Այսօր՝ 29 փետրվարի 2020թ., 00:00
«Եթե մարտի 1-ին արտակարգ դրություն չհայտարարվեր, մենք կունենայինք շատ ավելի մեծ թվով զոհեր». Աղվան Վարդանյան Ադրբեջանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը Երեւանի շենքերից մեկի վերելակը պոկվել ու ընկել է. ներսում մարդ է եղել. հասցրել են հիվանդանոց Մոսկվայում ի հայտ է եկել ինքնաշեն «բետամոբիլ» Թուրքիան Ռուսաստանին խնդրել է իրեն «դեմ առ դեմ» թողնել Բաշար Ասադի ռեժիմի հետ Լյուքսեմբուրգը դարձել է առաջին պետությունը, որն անվճար է դարձրել հանրային տրանսպորտը Չինաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվն առաջին անգամ գերազանցել է հիվանդների թվին Թուրքիան բացել է ԵՄ երկրների հետ սահմանները փախստականների համար Բախումներ Ադրբեջանում՝ կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող անձանց և ոստիկանության միջև Մարտի 1-ից Նյու Յորքում կարգելվեն պլաստիկե փաթեթները Փարիզում անկարգությունների ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 71-ի Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Պուտինը և Էրդողանը մարտի 5-ին կամ 6-ին կարող են հանդիպել Մոսկվայում Ասում են՝ կորոնավիրուսի դեմ պայքարի լավ միջոցներից են բազմամարդ քայլերթները, հազար հոգով իրար գլխին հավաքվելը և դմփ-դմփ-հու գոռալը Սիրիան Եվրոպային կոչ է արել թույլ չտալ Թուրքիային իրեն նոր արկածախնդրության մեջ ներքաշել «Այդ օրվա նկարագրությունը կառուցված է միֆերի վրա». Քոչարյանի պաշտպանը նկարագրեց, թե 2008-ի մարտի 1-ին ինչ է տեղի ունեցել ԱՆ աշխատակազմի ղեկավարը աշխատակիցներին սպառնացել է քրեական հետապնդմամբ. Գեւորգ Գրիգորյան «Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210» Հետաքրքրասեր գետաձին զբոսնում էր լցակայանում (տեսանյութ) Թուրքիան հայտարարել է 56 սիրիացի զինծառայողի մահվան մասին (տեսանյութ) ՖԻՖԱ-ն քննարկում է միջազգային հանդիպումները չեղարկելու հնարավորությունը 2 924 մահ․ Կորոնավիրուսը շարունակում է տարածվել Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան 2 չվերթները Հունաստանը վետո է կիրառել Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող հայտարարության վրա Չինաստանում հիվանդանոցի աշխատակիցներն իրենց հերթափոխի վերջում լիցքաթափվել են վալս պարելով (լուսանկարներ, տեսանյութ) Եղնիկ՝ Երևանի փողոցներում Դել Պիերոն կիսվել է Երեւանից ստացած տպավորություններով (տեսանյութ) «Ես պնդում եմ, որ ոչ 2008-ին, ոչ այսօր սահմանադրական կարգը տապալելը հանցագործություն չէ». Քոչարյանի պաշտպան Ինչպե՞ս են առնետները «գրավել» Նյու Յորքը Մեծ Բրիտանիայում գրանցվել է մարդուց մարդուն նոր տեսակի կորոնավիրուսի փոխանցման առաջին դեպքը Տղամարդը լուծիչ է լցրել սիրուհու վրա եւ այրել կոտրված հեռախոսի պատճառով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի գլխավոր շտաբերի ղեկավարները քննարկել են Սիրիայի իրավիճակը Պոռնոաստղը փորձել է մարդասպան վարձել իր երեխաների հորը սպանելու համար Թրամփը հումորային հարցում է կազմակերպել այն մասին, թե ում ավելի հեշտ կհաղթի սպասվող նախագահական ընտրություններում Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցրել են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց «Հասկանում են՝ ինչու են մերոնք կանգնած Գյումրիում». Տարասով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է ժամանել Կ․ Պոլսի Հայոց նորընտիր պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը «Արդեն իսկ փակվել է Մարալիկի ծննդատունը, փակման սպառնալիք է կախված մի շարք այլ բժշկական հաստատությունների վրա». բաց նամակ Արսեն Թորոսյանին «Սիրով կնվիրեմ բոլորիդ». Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել Հրապարակվել են պաշտոնատար անձանց հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարույթների տվյալները Հենց սա է հիբրիդային պատերազմը. Վահե Դավթյան «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանս (տեսանյութ) ՀՀ ամենակայացած ինստիտուտները փաստաբաններն են և լրագրողները Վարչական դատարանն Ամուլսարի գործով խայտառակ եւ անօրինական վճիռ կայացրեց. Արթուր Գրիգորյան Արսեն Թորոսյանը «ՁԻԱՀ-ի կենտրոնի» տնօրեն է նշանակել Հարկայինի նախկին օպերին Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Ոչ»-ի կողմնակիցները հայտնվել են ծանր դրության առջեւ Ի՞նչ եղանակ է սպասվում գարնան առաջին օրերին Օտարերկրացի զբոսաշրջիկների 2019-ի թիվն ուռճացված է առնվազն մոտ 600,000-ով. Արա Գալոյան Ճգնաժամերի ընթացքում են ինստիտուտները կայանում. Ստեփան Դանիելյանը` ՍԴ անդամների կողմից իշխանության առաջարկը չընդունելու մասին Յութայում ազատազրկվածը փախել է բանտից՝ ներկայանալով որպես իր բանտակիցը Քննարկում «Վերնատանը»՝ Սիրիայի, ՌԴ-Թուրքիա կապերի և Արցախի մասին Աշոցքում, Հրազդանում եւ Չարենցավանում ձյուն է տեղում. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Չինաստանը կուղարկի 100 000 բադ դեպի Պակիստան մորեխների դեմ պայքարելու համար ԱՄՆ-Հայաստան՝ մեկ դար միասին. Հայկական փառատոն Վաշինգտոնում Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 400 բեռնատար Օրվա հանդիպումների անոնս «Հայաստանի բարձր ռազմականացումը հասկանալի է». արտերկրյա փորձագետ Ֆլեշի Բարսեղին դատի են տվել. այս անգամ հայցվորը Երեւան համայնքն է Թող զոհվեն, մեկ է մի օր բոլորն էլ մահանալու են. թուրք գրողի ելույթը բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում Պաշտոնյաների պարգեւավճարների տրման նոր, գաղտնի համակարգը. Ինչպիսի՞ հետեւանքներ կլինեն 30 թիկնապահով և դիպուկարահներո՞վ է Փաշինյանն այցելում մարդկանց տներ. Համբարյան «Շուտով Դուք նորություն կստանաք». Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի լուծարման հարցը սխալ է համարում Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել Քննարկվում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելու հարցը ՍԴ դատավորները մերժել են իշխանության հետ հանդիպումը Իշխանության դեգրադացիայի մեխանիկան Ինչո՞ւ են դժգոհ Վիճակագրության կոմիտեի նախագահից. «նա «փուռն է տալիս բոլորիս» Հայաստանում վերջին երեք տարիներին ավելացել է ինքնասպանությունների թիվը. որն է պատճառը «Բացառում եմ, որ այս գործը կարճվի. Հնչեղ անուններ կան». Կոստանյանը՝ իր նկատմամբ հարուցված գործի մասին «Քվեն մերն է լինելու, լարվածություն չկա». Արայիկ Հարությունյանը վստահ է իր ուժերին «Քասթինգը» սկսվել է. ՍԴ դատավորի թեկնածուների ի՞նչ անուններ են շրջանառվում Հողը մերն է, մեր գյուղացունն է, մենք այն մեր արյան գնով ենք ձեռք բերել Ասեք՝ ԱՅՈ ցանցառապետությանը Վրաստանում արգելվել են Իրանից և Իտալիայից բեռնափոխադրումները Ուկրաինայում սոխը, սալը եւ սխտորը կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցներ են անվանել «Կրեմլն աշխատում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների՝ մարտի 5-ին կամ 6-ին հնարավոր հանդիպման ուղղությամբ»․Պեսկով Պատմամշակութային նշանակության շենքը վաճառվել է օֆշորային ընկերության ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանին եւ Սիրիային կոչ է արել «դադարեցնել Իդլիբում հարձակումը» Զբոսաշրջության համաշխարհային խորհուրդը կորոնավիրուսի հասցրած վնասը 22 միլիարդ դոլար է գնահատել
Հարցում

Ինչպես կարող եմ փաստաթղթեր ստորագրել, եթե չգիտեմ`աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ

Մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 8-ին, դատարանը բավարարեց Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հայցը։ Այն է՝ անվավեր ճանաչել մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 28-ի ազատման հրամանը, վերականգնել Կ․ Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնում եւ վճարել հարկադիր պարապուրդի դիմաց, գրում է hraparak.am-ը։

Կոնստանտին Օրբելյանն ընդգծում է՝ որոշումը հրապարակելուց ուղիղ մեկ ամիս է անցել, բայց դեռ հստակություն չկա եւ չգիտի, երբ կվերականգնվի տնօրենի պաշտոնում։ Ըստ այդմ, թատրոնի հաջորդ տարվա ծրագրերն էլ կախված են նրանից, թե դատարանի որոշումը երբ ուժի մեջ կմտնի․ «Ես ինչպես կարող եմ փաստաթղթեր, պայմանագրեր ստորագրել, եթե չգիտեմ` ես այստեղ աշխատո՞ւմ եմ, թե՞ ոչ եւ ի՞նչ պաշտոնում»։

Սպասո՞ւմ էր նման որոշման․ «Անկեղծ ասած, ես չգիտեի ինչ սպասել, որովհետեւ Նազենի Ղարիբյանն ինձ ազատեց պաշտոնից սխալ հիմքով, եւ հետո ո՞ւմ էր ձեռնտու ինձ նշանակել այդ պաշտոնին անարդար ձեւով, հատկապես, որ նշանակողը կառավարությունն էր եւ ես ի՞նչ կապ ունեի, ես ինքս ինձ չէի նշանակել այդ պաշտոնին։ Իհարկե, խնդիրն իմ անձի հետ կապված չէր, այլ, որ ինձ անօրինական են նշանակել, բայց ինչպես վերջում պարզ դարձավ, լավ էլ օրինական էին նշանակել»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ թատրոնում սպասողական վիճակ է, թե երբ նորից կսկսեն նախկին հունով աշխատել։

Հնարավո՞ր է նախարարությունը դատարանի որոշումը բողոքարկի, Օրբելյանն ասում է, որ մինչ այս պահը չի բողոքարկել։ Իսկ ԿԳՄՍՆ իրեն պետք է վերականգնի տնօրենի պաշտոնում 2019-ի ապրիլի 1-ից․ «Ես միշտ ասում էի, որ դա նման է ապրիլմեկյան կատակի»։ Օրբելյանը հիշում է՝ պատրաստվում էին մեկնել Դուբայ հյուրախաղերի, բայց հենց այդ ժամանակ, Նազենի Ղարիբյանն իրեն ազատեց պաշտոնից, արդյունքում թեպետ խնդիրներ առաջացան, բայց ինքը իր հաշվին կարգավորեց բոլոր հարցերը․ «Ես այդ ժամանակ Նազենի Ղարիբյանին ասեցի, որ հեշտ է կին լինել, որովհետեւ կարող եք ձեր ազգանունը փոխել, բայց ես չեմ կարող փոխել, որովհետեւ իմ ազգանունը Օրբելյան է»,-ասում է նա ու նկատում, որ երբ իրեն ազատեցին տնօրենի պաշտոնից, թատրոնի հովանավորների մի մասը հեռացավ, քանի որ հենց իր անվան համար էին գումար հատկացնում․ «Ապրիլի 1-ից նրանք հեռացան, ու որքան դժվար էր նրանց բերել թատրոն, հիմա կրկնակի դժվար է լինելու հետ վերադարձնել»։

Անկախ ամեն ինչից, Օրբելյանն այսօր լավ հարաբերություններ ունի մշակույթի նախարարության եւ ներկայիս փոխնախարար Արա Խզմալյանի հետ․ «Վերջերս թատրոնում էր նաեւ նախարար Արայիկ Հարությունյանը եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք նորմալ շփվեցինք, չնայած ստեղծագործական հարցեր չքննարկեցինք»։

Այն, որ Փաշինյանն ասել էր կպատժի այն մարդուն, ով իրեն փորձի խաբել, Օրբելյանն ասում է․ «Այն փաստը որ հիմա Նազենի Ղարիբյանը ոչ մի ղեկավար պաշտոնում չի աշխատում, գուցե հենց դա է նշանակում եւ այդպես է Փաշինյանը նրան պատժում»,-ասում է Օրբելյանը, ում համար կարեւոր է, որ օպերային թատրոնը եւ մնացած մշակութային օջախները, ի դեմս պետության, ունենան թիկունք, որի վրա կհենվեն․ «Այս մեծ հաստատությունները, շենքերը պահանջում են մեծ ռեսուրսներ, բազմիցս ասել եմ, որ թատրոնի տանիքը կաթում է, մեզ պետք է նորմալ օդափոխություն, որ տուրիստներն իրենց հարմարավետ զգան եւ մենք էլ հարմարավետ աշխատենք, որպեսզի բալետի արտիստներն ամռանը կարողանան աշխատել եւ չուշաթափվեն շոգից։ Սա ողջ հայության միակ օպերային թատրոնն է, միթե՞ դժվար է գտնել այդ ռեսուրսները։ Մշակույթին պետք է աջակցել կամ էլ ինչպես ԱՄՆ-ում է, ստեղծել այնպիսի մեխանիզմ, որտեղ մարդիկ ազատվելով որոշակի հարկերից, դրա դիմաց հովանավորեն մշակույթը»,-ասում է Օրբելյանն ու հավելում, որ սպասվող ներկայացումների թվում է «Անուշ» օպերայի նոր բեմադրությունը, որի համար դեռ ռեժիսոր են փնտրում։

website by Sargssyan