«Վրացական երազանք»-ի նախկին պատգամավորները հրաժարվել են խորհրդարանական պաշտոններից
Վրաստանի խորհրդարանի բյուրոն ի գիտություն է ընդունել ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորների` խորհրդարանական պաշտոնները լքելու դիմումները:
Այս տարվա հունիսին տեղի ունեցած զանգվածային ցույցերի ֆոնին իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին խոստացել էր սահմանադրական փոփոխություններ 2020թ. խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու համար, սակայն հոկտեմբերի 14-ին փոփոխությունների քվեարկությունը ձախողեց իշխող կուսակցության 40 պատգամավոր: Ընդդիմությունն ու քաղաքական ակտիվիստները մեղադրեցին իշխանությանը խարդախության մեջ, իսկ իշխող կուսակցությունում ներկուսակցական ճգնաժամ սկսվեց: 12 պատգամավոր լքեց խորհրդարանական մեծամասնությունը: Նրանցից մեկն ընդհանրապես հրաժարվեց պատգամավորի մանդատից:
Նշենք, որ 113 մանդատ ունեցող «Վրացական երազանքը» 92 մանդատով կշարունակի մնալ մեծամասնություն: Կուսակցությունից հեռացած պատգամավորներին խորհրդարանում կփոխարինեն ընտրացուցակում գրանցված հաջորդ կուսակիցները: