Այսօր՝ 22 փետրվարի 2020թ., 00:00
Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում «Չելսին» ուժեղ էր լոնդոնյան դերբիում (տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել Ով կհաղթի Թրամփին. դեմոկրատները թեկնածու են փնտրում Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է իրավիճակը Իդլիբում Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Վարդենյաց լեռնանցքը բեռնարատների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա. Անի Սամսոնյան Նախկին կնոջը սպանելու մեջ կասկածվող Լեսոտոյի վարչապետը «առողջական պատճառներով» մեկնել է Հարավային Աֆրիկա Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Օգնեմ մեր ԱԱԾ-ին և տեղադրեմ իրենց որոնած քֆուրչի կնոջն ու ամուսնուն. Նարեկ Մալյան Ավելի քան 3500 տոննա. Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հայուհին ճանաչվեց Ռուսաստանի ամենաուժեղ կինը Փնտրվում է «բովանդակություն» McDonald's-ը ուտելիքի բույրով մոմեր կթողարկի Ադրբեջանը և Թուրքիան պայմանագիր կստորագրեն ռազմական ոլորտում Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում Ղազախստանում տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել Ինչո՞ւ է համեղ ուտելիքը վնասակար ուղեղի համար Մեծ Բրիտանիայում կարգելվի վառել բուխարին ածխով եւ խոնավ փայտով Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է Սպիտակ տանը կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ցուցակը Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ալբանիան արտահանձնել է Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված ռուսաստանցուն Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան «Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»․ Մկրտիչ Արզումանյան Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար SANA-ն հրապարակել է Իդլիբում ահաբեկիչների հարձակումը հետ մղելու տեսանյութը (տեսանյութ) ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը «Նա մարմնավորում է երիտասարդների տագնապն իրենց ապագայի հանդեպ». Հարիսոն Ֆորդը խոսել է նոր ֆիլմի և Գրետա Թունբերգի մասին Գերմանիայում 19-ամյա երիտասարդին հաջողվել է 2000-ամյա դաշույն հայտնաբերել և ամբողջովին իր նախնական տեսքին վերադարձնել (լուսանկարներ) Լևանդովսկի. «Եթե միացնենք Կլոպի ու Գվարդիոլայի որակները, կատարյալ մարզիչ կստանանք» Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, քանզի Արցախում դեռ 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակը մի քանի անգամ բարձր է եղել, քան Ադրբեջանում. Ն. Փաշինյան Էս ի՞նչ արեցիր «Պողոս» Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան Բանակում կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները պետք է բերվեն բոլորովին նոր մակարդակի, այս խնդիրն իրապես լուծելի է. Նիկոլ Փաշինյան Կադիրովի դուստրը կներկայացնի սեփական ապրանքանիշի հագուստը Փարիզում Փարիզը մլակների գրոհի է ենթարկվել. ԶԼՄ-ներ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին Թողարկվել է Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Որսորդները» ֆիլմի նոր թրեյլերը Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել «Պարզ սրտով ու բաց մտքով սկսենք օրը»․ Նազենի Հովհաննիսյան Որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան վառ եւ իրատեսական են նրա երազները Կլոպ. «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն» Մակրոնը նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում` Իդլիբում իրավիճակի սրացման հետեւանքով «Lydian International»-ի ղեկավարությունը կեղծ վկայություն է տվել Կանադայի դատարանում․ ՀԲՃ Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել Հայտնի է, թե ինչ է պահանջել Չավին՝ Բարսելոնան գլխավորելու համար «Հայկական պանիր է ուտում և բանջո նվագում». Ելենա Մալիշևան տեսակցել է հոսպիտալացված Դմիտրիյ Դիբրովին Բացահայտ քարոզչություն.«Ազատության» մեկնաբանը խախտում է մասնագիտական էթիկան Սահարա անապատում գիտնականները հայտնաբերել են շուրջ 10 000 տարեկան ձկան մնացորդներ Ստացվել են տվյալներ, որոնք փոխում են Երկրի ձեւավորման պատմությունը ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը պատասխանել է 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա կիբերհարձակումների վերաբերյալ մեղադրանքներին Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար Իդլիբում կրկին թուրք զինվորականներ են սպանվել. Թուրքիան նոր ստորաբաժանումներ է ուղարկում Սիրիա Էրդողանը Պուտինին հայտնել է Իդլիբում իրավիճակի կարգավորման պայմանը Արման Թաթոյանը Արցախում այցելել է զորամասեր Փետրվարի 23-ին կնշվի Բուն Բարեկենդանը, նախատեսված են մի շարք միջոցառումներ ՀՆԱ-ին սպասելիս. Արա Գալոյան Ուշագրավ փաստեր գեներալների կյանքից Բանակում զինվորների մահվան դեպքերով պայմանավորված՝ հրամանատարներին նոր կարգադրություն է տրվել. մանրամասներ Լիբիացի գեներալի հրադադարի պայմանը. թուրքական զինուժը պիտի հեռանա ՀՆԱ-ին սպասելիս․ ո՞ր ոլորտների հաշվին հնարավոր եղավ 7.6% հաշվարկել
Հարցում

Երբ սահման պահող զինվորի և դատապարտյալի միջև հավասարության նշան է դրվում

168.am-ը գրում է․

«Նոյեմբերի 1-ին Արդարադատության նախարարությունը մեծ շուքով սննդի որակը բարելավելու փորձնական ծրագիր ներկայացրեց ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ այդ նպատակով նաև լրագրողների համար մեդիա-տուր կազմակերպելով:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց համար տրամադրվող սննդի ապահովումը նախարարությունը տվել է մասնավոր հատվածին:

Նախարարությունը ծրագրի համար հայտարարել էր մրցույթ: Մրցույթին մասնակցել է մեկ ընկերություն՝ «Արտ Լանչը», հաղթել ու արդեն հոկտեմբերի կեսից փորձնական ծրագիրն իրականացվում է Հայաստանում ամենամեծ լրակազմն ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում, ընդհանուր հաշվարկով՝ 1090 անձի համար:

Կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք (ներառյալ՝ հաց): Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում, մասնագիտացված խոհարարների կողմից: Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է՝ համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունն ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ծրագիրը շարունակելու միակ խնդիրը ֆինանսական խնդիրն է: Այս տարի ՔԿՀ-ներում սննդի ապահովման համար պետությունը պետբյուջեից հատկացրել է ավելի քան 723 միլիոն դրամ:

«Եթե ծրագիրը շարունակենք 2 քրեակատարողական հիմնարկում, 2020 թվականի բյուջեով նախատեսվածը գրեթե բավարար է: Աննշան հավելում է պահանջում: Եթե 2020 թվականից ծրագիրը շարունակենք իրականացնել 4 քրեակատարողական հիմնարկում, մեզնից կպահանջվի լրացուցիչ մոտ 250 միլիոն դրամ: Եթե բոլոր 12 ՔԿՀ-ներում միաժամանակ իրականացնենք, ապա շուրջ 570 միլիոն դրամ հավելյալ գումար կպահանջվի»,- ասել է նախարար Ռուստամ Բադասյանը:

Ստացվում է՝ այս ծրագրի ներդրմամբ պետությունը 1 դատապարտյալին կերակրելու համար օրական կծախսի 1400 դրամ:

Հիացմունքի արժանի՞, թե՞ հերթական չարդարացված անհեռանկար ծախսը

Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան պարզ է, օրինակելի ու հիացմունքի արժանի, թե՞ սա հերթական չարդարացված անհեռանկար ծախսն է՝ այն առումով, որ որևէ, անգամ ամենապոպուլիստ կառավարության համար լուրջ հարց է լինելու այս ծրագրի շարունակականությունն ապահովելու խնդիրը:

Նախ այս ծրագրով 1 դատապարտյալին կերակրելու համար շուրջ 3 անգամ ավելի գումար է տրամադրվում, քան նախկինում:

Մի կողմ թողնենք հարցի բարոյական կողմը, երբ պատերազմող երկրում սահման պահող զինվորի ու, ասենք, ծանր հանցագործության համար իր պատիժը կրող դատապարտյալի միջև փաստացի հավասարության նշան է դրվում, քանի որ, փաստորեն, երկուսին էլ սպասարկում է նույն մասնավոր ընկերությունը՝ գրեթե նույն ճաշացանկով:

Եվ պետք չէ այստեղ բարոյախրատական ճառեր կարդալ մարդու իրավունքների մասին, որովհետև դատապարտյալների սնունդը նախկինում և այսօր էլ մնացած ՔԿՀ-ներում, որոնք այս ծրագրից չեն օգտվում, տրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) չափորոշիչների համաձայն, այսինքն՝ մթերքները, սննդատեսակները, կալորիականությունն ու մնացած չափորոշիչները համապատասխանում են ԱՀԿ ստանդարտներին:

Ուրեմն ստաբիլ արդյունք ունենալու համար ավելի նպատակային չէ՞ր լինի ուժեղացնել վերահսկողությունը սննդի կազմակերպման նկատմամբ, քանի որ, ըստ էության, այստեղ խնդիրը որակյալ սնունդ պատրաստելու մեջ է:

Չենք քննարկում այն հարցը, որ դրսից խոհարարներ բերելով՝ ընդհանուր առմամբ թվով 70-80 դատապարտյալ կզրկվի աշխատանքից (եթե բոլոր ՔԿՀ-ներում ծրագիրը գործարկվի, ապա այդքան դատապարտյալ կզրկվի աշխատանքից), ինչը լուրջ խնդիր է առանց այդ էլ աշխատատեղերի խնդիր ունեցող, սակայն վերասոցիալականացումը՝ որպես գերակա հիմնախնդիր համարող համակարգի համար: Սակայն, եթե նույնիսկ դա էլ անտեսենք, միայն դրսից բերված խոհարարները չէի՞ն կարող արդյոք պատշաճ վերահսկողության պայմաններում լուծել որակյալ սնունդ տրամադրելու հարցը:

Մեկ այլ խնդիր. ՔԿՀ-ներում լրակազմը՝ ազատազրկված անձանց քանակը, երբեք ստատիկ չի լինում, և, անընդհատ շարժի պայմաններում, երբ նախապես մեկ շաբաթվա կտրվածքով հաստատվում է սննդի չափաքանակն ու ճաշացանկը, ինչպե՞ս են որոշում՝ որքան սնունդ է անհրաժեշտ յուրաքանչյուր օրվա համար:

Խնդիր է նաև ավելացած սննդի հարցը: Ենթադրաբար՝ սնունդ կազմակերպող ընկերությունը յուրաքանչյուր օր ծառայություն է մատուցում 100 տոկոս օգտվող լրակազմի համար, և որքան էլ պնդեն, թե սպառումը կատարյալ է, դա չի կարող այդպես լինել, որովհետև դատապարտյալներ կան, որ միայն իրենց ընտանիքների պատրաստած կերակուրն են ուտում, և վերջ: Կան նաև այլ «խոչընդոտներ» սննդից հրաժարվելու, որոնց մասին ենթադրաբար Արդարադատության նախարարությունն ու Քրեակատարողական ծառայությունը պետք է որ շատ լավ իմանան:

ՔԿՀ-ների սնունդը՝ շարունակական ծրագի՞ր, թե՞ մեկանգամյա PR ակցիա

168.am-ը Քրեակատարողական ծառայությունից (ՔԿԾ) փորձեց ճշտել, թե ծրագրի ներդրման օրվանից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում որքա՞ն է նվազել հանձնուքների թիվը՝ նախկինի համեմատությամբ:

«2019 թվականի հոկտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 431 հանձնուք, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 347 հանձնուք։ Երկու քրեակատարողական հիմնարկներում ստացված հանձնուքների հիմնական մասը կազմում են կենցաղային պարագաներ, հագուստ, քաղցրավենիք, հյութեր և ծխախոտ»,- ասված էր ՔԿԾ պատասխանի մեջ:

Մեզ տեղեկացրին նաև, որ նոյեմբերի 1-10-ն ընկած ժամանակահատվածի համար վիճակագրություն չունեն:

Խնդրեցինք ասել նաև, թե որքա՞ն հանձնուք է ստացվել երկու ՔԿՀ-ներում նախորդ՝ սեպտեմբեր ամսվա 15-30-ի ժամանակահատվածում:

«2019 թվականի սեպտեմբերի 15-30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 490 հանձնուք, իսկ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 416 հանձնուք»,- պատասխանեցին ՔԿԾ-ից:

Եկեք համեմատենք ու հասկանանք, թե միևնույն ժամանակահատվածի համար ի՞նչ վիճակագրության ենք տիրապետում:

2019թ. սեպտեմբերի 15-30-ը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ստացվել է 490 հանձնուք, ծրագրի ներդրումից հետո՝ նույն ժամանակահատվածում՝ 431 հանձնուք, այսինքն՝ 59-ով պակաս, քան մինչ սննդի նոր համակարգին անցնելը:

Պատկերը գրեթե նույնն է «Արմավիրում»՝416-347, այսինքն՝ 69-ով պակաս:

Այսինքն՝ ունենք շուրջ 15-20 տոկոսի նվազման պատկեր:

Ուրեմն ո՞ւր է գնում ավելացված, պատրաստված, բայց չօգտագործված սնունդը՝ կրկնակի վաճառքի՞, վերամշակմա՞ն, թե՞ այլ ուղղությամբ: Բայց չէ՞ որ պետական բյուջեից 100 տոկոս լրակազմի հաշվարկով է գումար տրամադրվում: Ի՞նչ է սա՝ վատնո՞ւմ, ոչ նպատակային ծա՞խս, թե՞ կարճաժամկետ PR ակցիայի նպատակով իրականացված «պերֆորմանս»:

Եվ արդյո՞ք արժե ընդամենը մինչև 20 տոկոս նվազման միտում ունեցող ցուցանիշի համար պետական բյուջեից այդքան հսկայական միջոցներ վատնել, և այն էլ՝ մի ծրագրի վրա, որը, ենթադրաբար, շարունակություն չի էլ ունենալու:

Եվս մեկ դիտարկում. ինչո՞վ է մեղավոր, ասենք, «Վանաձոր», «Արթիկ», «Հրազդան», «Սևան» ու մնացած այլ քրեակատարողական հիմնարկներում իր պատիժը կրող դատապարտյալը, որ ինքը պետք է ուտի, ինչպես «Նուբարաշենի» դատապարտյալներն էին ասում Հ1-ի «Լուրեր» ծրագրի եթերում, «ճիճվոտ» սնունդ, իսկ վերոնշյալ երկու ՔԿՀ-ների դատապարտյալները՝ որակյալ սնունդ, և արդյո՞ք չկա վտանգ, որ այլ հիմնարկների դատապարտյալները ևս կցանկանան տեղափոխվել այդ հիմնարկներ:

Իսկ գուցե ավելի արդար կլիներ 70-օրյա պիլոտային ծրագրի փոխարեն՝ երկշաբաթյա ծրագիր անել, բայց հավասարապես բոլոր ՔԿՀ-ների համար, թե՞ ծրագիրը չշարունակվելու դեպքում երկու հիմնարկ լռեցնելն ավելի հեշտ է, քան 12-ը:

Outsourcing կամ պատվիրակում ասվածը երանելի բան է ցանկացած գերատեսչության համար, քանի որ բազմաթիվ հարցերի մի ամբողջական փունջ այդպիսով դուրս է գալիս հիմնարկի ղեկավարության իրավասության շրջանակներից ու ազատում գլխացավանքից, դա, թերևս, վատ բան չէ, սակայն, եթե կա հավանականություն ծրագրի՝ 100 տոկոս շարունակականությունն ապահովելու համար:

Մեր տեղեկություններով՝ ժամանակին արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը ևս ցանկացել է նման ծրագիր իրականացնել, սակայն Կառավարությունը բյուջե չի տրամադրել՝ ըստ էության դա ոչ նպատակային, չհիմնավորված ծախս համարելով:

 

website by Sargssyan