ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին
Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին։ Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Լեռնիկ Գիգոլյանը Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ էր նշանակվել 2018 թ.` ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով։ Մինչ այդ Գիգոլյանը նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր: