Արծվիկ Հարությունյանը` «Եվրատեսիլ-2017»-ի լավագույն կին կատարող
«Եվրատեսիլ-2017» համաեվրոպական երգի մրցույթի ակտիվ լուսաբանմամբ զբաղվող wiwibloggs.com կայքն ընթերցողների շրջանում քվեարկություն է անցկացրել՝ պարզելու համար այս տարվա մրցույթի լավագույն կին կատարողին: Արդյունքում առաջին հորիզոնականում է հայտնվել Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը: