia ստորաբաժանումը:
Ինչպես ներկայացնում է motor.ru-ը, նոր «պապական» մեքենան Duster մոդելի սովորական մեքենաներից արտաքնապես տարբերվում է ապակյա ծածկով:
Քահանայապետի համար նախատեսված ամենագնացը ներկված է փղոսկրի հատկանշական գույնով, իսկ սրահը ներկայանում է բաց դարչնագույն երանգով: Հատուկ Հռոմի պապի հարմարավետության համար մեքենայի ետևի մասում կաշեպատ բազկաթոռ և լրացուցիչ պարագաներ են տեղադրվել: Իսկ տանիքին ոչ մեծ անցք են բացել՝ արարողակարգային միջոցառումների համար:
Մեքենան համալրված է 150 ձիաուժ հզորություն ունեցող 1.3 լիտր ծավալային շարժիչով և լիաքարշակ համակարգով: