Այսօր՝ 19 հունվարի 2021թ., 00:00
Իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորը խոստովանեց, որ չի հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը Ղրիմ կատարած այցերի պատճառով Լիտվան առաջարկում է արգելել Կիրկորովի մուտքը երկիր Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ Youtube-ում հայտնվել է System of a Down ռոք խմբի մասին փաստագրական ֆիլմի թրեյլերը «Արարատ Միրզոյանը ամենաշահագրգռվածը պետք է լինի իր հավաքագրման թերթիկի թեման վերջնականապես հստակեցնելու գործում». Նարեկ Մալյան Նիկոլի հաջորդ գիրքը կարող է կոչվել «Ինչպես քանդել 30 տարվա կառուցածը 3 տարում. Հուշ-ձեռնարկ» Սրանք պարզվում է, նաև անուղղելի տգետներ են. Ա. Զաքարյան Չեմ կարծում՝ Աննա Հակոբյանը Սեյրան Օհանյանին կարող էր հրահանգավորել. Ռուզաննա Խաչատրյան. Տեսանյութ Ուշացած է, բայց այնուամենայնիվ լուրջ քաղաքական-հետազոտական կենտրոն ստեղծելու ժամանակն է, թինգ-թանգով, հրապարակումներով ու դրա վրա ֆինանսներ չպետք է խնայվեն Այսօր Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին, դա բոլորիս ամոթն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել Հիմա դատը հետաձգվել է, խնդրում եմ՝ այս ձյան տակ, այս եղանակային պայմաններում չմնալ այստեղ, գնացեք տուն. Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո վարած քաղաքականության արդյունքում մենք պարտվեցինք. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Հայրս ամեն ինչ փորձեց անել, բայց Արցախի նախագահը հարկ չհամարեց հանդիպել նրա հետ, լսել. Լևոն Քոչարյան (տեսանյութ) Քննարկվել են Արցախի սահմանների պաշտպանության, ազգաբնակչության անվտանգության և Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցեր Իրանն ու Ադրբեջանը մայրուղիների միավորման վերաբերյալ համաձայնության են եկել Ընդդիմադիր դաշտում հավաքված տարբեր քաղաքական ուժերն ունեն միասնական օրակարգ՝ Փաշինյանը պետք է հեռանա․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Ակամա հիշեցի Թուրքիայում 1960-ին իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները Սթափվելո՞ւ ենք, թե շարունակելու ենք նույն կերպ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ուղիղ Երկրային կյանքն ավարտել է արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանը Զոհված զինծառայողի հայրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Մարտունի 3 զորամասի հրամանատարի նկատմամբ Ո՛չ նամուս ունեն, ո՛չ թասիբ, ո՛չ հայրենիք. Իրենք՝ իրենց աթոռը, իրենք՝ իրենց փողը. Ռուսլան Բաղդասարյան (տեսանյութ) Համոզված եմ, որ այն, ինչ կատարվում է այսօր, վաղն, անկասկած, դժվար է լինելու հաղթահարել անհամեմատ ավելի քիչ կորուստներով, քան արդեն ունեցել ենք Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով Ռուսաստանի ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Արցախից ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթերցմամբ Հունվարի 28-ին պետք է տեղեկանանք մեր զոհերի, անհետ կորածների, գերեվարվածների իրական թվերի մասին՝ անուն առ անուն Կարդինալն ու գործակալը. ով է՞ կանգնած Արարատ Միրզոյանի գործակալ լինելու բացահայտման ետևում Պետական ողջ մեքենան իներցիոն ընթացքի մեջ է՝ առանց սահմանված խնդրի եւ նպատակների․ Տիգրան Աբրահամյան Բոլոր իրավական հիմքերը կան՝ Փաշինյանին անհապաղ ձերբակալելու. ի՞նչ է պատրաստվում անել դատախազը Ո՞ր հատվածներից են հայտնաբերվել զոհված զինծառայողների մարմինները. Ներկայացնում է անհետ կորածի հարազատը (տեսանյութ) Մեկ այլ՝ «իմքայլական» իրականության մեջ Ի՞նչը պահեց Արսեն Թորոսյանին Փաշինյանի կողքին. Նրան ակնարկներ են արել «Օրենքով գողեր» Գող Ալոյի և Արսեն Երևանսկու «շնորհիվ» 30-ամյա քննիչի կոչումը բարձրացվել է Առողջապահության նոր նախարարի ամուսինը «Ռեմա» կրոնական կազմակերպության քարոզիչն է Փաստորեն Զանգեզուրը վտանգված է. հարցը Եվրադատարանում է Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան Որքանո՞վ են թշնամի երկրների զորավարժությունները վտանգավոր Հայաստանի համար Օրվա խաղերի անոնս Պատմությունը կրկնվում է. մեկ էլ 2018-ի աշնանն էին Նիկոլ Փաշինյանն ու թիմն այսպիսի ցայտնոտի մեջ Ցինիզմ է՝ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը, շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին․Կիվիրյան Փաստերի եւ թվերի արհեստական խառնաշփոթի, հույզերի եւ արժեքների շահարկումների նպատակը մեղավորների կաշին փրկելն է Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտքի կանոնները Վարչապետի աշխատակազմի նորանշանակ ղեկավարն անցնում է 10 դատական գործերով Պանդեմիայի ֆոնին ավելի ու ավելի շատ երեխաներ են կարճատես դառնում. հետազոտություն «Աթլետիկի» մարզական տնօրեն․ Անհավանական է 3 օրում հաղթել «Ռեալին» ու «Բարսելոնային» Նիկոլ, դու մինչեւ ե՞րբ ես քո կեղտոտ լվացքը փռելու աշխարհի առջեւ․ Արագած Ախոյան Դոդոնը Սանդուին մեղադրել է երկրում իշխանությունը զավթելու փորձի մեջ Բաքվում նշել են Ղարաբաղում էսկալացիայի ընթացքում զոհված զինծառայողների թիվը Իրանի ցամաքային զորքերը զորավարժություններ կանցկացնեն Մակրանի ափին Գերիները ոչ միայն Ադրբեջանի պատանդներն են, այլև ՀՀ իշխանության, իսկ մենք հոգեբանական շանտաժի զոհերն ենք. Ստ. Դանիելյան «Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան Վալդանո․ Ռոնալդուի հեռանալուց հետո «Ռեալում» չկա ռմբարկու ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ներկա կգտնվի ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությանը Բեքհեմների որդուն քննադատել են Louis Vuitton-ի նվիրած բլուզը վաճառելու համար Լենա Նազարյանը ռազմական գաղտնիք է հայտնել Ամենքի խնդրով ապրում էր՝ զինվորից մինչեւ սպա․ ազգային հերոս Վահագն Ասատրյանն այսօր կդառնար 44 տարեկան Ո՞վ է Փաշինյանի առաջարկած Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար. պաշտոնական Ամենահամեղ լահմաջոն ու հայկական խոհանոցի բարիքները մեկ հասցեում` Տերյան 23 «Իմ քայլն» արգելափակեց Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծը Մետֆորմինի ընդունումը 3 անգամ նվազեցնում է կորոնավիրուսով վարակված դիաբետիկների շրջանում մահացությունը. հետազոտություն «Ինտերը» կփոխի անվանումն ու տարբերանշանը Լավրով. Արեւմուտքի արձագանքը Նավալնու ձերբակալությանը խորը ճգնաժամից ուշադրությունը շեղելու փորձ է «Քանի կան Նիկոլը եւ նիկոլիզմը 2020 թիվը շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Բա մարդու իրավունքնե՞րը. Քաղաքականություն է, սըր․ Ավետիք Իշխանյանի հոդվածը. Հայկական ստանդարտներ. Անառողջ բարքերի մեխանիզմը Սահմանամերձ շրջանների բնակիչներին անհրաժեշտ է զինել. պատգամավոր Մարուքյանը դիմել է Բահրեյն-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին և Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահին «Շենքի ապականումը շարունակվում է». Դավիթ Խաժակյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արցախի ԱԳ նախարարն ընդունել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչներին Շուշին հանձնողները դատում են Շուշին ազատագրողներին․ հրավիրում ենք բողոքի ակցիայի. հայտարարություն Լավրովը հայտնել է, որ հիվանդացել էր COVID-19-ի թեթեւ ձեւով «Մեր նպատակը հանդիսատեսից արցունքներ կորզելը չէ, սա ֆիլմ է՝ ի հիշատակ մեր զինվորների». «Հարսանիք թիկունքում» ներկայացման համանուն ֆիլմը՝ շուտով էկրաններին 5 հեռուստաընկերություն կստանա համապետական սփռման իրավունք. «Արմնյուզը» և «TV5-ը»՝ մայրաքաղաքային.Որոշումը հրապարակվել է Արամ Ոսկանյանը կշարունակի աշխատանքն «Ատիրաուում»
Հարցում

Ո՞նց կարելի է անհամաձայնություն հայտնողին անվանել անդաստիարակ․ Նիկոլ Փաշինյանի զրույցը՝ ՀՅԴ երիտասարդների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ նոյեմբերի 8-ին, երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը մասնակցելու նպատակով Արտաքին գործերի նախարարություն մտնելիս զրուցեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչների հետ, որոնք փակել էին մուտքը և զրույցի ամբողջ ընթացքում վանկարկում էին «Արայիկ, հեռացիր»։

Երիտասարդները դժգոհեցին, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին, որոնք անհամաձայնություն են հայտնել իր հետ, անդաստիարակ է անվանել։ Նիկոլ Փաշինյանը սրան տարակուսանքով արձագանքեց․ «Ո՞նց կարելի է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտող մարդուն անվանել անդաստիարակ, չէ, կարող է՝ առանձին դեպք է․․․․»։

Վարչապետը երիտասարդներին ասաց, որ իրենց պահանջներից ու գնահատականներից ոչ մեկը չի կիսում, և խիստ կասկածում է, որ հասարակությունը կիսում է իրենց պահանջները։

Երիտասարդները, ի պատասխան, վարչապետին խնդրեցին Արայիկ Հարությունյանին հորդորել մետրոյով երթևեկել և տեղեկանալ հանրությանը մտահոգող հարցերի մասին․ «Մենք շատ ենք խնդրում Արայիկ Հարությունյանին փոխանցել ժետոն, որ ինքը մետրոյով տուն գնա, ու տեսնի՝ հասարակությունը իր մասին ինչ է ասում»։

ՀՅԴ երիատասարդները նշեցին․ «Մենք մի քանի շաբաթ է՝ բարձրաձայնում ենք այդ մասին։ Մենք ասում ենք, որ Արայիկ Հարությունյան տապալել է կրթության, գիտության ոլորտը․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Ինչի՞ որ թալանչի լիներ, որ ընդունելության քննություններին փող առներ, ոչ ոք չէր բողոքի․․․»։

Հավաքված երիատասարդները չհամաձայնեցին։

Նիկոլ Փաշինյանը շարունակեց․ «Արայիկ Հարությունյանն չի իրականացնում ՀՀ-ում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում կրթական քաղաքականությունը և ես չեմ ընդունում, որ փորձ է արվում մարդանց ինֆորմացիայի պակասը օգտագործել, վախեր սերմանել, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային։ Հայաստանում մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»։

ՀՅԴ երիտասարդներից Քրիստինե Վարդանյանն ասաց․ «Այս երիտասարդներից առաջադեմ երիտասարդներ էլ թող չլինեն, դա կեղծ դիսկուրս է առաջադեմը ազգայինին հակադրելը, մեր խնդիրն այն է, որ ԿԳՄՍ նախարարը չունի համապատասխան քաղաքականություն, խուսափում է լսել իր ընդդիմախոսերին»։

Վարչապետը հավաստիացրեց՝ եթե լսելու խնդիր կա, դա կուղղվի։

ՀՅԴ երիտասարդներից Արգիշտի Գևորգյանը պնդեց․ «Չի կարելի բոլոր երիտասարդներին, բոլոր ՀՅԴ-ականներին անվանել է անդաստիարակ, նախարարին հարիր չէ»։

Փաշինյանը պատասխանեց․ «Հարգելի Արգիշտի, եկեք փաստերը չնենգափոխենք, կոնտեքստից պետք չէ ոչինչ կտրել»։

Արգիշտի Գևորգյանը հիշեցրեց ԿԳՄՍ նախարարի խոսքերը․ «Պարոն նախարարը մեզ արգելել է խոսել կուսակցական պատկանելությունից ելնելով, ասել է ՝ ՀՅԴ-ն թող չխոսեն»։

Վարչապետը զարմացավ․ «Այս արտահայտությունը դուք մեկնաբանում եք խոսելու արգե՞լք»։

Երիտասարդները վարչապետին փոխանցեցին Արայիկ Հարությունյանի խոսքերը թղթի վրա, խնդրեցին ծանոթանալ, ապա խնդրեցին իրենց ժետոնը փոխանցել նախարարին։

«Ես կարծում եմ՝ նա 100 դրամ ունի»,-ի պատասխան ասաց Փաշինյանը, ապա վերցնելով ժետոնը, հավելեց․ «Այս ժետոնը կպահեմ որպես հիշատակ ձեզանից»։

Վարչապետը հորդորեց բովանդակությունից խոսել․ «Եթե բովանդակությունից ենք խոսում, եկեք բովանդակությունից, երկուսով կովկասցի ենք, բարեբախտաբար, կարող է դուք մի բան այնպես չասեք․․․»։

Երիտասարդները վրդովվեցին․ «Մենք կովկասցի չենք, մենք արիացի ենք․․․»։

Վարչապետը նրանց հարցրեց․ «Արիացիք որտեղի՞ց են»։

Երիտասարդներն ասացին․ «Եկեք այս օրակարգի մեջ չմտնենք։ Մենք ասում ենք, որ այս բառապաշարը հարիր չէ նախարարին»։

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ այն անդաստիարակ պահվածքը, որ դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում նրան։

ՀՅԴ երիտասարդները նաև նշեցին, որ անընդունելի է Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին «Մել» ֆիլմի ֆինանսավորումը պետբյուջեից․

Վարչապետը չհամաձայնեց․ «Նա Եվրոպայի եռակի չեմպիոն է»։

Հավաքված երիտասարդները նշեցին՝ բայց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, որին վարչապետը արձագանքեց․ «Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են այս քաղաքացիությունից։ Ես ասում եմ, որ այդ մարդը Եվրոպայի եռակի չեմպիոն է, ՀՀ դրոշը 3 անգամ բարձրացրել է»։

Երիտասարդներն ասացին․ «Բայց այդ ֆիլմը նրա սպորտային կարիերայի մասին չէ։ Ի՞նչ ուղերձ են ստանալու։ Փակվում է «Հայ ասպետ» նախագիծը, մեր թագավորների մասին ֆիլմեր կարող են նկարել»։

Վարչապետն արձագանքեց․ «Ես եմ ինքս խնդիր դրել, որ մեր թագավորների մասին պրոյեկտ արվի, հայ ասպետը կանի, թե մեկ ուրիշը կանի, այլ խնդիր է»։

Վարչապետը հակադարձեց․ «Իմ ընկալմամբ ֆիլմը մարդու և չեմպիոնի մասին է, մենք ֆինանսավորել ենք այն հատվածը, որ մեր չեմպիոնի մասին է»։

Հիշեցնենք, որ «Մել» ֆիլմի ֆինանսավորման համար պետությունը հատկացրել է 20 միլիոն դրամ:

Վարչապետը հեռացավ, երիտասարդները շարունակում են իրենց նստացույցը։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan