Այսօր՝ 22 հունվարի 2020թ., 00:00
Խորհրդարանն ընդունել է մի շարք օրենքներ, այդ թվում բանկային գաղտնիքի բացման մասին Ծննդատների փակումը նշանակում է կատարել ադրբեջանցիների երազանքը. Գուրգեն Եղիազարյան Երեւանը պատրաստվում է ունենալ «կանաչ» տրանսպորտ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել Կեղծ պրոֆեսորը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ստիպել է կանանց իրենց հոսանքահարել Microsoft-ը փոխում է Windows 10-ը «Գոլդեն փելես». «Տնտեսական հեղափոխության» խորհրդանիշը Օրվա հանդիպումների անոնս «Կոռեկտ պահեք ձեզ». լեզվակռիվ ԱԺ-ում Ռուբինյանի և Մարուքյանի միջև Կրակել են Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավորի աշխատասենյակի պատուհանին Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է ՍԴ նախագահին սպառնացող ոստիկանության սերժանտը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության Հրայր Թովմասյանին վերագրվող գույքի իրական սեփականատերը ժամանել է ՀՀ՝ հարցաքննվելու Սա նշանակում է գնաճ կամ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում Ես Ձեր «քաղաքքակիրթ» ջանին մեռնեմ Լիբանանի նոր կառավարության մեջ հայուհի է ընդգրկվել 2020-ն իշխանությունների համար կլինի լրատվամիջոցների դեմ խաչակրաց արշավանքի տարի Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է. Զրույց քաղաքացու հետ. Ամանորյա պետական ծախսեր Իսկ մեզ անասնապահներ պետք չեն ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Քվեարկում են նախորդ օրը քննարկված նախագծերը (ուղիղ) Վարչապետի նախկին խոսնակը լրատվական կայք է բացում. Արդեն թիմ է հավաքում ԲՀԿ-ին կպատժե՞ն. «Իմ քայլում» որոշել են չբավարարվել «մանր-մունր» սանկցիաներով Ի՞նչ է արել Գագիկ Խաչատրյանի որդին․ ԱԱԾ-ն լուրջ տեղեկություններ է հայտնաբերել Լիբանանի վարչապետը խոստացել է բավարարել ցուցարարների պահանջները Կառավարությունը կողքից է հետեւում «Գազպրոմ»-ին․ ինչ սպասել Գյուղերում մորթը կրճատվել է. շուկաներում խուսափում են առանց թղթի միս վերցնել. թանկացման սպասում կա Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող նախարարը սպառնում է քրեական ենթամշակույթ կրողների ոգով եւ ոճով Նոր տարում նոր «վոյաժներ» Մսի սակավությունն ազդել է նաեւ մսամթերք արտադրողների վրա. կրճատել են քանակն ու տեսականին «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում Բակերում արգելափակոցների տեղադրման գործընթացը՝ վերահսկողությունից դուրս. «Պուլտ չեն տալիս» Ո՞վ է «մենքը», և այդ ի՞նչ «հեքիաթ»ի մեջ էր ապրում․ Վահան Իշխանյան Հարցազրույցից հետո ԱԺ նախկին նախագահին հրավիրել են ՀՔԾ՝ բացատրություն տալու Դիվանագիտական կորպուսում սպասվում են լուրջ անակնկալներ. դա կվերաբերի նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը Լիբանանում նոր կառավարություն են ձեւավորել Հեղափոխական իշխանությունից հոգնած նախկին հեղափոխականի բանաստեղծությունը Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի՝ իրավաբանական ընկերություն բացելու ծրագրերի մասին «Վանաձոր» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ ԱՄՆ Սենատում սկսվում է Թրամփի իմփիչմենթի գործով լիարժեք դատական գործընթացը Դուբայում ներկայացվել է Design-1 նորագույն սպորտային մեքենան (լուսանկարներ) Փորձագետները հաստատել են Վան Գոգի «մտահոգ» ինքնադիմանկարի իսկությունը «Ինտերը» հերթական առաջարկը կկատարի «Տոտենհեմին» «Իմ ամենաթանկը․․․ նա լքեց ինձ»․ մահացել է Եվա Ռիվասի մայրը Հյուսիսային Կորեան կարող է ստիպված լինել նոր ուղի ընտրել Չլիներ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, այս իշխանությունը ճնշումներ չէր գործադրի դատական համակարգի վրա. Վիկտոր Սողոմոնյան (տեսանյութ) Ով է ընդգրկվել Ռուսաստանի նոր կառավարության կազմում ԱՄՆ-ն միանում է «Մեկ տրիլիոն ծառ» նախաձեռնությանը Ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը. Արտակ Դավթյանը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերություններին Աչաջրի բնակիչները հույս ունեն, որ գործը բողոքի գործողություններին չի հասնի Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության գործից Էմինեմը ռեփի ընթերցման արագության ռեկորդ է սահմանել (տեսանյութ) Գազի սակագինը 1 խմ համար կբարձրանա 10-15 դրամով (Տեսանյութ) Կա քաղաքական պատվեր, որ պարոն Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ. փաստաբան Իրանցի պատգամավորը Թրամփի գլխի համար 3 մլն դոլար է խոստացել Ռոբերտ Քոչարյանի դեկտեմբերի 25-ի դիմումի քննությունը ՍԴ-ն մերժել է Քայլեր են ձեռնարկում տարանջատված աղբահանության կազմակերպման ուղղությամբ. քաղաքապետն ու ԵՄ դեսպանը հուշագիր են ստորագրել Հայաստանում շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտը․Զարուհի Փոստանջյան Փոխվարչապետը հանդիպել է ԵՄ ներկայացուցիչների հետ Հեղափոխությամբ ծնվածներին հանգիստ չի տալիս «գավրոշից ավելի գավրոշ» լինելու ձգտումը․Արթուր Ղազինյան Ոստիկաններն այլևս սահման չեն պահի, նրանք պետք են Երևանի խրամատներում Բենզեման պատրաստ կլինի «Ռեալի» առաջիկա խաղին Մեծ Բրիտանիան հրաժարվել է արտասահմանում ներդրումներ անել ածխային էնեգետիկայում Սպանդանոցային մորթը հանգեցնելու է մսամթերքի անվերահսկելի թանկացման․ ՀՅԴ ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի.անասնապահ Հրաժարականից հետո Մեդվեդեւը Instagram-ում «ազատվել» է բոլորից Ինտերպոլի նախկին ղեկավարը Չինաստանում դատապարտվեց 13,5 տարվա ազատազրկման Թուրքիան ռազմածովային զորավարժություններ է անցկացնում Իտալիայի, Գերմանիայի եւ Հունաստանի հետ Embraer-ը եւ Boeing-ը, հնարավոր է, ստեղծեն նոր տուրբոպտուտակավոր օդանավ Հանձնուքում առկա նռների վրա թմրամիջոց է հայտնաբերվել Բիզաչա. ևս մեկ իտալական քաղաք, որտեղ կարելի է տուն գնել 1 եվրոյով՝ առանց պարտադիր ներդրումների Հայաստանի Հանրապետությունում թայֆայի իշխանություն չի լինելու․ Գյումրու մարզպետը՝ «Իմ քայլի» պատգամավորին Զանգվածային անտառատնկումները հանգեցրել են գետերի ծանծաղմանը Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին (տեսանյութ) Դմիտրի Խառատյանը 60 տարեկան է. հայկական ազգանվամբ կապուտաչյա շիկահերը նշում է հոբելյանը «Ցանկանում եմ պաշտպանել Յուսիֆ Էյվազովին». Սաթի Սպիվակովան՝ հայ և ադրբեջանցի օպերային երգիչների շուրջ ծագած սկանդալի մասին Ադրբեջանի պետական նավթընկերությունը բանակցություններ է վարում բելառուսական կողմի հետ Փորձը ցույց է տվել, որ մարդու հաջողակությունը կարելի է կանխատեսել Օլգա Բուզովան ռեկորդ է սահմանել` դառնալով Instagram-ի ռուսական տիրույթի ամենաշատ հետևորդներն ունեցող աստղը Ռուսաստանում կինը 1,5 մլն ռուբլի է փոխանցել «թուղթուգիրը» հանելու համար
Հարցում

Մենք մտնում ենք փակուղի, եթե չենք ընկալում, որ ինքնորոշման իրավունքը սակարկելի չէ. Կարեն Բեքարյան (տեսանյութ)

Երբ խոսք է գնում ռազմավարությունների մասին, բոլորս երևի պատկերացնում ունենք՝ ինչ ասել է ռազմավարություն. թիրախ, նպատակ, այն բոլոր խնդիրները և դրանց հասնելու ճանապարհը, որը փուլերում կարող է վերաձևակերպվել մարտավարականի, բայց ռազմավարությունը վերջիվերջո այն է, ինչը պիտի հանգեցնի նպատակին: Այս մասին «Տողերի արանքում» հեռուստանախագծի ժամանակ ասել է վերլուծաբան Կարեն Բեքարյանն՝ անդրադառնալով Արցախի հիմնախնդրին առնչվող՝ վարչապետի ուղիղ եթերին: «Երբ մենք անդրադառնում ենք ռազմավարությանն ու օգտագործում «Արցախի հարցը համազգային է» արտահայտությունը, առաջանում են մի շարք հարցեր: Առաջին հայացքից շատ դրական արտահայտություն է: Բայց մի պահ փորձենք հասկանալ կարևոր իրողություն. Ղարաբաղի հարցում մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, Ղարաբաղի անվտանգության երաշխավո՞րն ենք, այն ո՞ւժն ենք, որը պիտի կանգնի Ղարաբաղի թիկունքին, որպեսզի հնարավոր չլինի նրան որևէ լուծում պարտադրել: Մենք այն ո՞ւժն ենք, որն ամեն կերպ պետք է հասնի Ղարաբաղի ինքնորոշման իրականացմանը, թե՞ մենք հարցը ձևակերպում ենք որպես համազգային հարց և այսպես առաջացնում ինքնորոշման իրավունքի հետ կապված խնդիր»,- նշել է վերլուծաբանը: Կարեն Բեքարյանի կարծիքով, առաջին հայացքից ձևակերպումների բախում, բայց իրականում բավականին հայեցակարգային խնդիր կա:


Անդրադառնալով վարչապետի այն թեզին, թե բանակցությունների արդյունքները պետք է ընդունելի լինեն Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, վերլուծաբանը նշեց այդ թեզի վտանգավոր լինելը. «Ինքնորոշման իրավունքն իրավունք է, որը պետք է հարգել, և ոչ թե նրա հետ համակերպվել կամ նրա հետ հաշվի նստել-չնստելու խնդիր ունենալ»,- ասել է Կարեն Բեքարյանը:

«Երբ մենք պնդում ենք, որ չի կարող լինել որևէ լուծում, որին անմիջականորեն չի մասնակցում Արցախի Հանրապետության օրինական իշխանությունը, երբ վարչապետն ունի հավակնություն՝ հարցը ձևակերպելու որպես համազգային և որպես համազգայինը ներկայացնող, ի՞նչ ձևով է սա հատվում ինքնորոշման իրավունքի հետ»,- ասել է վերլուծաբանը: Ըստ Կարեն Բեքարյանի, եթե մենք չենք հարգում, չենք ընկալում, որ ինքնորոշման իրավունքը ենթակա չէ սակարկման, մենք մտնում ենք փակուղի:

Անդրադառնալով ուղիղ եթերով վարչապետ Փաշինյանի հայտարարությանն առ այն, թե ինչ սկզբունքներով են վարվում բանակցությունները, Կարեն Բեքարյանը նշել է. «Բանակցություններ, փաստորեն, վարվում են: Հարց, որի մասին բազմիցս խոսել ենք: Հիմա, բանակցություննե՞ր են, շփումնե՞ր, տեսակետների ծանոթացո՞ւմ է, թե՞ ճշգրտում է համանախագահների կողմից այն սկզբունքների, որոնք սեղանին դրված են: Փաստորեն բանակցում են»:

Անդրադառնալով ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Շվեդիա այցին և այցի ընթացքում ունեցած ելույթներին, Բեքարյանը նշել է. «Որևէ կերպ ընկալելի և ընդունելի չէ, երբ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրություններն իրենց մեջ ունենում են թաքցվող էլեմենտ, ինչ-որ սրբագրում կամ խմբագրում»: Ըստ վերլուծաբանի՝ հաղորդագրություններում անգամ մեկ բառ սրբագրելով, նույնն է, թե կեղծելով, հանրությանը ներկայացվում է այլ պատկեր:

 

website by Sargssyan