1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 15 դեկտեմբերի 2019թ., 00:00
Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում Ինչպե՞ս հաղթահարել ծուլությունը Այս ամենը սարսափելի հարված կլինի Արցախի պետականությանը. Դավիթ Բաբայան Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության հաղթանակը հանգեցրել է խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի կտրուկ թռիչքի Շենգավիթ մետրոյի տոնածառը ընդհանրապես իրան զգում ա ինչպես Գազելում... Խոսրովի անտառում բնակվող Նեոն համացանցի աստղ է դառնում. տեսանյութ 15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում Երգչուհի Գաբիի պատասխանը՝ փոխքաղաքապետին «Վրացական երազանքը» «Վրաստանի ուղին դեպի Եվրոպա է» կարգախոսով հանրահավաք է անցկացրել Տեսանյութեր` Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի պսակադրությունից ԱՄՆ դեսպանին է ներկայացվել Թուրքիայի պաշտոնական բողոքը Ջոզեֆ Բայդենը ողջունում է Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը Ցավոք, այլոց պարագայում Վասակը մոռանում է, որ «հանցավորությունն ապացուցելը բացառապես դատարանի գործն է» Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած տգետները Աշխատանքից ազատում Հ1-ից՝ Արսեն Բաբայանի հետ լուսանկարի պատճառով Գինով դիետա. ի՞նչ է դա Բեյրութում շիաների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել Լևանդովսկին պատմական արդյունքի է հասել Ո՞ր մթերքներն են անքնություն առաջացնում Բելառուսը 500 մլն դոլարի վարկ կվերցնի Չինաստանից Մոսկվաբնակ հայ մարզիկները Գինեսի նոր համաշխարհային ռեկորդներ են սահմանել (տեսանյութ) Վոլոչկովան ներկայացել է նոր իմիջով (լուսանկար) YouTube-ը ներկայացրել է տասնամյակի ամենահայտնի տեսահոլովակների ցանկը Հրապարակվել է ԱՄՆ Սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի տեքստը Արփի Գաբրիելյանն իր և Միհրան Ծառուկյանի հարսանեկան լուսանկարն է հրապարակել Ծանոթությունների համար նախատեսված անվճար հավելվածները վտանգավոր են Գրիզմանի ու Սուարեսի գոլերը հաղթական չեղան «Բարսելոնայի» համար (տեսանյութ) Ուկրաինայում կորել է ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր․ ըստ հարազատների՝ նրան արտահանձնել են Բաքու Մոդրիչը նոր տուն է գնել 12 մլն եվրոյով (լուսանկարներ) Աշխարհի ամենագեղեցիկ կինը մերկացել է (լուսանկար) Լիլիթ Հովհաննիսյանը դիմել է կտրուկ ոճափոխության (լուսանկար) Արսեն Թորոսյանը դիմել է իրավապահներին Ադրբեջանցիների մասնակցությամբ փոխհրաձգություն Պետերբուրգում (տեսանյութ) Դավիթ Բաբայանը կմասնակցի Արցախի ԱԺ ընտրություններին Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը ամուսնացե՞լ են (լուսանկար) Ահազանգ. ոստիկանը՝ ապօրինի և դաժան շնամարտերի մասնակից Ադրբեջանը սկսել է աննախադեպ որս՝ արտրերկրում ապրող ադրբեջանցի ու օտարերկրյա բլոգերների նկատմամբ ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրին գաղտնալսե՞լ են Պետերբուրգում փրկել են երեխային, որին մայրը ցանկանում էր դուրս նետել պատուհանից Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել, ժամանակ չկա․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ) Էյֆորիան իջնում է, մարդկանց աչքերը բացվում է (տեսանյութ) Արտակարգ դեպք Երեւանում. Հիվանդանոց են տեղափոխվել 3 դանակահարված պատանիներ Երբ դեռ այս իշխանությունները փողոցում էին, ասում էի՝ հակաարցախյան շարժում է. Շահնազարյան (տեսանյութ) Դոնբասի հարցով ճակատագրական որոշումներ չեն եղել. Պեսկով Սուդանի նախկին նախագահը կոռուպցիայի մեղադրանքով ազատազրկվել է 10 տարով Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը 2019 թվականը ամփոփում է մեծ ձեռքբերումներով Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց Ռուբեն Հայրապետյանին Բելգորոդում դպրոցական աղջկան, որը չի կարողացել վճարել ուղեվարձը, ստիպել են մուրացկանություն անել Չինացիներին մոլորակն այլեւս չի բավականացնում. նոր մոլորակներ են փնտրում Արամ Սարգսյան. Ի տարբերություն նյութապաշտների Ռուբեն Հայրապետյանը տեսակետ ունի Անակնկալ սուպերմարկետում (Տեսանյութ) Ոստիկանությունը բացահայտել է վճարային տերմինալի գողության դեպքը Bentley-ն 24 կարատանոց ոսկուց պատրաստված լեռնային դահուկների եզակի հավաքածու կթողարկի (լուսանկարներ) Բաքվի բռնապետական վարչակարգի արտգործնախարարը մեզ, ըստ էության, սպառնում է, ասպես կոչված, «ռազմավարական համբերությամբ» Տոնածառի մասին Լոնդոնում բողոքում են Բորիս Ջոնսոնի՝ վարչապետ վերընտրվելու դեմ Այս իշխանությունը կճխլվի արցախյան բեռի տակ. Արմեն Աշոտյան
Հարցում

Սերժ Սարգսյանը խոսեց. Նա նահանջել է իր տված առաջին գնահատականից

«168 ժամ» թերթը գրում է.

«Զագրեբում ընթացող Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարի ընթացքում Սերժ Սարգսյանը, ի վերջո, խոսել է՝ քաղաքական գնահատական տալով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությանը, ղարաբաղյան կարգավորմանը, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ հարաբերություններին։

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը որոշակի նահանջել է իշխանափոխությանն անցյալ տարի իր տված առաջին գնահատականից, թե՝ «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։ Նա նշել է իր գլխավորած կառավարության կարեւոր գործառույթը հեղափոխական գործընթացների ընթացքում՝ ընդգծելով, որ հեղափոխության «թավշյա» բնույթը մեծամասամբ պայմանավորված էր իրենց վարքով, քանի որ հիմնական նպատակը մարդկային զոհերից խուսափելն էր եւ երկիրը ցնցումներից զերծ պահելը. «Ժամանակի սղության պատճառով միայն ընդգծեմ, որ իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով։ Նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն, եւ պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից»:


Սերժ Սարգսյանը նաեւ տալիս է երկրում վերջին 1,5 տարվա ընթացքի բավական կոշտ գնահատականը՝ արտաքին եւ ներքին քաղաքականության բնագավառներում էական զարգացումների բացակայությունը, ժողովրդավարության եւ սահմանադրական կարգի նկատմամբ հարձակումները, լրատվամիջոցների եւ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները, դատարանների անկախության սպառնալիքները։ Վերջին խնդիրների բարձրաձայնումը ԵԺԿ համագումարին կարեւոր է նրանով, որ այս կուսակցությունն ունի ամենախոշոր ֆրակցիան Եվրոպայի խորհրդում, մինչդեռ Հայաստանը նույնպես ԵԽ անդամ է եւ ունի որոշակի պարտավորություններ այս կազմակերպության առաջ, մասնավորապես, արդար դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության բնագավառներում։

«Հեղափոխության անվան տակ իշխանության եկածներն իրականության մեջ անցած մեկուկես տարվա ընթացքում որեւէ հեղափոխական փոփոխություն կամ երկրի արտաքին ու ներքին օրակարգերի հեղափոխական բեկում չեն մտցրել:

Ավելին` երկրում ժողովրդավարությանը սպառնացող վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում: Խաթարվել են սահմանադրականության հիմքերը։ Չի գործում իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռության սկզբունքը։ Բազմաթիվ փաստերով ակնհայտ խախտված է դատական իշխանության անկախությունը։ Իրականացվում են քաղաքական հետապնդումներ: Պարբերական են դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների եւ ակտիվիստների նկատմամբ ագրեսիվ գործողությունները, անհանդուրժողականությունը եւ ատելության խոսքը հասել են մտահոգիչ չափերի:
Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի է՛լ ավելի լավ պետություն կառուցել:

Սակայն այսօր արդեն ավելի ու ավելի հնչեղ են դառնում այն մարդկանց ձայները, ովքեր ինձ մեղադրում են իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ: Եվ հիմա ես այստեղ եմ՝ բարձրաձայնելու այդ մտահոգությունները՝ պաշտպանելու համար այն հավատն ու ակնկալիքները, որ ունեցել են հազարավոր մարդիկ տեղի ունեցած իշխանափոխության ընթացքում»,- ասել է նա:

Երրորդ նախագահը հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության հաջողության մեջ մեղավոր է նաեւ իր կառավարության վարած քաղաքականությունը, սակայն նա այդ խնդիրներն ու բացթողումները բացատրում է նրանով, որ իրենց համար առաջնայինը եղել են անվտանգության եւ խաղաղության խնդիրները, ինչի պատճառով այլ ոլորտներն աչքաթող են արվել, եւ այս առիթով հնչեցնում է նաեւ այն մարդկանց մտահոգությունները, ովքեր իրեն մեղադրում են «իշխանությունը պոպուլիստներին զիջելու մեջ»։ «Այո՛, Հայաստանում կատարվածի մեջ կար նաեւ մեր մեղքը: Բայց վստահեցնում եմ, որ մեզ համար մշտապես առաջնային եւ կենսական են եղել անվտանգության եւ խաղաղության հարցերը, եւ այդ պատճառով գուցե որոշ հարցեր ստորադասվել են այս խնդիրների լուծմանը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը, թերեւս, գիտակցում է, որ ԵԺԿ-ն կարող է որոշակի դեր խաղալ նաեւ ղարաբաղյան կարգավորման գործում, եւ այդ պատճառով բարձրաձայնում է իր մտահոգությունները՝ բանակցային գործընթացի ներկա փուլի խնդիրների հետ կապված։ Թեեւ արտաքնապես ուղիղ չեն արտահայտվում ներկա ընթացքի բանակցային կնճիռները, սակայն երկրորդային աղբյուրներից եկող որոշ ակնարկներ հուշում են, որ լուրջ խնդիրներն են ահագնանում այս ասպարեզում, եւ Սերժ Սարգսյանը Բաքվին հայտարարում է, որ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։ Այս հայտարարությունը վաղուց ենք սպասում լսել Հայաստանի ներկա իշխանություններից, սակայն Նիկոլ Փաշինյանն այն չի արտասանում։

«Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլն ինձ մոտ մտահոգություններ է առաջացնում: Որպես մարդ, ով անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանության գործընթացին, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Այս տեսակետից ցանկացած՝ անգամ վատ բանակցությունը գերադասելի է պատերազմից: Շատ կարեւոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը: Ցավոք, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում զինվել եւ սպառնալ Արցախին եւ Հայաստանին: Ուզում եմ, որ Բաքվում կրկին լսեն իմ այս ուղերձը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, եւ այս խնդիրը չունի ռազմական լուծում»,- հայտարարել է Ս. Սարգսյանը:

Իր ելույթի վերջում Սերժ Սարգսյանը խնդրանքով դիմել է ԵԺԿ համագումարի մասնակիցներին՝ արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը՝ ասելով. «Հայաստան-ԵՄ հարաբերություններն այսօր էլ զարգանում են իմ ղեկավարության շրջանում նախագահ Տուսկի հետ միասին դրված հիմքերի վրա: 2017 թվականին Բրյուսելում կնքված համաձայնագիրը պետք է կյանքի կոչվի՝ բարելավելով մեր քաղաքացիների կյանքը: Այս բարձր ամբիոնից խնդրում եմ ձեզ հնարավորինս արագացնել վավերացման գործընթացը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

website by Sargssyan