Գեւորգ Կոստանյանը ընդամենը մեկ հարցազրույցով «ջախջախեց» Մարտի 1-ի բացահայտման առասպելապատումը. (տեսանյութ)
Մինչ Փաշինյան Նիկոլը «լայվախեղդ, սելֆիախեղդ-ստատուսախեղդ» էր անում հասարակության քաղաքականապես ակտիվ հատվածին` ստիպելով կենտրոնանալ իր հերթապահ «մուտիտ-կռուտիտների», մանիպուլյացիաների եւ վիճակագրական ձեռնածությունների վրա, նախկին դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողվի նախկին նախագահ Գեւորգ Կոստանյանն ընդամենը մեկ հարցազրույցով ջախջախեց`բմբլահան արեց Մարտի 1-ի «բացահայտման» առասպելապատումը՝ հյուրընկալվելով «Հայելի առաջ» հաղորդաշարին։