Բակո Սահակյանը Անջեյ Կասպշիկիի հետ քննարկել է Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին, ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Այս մասին հայտնում են ԱՀ-ի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը քննարկվել են Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: