Ամուսնության առաջարկ «Եվրատեսիլ 2017»-ի ուղիղ եթերում
«Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ համերգի ընթացքում Մակեդոնիան ներկայացնող Յանան ամուսնության առաջարկություն ստացավ հենց ուղիղ եթերում:
Մրցութային ելույթներից հետո հաղորդավարը մոտեցավ նրան եւ հարցրեց՝ ճի՞շտ է, արդյոք, որ նա երեխայի է սպասում, ինչին երգչուհին դրական պատասխան տվեց.
«Երեխայի հայրը նստած է իմ կողքին»,-ասաց երգչուհին, ինչից հետո ապագա հայրիկը՝ Ալեքսանդրը, օգտվելով առիթից, ամուսնության առաջարկություն արեց իր սիրելիին:
Իհարկե, Յանան ասաց «այո»: