Այսօր՝ 27 փետրվարի 2020թ., 00:00
Մելանյա Թրամփը Հնդկաստանում պաշտոնական ընթրիքին մոտ 3 000 դոլար արժողությամբ էլեգանտ զգեստով է ներկայացել (լուսանկարներ) Նիկոլաս Քեյջն անհայտ կնոջ հետ այցելել է Նոր Օռլեանի գերազմանատան իր դամբարանը (լուսանկարներ) Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է Վրաստանն անցնում է համաճարակային պատրաստվածության ռեժիմի Ամերիկյան գեներալը անհանգստացած է Եվրոպայում Ռուսաստանի եւ Չինաստանի ակտիվությունից 87 հազար դոլար պարգևավճար՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում Կորոնավիրուսի տարածումը «խիստ մտահոգություն է առաջացնում». ԱՀԿ Իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվն ավելացել է ԱԺ–ում այսօրվա լսումները դարձան հերթական դեկորատիվ միջոցառում, զրկված ապագայի տեսլականից. Աշոտյան Ռուսաստանը վճարել է նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետությունների պարտքերը․ Պուտին Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է ՆԱՍԱ-ի հրապարակած լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես է 9 օրում փոփոխվել Անտարկտիկայի սառցաշերտի տեսքը Կոսմետիկան չի օգնել. Իրինա Շեյքը պոդիում է բարձրացել այտուցված դեմքով Լուվրում դա Վինչիի մահվան 500-ամյա տարելիցին նվիրված ցուցադրությունն այցելությունների ռեկորդ է գրանցել Ռուսաստանի երեք քաղաքացիների կորոնավիրուսով վարակվելը հաստատվել է Եղանակը՝ Հայաստանում. գիշերային ցրտերը թուլանում են Չինաստանում կորոնավիրուսով հիվանդ նորածինն առանց դեղամիջոցների առողջացել է (տեսանյութ) Բանաձևի ընդունումը ծանրակշիռ ավանդ է ցեղասպանությունների կանխարգելման գործում. Սիրիայում ՀՀ դեսպան Հայտնի է` ով է 1991–ի «Այո»–ի նկարի հեղինակը. «Երեկոյան Երևանի» խմբագիրը հիշեց նկարչին Ռուսաստանը Իրանի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու արգելք է սահմանել Աբխազիան փակում է սահմանը բոլոր արտասահմանցիների համար, բացի ՌԴ քաղաքացիներից Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կհամալրվի երաժշտական նոր գործիքներով Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Գագիկ Խաչատրյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը Արսեն Վենգերն առաջարկում է վերացնել արտագնա խաղում խփած գոլի առավելությունը Զելենսկիի գրասենյակի առջև տղամարդ է ինքնահրկիզվել (տեսանյութ) Լիլի Մորտոյի լուսանկարը Լաս Վեգասից «Չի՛ կարելի Աստծո պատվիրաններին դեմ գործողություններ անել». Տեր Շահե քահանա Ուկրաինացին փորձել է Լեհաստանից պահեստային անիվի մեջ թաքցրած 20 կգ կանեփ տեղափոխել իր երկիր (լուսանկարներ, տեսանյութ) Իրանում ՀՀ դեսպանը հանդես է եկել հայտարարությամբ «Վազգեն Մանուկյանը չէր կարող կաբինետից հող հանձներ». Արթուր Բունիաթյան Բարսելոնան շարքից հանեց Մերտենսին, բայց ժամանակավորապես Երբ կհրապարակվեն 205 մլն գումար նվիրաբերած անձանց անունները Մարիա Շարապովան այլեւս իր խաղով չի հիացնի երկրպագուներին Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը Աշխատանքի ժամին «կերուխում» կազմակերպած բժիշկներին կազատեն աշխատանքից (տեսանյութ) Ավինյանը փնտրում է լոգոյի բնօրինակի հեղինակին Դելիում անկարգությունների հետևանքով զոհվածների թիվն աճել է՝ հասնելով երկու տասնյակի «Ինձ բռնաբարել են, թմրանյութեր ներարկել և պահել գերության մեջ». երգչուհի Դաֆին բացահայտել է բեմից անսպասելի անհետանալու պատճառների մասին Ինչ նվերներ է ստացել Թրամփը համաշխարհային առաջնորդներից «ԱՅՈ»-ի նախընտրական շտաբի ղեկավարը նորից խոսեց իր կենսագրության հետ կապված տեղեկատվության «արտահոսքի» մասին «Հարս չկա» նոր սիթքոմի առաջին նկարահանման կադրերը Հայազգի տղամարդը Ռուսաստանում ճանաչվել է «Սուպեր Պապա 2020» մրցույթի հաղթող Գյուլնարա Քարիմովան իր ազատության դիմաց ավելի քան 680 միլիոն դոլար է առաջարկում Ավստրալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցին Քննարկում ենք «Այո»-ի բրենդինգի մրցույթը հաղթած տարբերակի շուրջ ստեղծված իրավիճակը. ՔՊ ներկայացուցիչ Սուպերմոդելը ցուցադրել է գարնան ամենանորաձև վերնաշապիկը Ավշարի նախկին դպրոցը վաճառքի էր հանվել List.am-ում. հարուցվել է քրգործ. Գարիկ Սարգսյանը մանրամասներ է հայտնել «Փոփոխության պահը հասունացել էր». Disney-ի նոր ղեկավար է դարձել Բոբ Չապեկը «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը Արցախի ՄԻՊ-ն իրականացնելու է ընտրական ամբողջ գործընթացի անկախ դիտարկում «Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա». Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել ԱԱԾ-ն հայտնաբերել է ռումբ տեղադրելու մասին կեղծ ահազանգի հեղինակներին ՄԻՊ-ը այցելել է Արցախի «էլիտար» զորամաս. 3 կալանավորվածների հետ էլ առանձնազրույց է տարվել Հաջող բանակցություններ վարելու համար Արցախի ղեկավարությանն անհրաժեշտ է լեգիտիմ մանդատ. փորձագետ Rolls-Royce-ի սեփականատերերն իրենց սոցցանցն ունեն Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել Արմեն Գևորգյան. Պետությունը՝ որպես կարգի պահապան (Մաս երրորդ) Ճապոնիան կորոնավիրուսի պատճառով կարող է չեղարկել հուլիսին մեկնարկելիք Օլիմպիական խաղերը 6000 դոլար գրագողության համա՞ր (լուսանկար) 67 հոգի արդեն դիմել են եւ վաղը չվերթ կա, որով նրանք Իրանից տեղափոխվելու են Հայաստան. ԱԳՆ Գագիկ Խաչատրյանին վերաբերող բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրելը կասկածի տեղիք է տալիս.պաշտպան ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ Դա նման էր երկրի երեսից ընկնելուն. ամերիկացին պատմել է՝ ինչ է զգացել 40 մետր բարձրությամբ ջրվեժից մակույկով վար նետվելիս (տեսանյութ) Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հնարավոր է՝ հասած լինի 1500-ի. փորձագետները ենթադրում են, որ իշխանությունները թաքցնում են իրական թվերը Իշխանություններին առաջարկում ենք 100 մլն դրամը գերազանցող հանգանակության գումարը փոխանցել բյուջե. «ՈՉ» քարոզչական կողմ «Նրան Միշել Օբաման և Հիլարի Քլինթոնն էին սիրում». Թրամփը խոստովանել է, որ երբեք չի սիրել «դեմոկրատների հովանավոր» Հարվի Վայնշտեյնին (լուսանկարներ) Չինաստանում ոստիկանները ավելի քան 1,5 հազար մարդու են ձերբակալել կեղծված բժշկական դիմակներ վաճառելու պատճառով Ինչ կարելի է անել այդ կես միլիոն դոլարով «Հիբրիդային», «քարոզչական» պատերազմը հենց սա է, որին իշխանություն դիմակայելու ունակություն ու մտավոր պոտենցիալ չունի․ Արման Սաղաթելյան Կորոնավիրուսի ֆոնին բրիտանական ընկերությունների արժեքը երկու օրվա ընթացքում ընկել է 126 միլիարդ դոլարով «Հետաքրքրաշարժ իրավագիտություն. ինչպես ճիշտ հասկանալ օրենքները. Կարճ ուղեցույց ոչ իրավաբանների համար». Գոռ Հովհաննիսյան Կինը բակում գտնվող երեխային առանց տնից դուրս գալու ճոճանակի վրա օրորելու ուշագրավ տարբերակ է գտել (լուսանկարներ, տեսանյութ) Ալիևը Փաշինյանին մեղադրել է հակասական հայտարարություններ անելու մեջ Էդ խեղճ դերասանի փողը հետ տվեք ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 481.50, մեկ եվրոն՝ 527 դրամ առավելագույն փոխարժեքով Հայաստանը մասնագետ է ուղարկել Թեհրան՝ Երևան մեկնողների ինքնազգացողությունը տեղում ստուգելու նպատակով Բակո Սահակյանը բարձր է գնահատել գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մասնագիտական պատրաստվածությունը և մաղթել հաջողություններ ծառայության մեջ
Հարցում

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը վերականգնվում է

Նախագահ Արմեն Սարգսյանի աջակցությամբ մեկնարկել են Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարի վերականգնման աշխատանքները: Վերականգնմանն աջակցելու խնդրանքով Հանրապետության նախագահին էր դիմել Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը:

Քսաներորդ դարի հայկական մոնումենտալ արվեստի լավագույն ստեղծագործություններից մեկը համարվող եռապատկեր հորինվածքով որմնանկարը ստեղծվել է 1964–1966 թթ., նկարիչներ Հովհաննես Մինասյանի և Հենրիկ Մամյանի կողմից: Խոնավության հետևանքով այն զգալի վնասներ է կրել: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ կան հատվածներ, որտեղ ներկաշերտը փոշիացել է և թափվել, փոշու շերտը մգեցրել և խամրեցրել է որմնանկարների գույները:


Վերականգնման աշխատանքներն իրականացնում է Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը՝ Արժանիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: «Որմնանկարը հիմնականում վնասվել է ներթափանցած անձրևաջրերից, որոնք քայքայել են դրանց վերին շերտը։ Մենք առաջին փուլով կատարում ենք ներկի շերտի նախնական մաքրումներ, այնուհետև՝ դրա ամրակայում կանենք և հետո նորից կանդրադառնանք ներկի շերտի մաքրման աշխատանքներին»,-ասել է Արժանիկ Հովհաննիսյանը՝ կարևորելով որմնանկարի պահպանությունը, քանի որ դրանք եզակի են և արժեքավոր:

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վիգեն քահանա Մանուկյանի խոսքով՝ «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարն անգերազանցելի գանձ է, որը պետք է հետագա սերունդներին հանձնել իր ողջ գեղեցկությամբ։ «Որմնանկարի պահպանությունը և հետագա սերունդներին փոխանցելու պատասխանատվությունն օրհասական էր դառնում, քանի որ այն օր օրի կորցնում էր իր գեղեցկությունը։ Մեր բարձրաձայնած խնդրին արձագանքեց նախագահ Արմեն Սարգսյանը և հանձնառություն ցուցաբերեց օգնել պահպանելու այս գոհարը»,-ասել է Տեր Վիգենը:

Որմնանկարի հեղինակների ժառանգները՝ Մարտին Մինասյանը և Լուսին Մամյանը նշել են, որ մեծ ոգևորությամբ են հետևում կատարվող աշխատանքներին: «Երախտապարտ ենք նախագահ Արմեն Սարգսյանին, թեմին, մասնագետներին։ Հրաշք է, որ աշխատանքներն արդեն սկսվել են»,-ասել է Մարտին Մինասյանը: «Մեր ծնողները նվիրումով, սիրով են կատարել այս աշխատանքը: Ներկայում հրաշալի գործ է արվում, և Հանրապետության նախագահի բարի կամքով վերականգնվում է որմնանկար, որը լավագույններից է»,-նշել է Հենրիկ Մամյանի դուստրը։

Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի դամբարանի վրա: «Փառք հայ գրի և դպրության» որմնանկարը համահունչ է հայկական մանրանկարչության, միջնադարյան քանդակագործության ու որմնանկարչության ավանդույթներին: Արևմտյան պատի որմնանկարում պատկերված է Մեսրոպ Մաշտոցը՝ նորաստեղծ այբուբենը ձեռքին: Որմնանկարը կամարակապ լուսամուտով բաժանվում է երկու մասի՝ ձախ կողմում Մեսրոպ Մաշտոցն է՝ շրջապատված աշակերտներով, աջ կողմում՝ հայրապետական գահին բազմած Սահակ Պարթևը, կողքին կանգնած են Վռամշապուհ թագավորը և թագուհին, Վահան Ամատունի իշխանը և նախարարները, նրանց վերևում Արարատի ձյունազարդ գագաթն է և Հռիփսիմեի տաճարը: Լուսամուտի բացվածքի ապակու վրա գրված է հայոց այբուբենը:

Վերականգնողական աշխատանքների շրջանակում տեղադրվելու է նաև լուսավորության համակարգ՝ որմնանկարի ամբողջական տեսանելիությունն ապահովելու համար:

 

website by Sargssyan