Այսօր՝ 03 օգոստոսի 2020թ., 00:00
Ադրբեջանում սելավները քշել-տարել են բեռնատար մեքենաները Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի 13 հեղինակներից 7-ն են հայ, որոնցից միայն 2-ն են պատմաբան (տեսանյութ) Հայ-թուրքական հաշտեցման դասագրքերի հեղինակների մի մասը առարկայական չափորոշիչների հեղինակներն են. Էդգար Հովհաննիսյան (տեսանյութ) «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին Երկու տարի առաջ բոլոր պոտենցիալ «չիպ»-ի «մատերիալները» արդեն չիպավորվել են․․․ «Խորհուրդ կտայի չստանձնել Թուրքիայի փաստաբանի դերը և ասել, որ այն չի հարձակվի Հայաստանի վրա». Էդուարդ Շարմազանովը՝ իշխանություններին Խայտառակություն է, երբ ոստիկանը՝ հաղթանդամ տղամարդը, երիտասարդ կանանց ձեռնաշղթաներով բերման է ենթարկում ոստիկանության բաժին Մեր պահանջները իրենց այս հանդիպման հետ ոչ մի կապ չունեն, պահանջում ենք վերացնել արտակարգ դրությունը Քաղաքական հետապնդումը պոզով ու պոչով կենդանի չէ Նարեկ Սարգսյանը ցանկանում է հետազոտությունն անցնել «Նաիրի» ԲԿ-ում Արդյո՞ք Հանրապետության նախագահի կողմից օրենքի չստորագրումն ունի իրավական հետևանքներ.պարզաբանում է սահմանադրագետը Հեռացնում են Մաշտոցի պուրակի սրճարանի տարածքում կտրած ծառի արմատները «Forbes»-ը հրապարակել է ռուսական էստրադայի ամենահարուստ աստղերի ցանկը Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողներին Պարո՛ն Մարության, Մեսչյան, էլ ուժ չունենք պայքարելու, ուստի օգտվեք առիթից ու վերացրեք Երևանի վերջին ամենասիրուն պատառները 17.6 մլն դրամի տուգանք «Ալեքս էնդ հոլդինգի» եւ «Սիթիի» ՍՊԸ-ների նկատմամբ՝ գերիշխող դիրքի չարաշահման համար Վրաստանում մեկ օրում երկու հոգի վարակվել է կորոնավիրուսով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5394 նոր դեպք է հայտնաբերվել Ընդդիմադիր. Թուրքիային զսպող հիմնական երաշխավորները ռուսական 102-րդ ռազմաբազան եւ ՀԱՊԿ-ն են Ո՞վ կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը (հարցում) «Մարտնչող անաստվածների միության» անդամ նախարարները ՀՀ ներկայիս իշխանությունների քաղաքականությունը հայագիտության նկատմամբ ապազգային է Սպառված պետականության վերջին կայարանը 70 տոկոսը դժգոհ է Փաշինյանի վարած քաղաքականությունից Տաթևիկ Ռևազյանը պատմում է երեխային կրծքով կերակրելու իր փորձի մասին Եկեք ամեն ինչ տանք մրցաշրջանի վերջին մարտահրավերին.Հենրիխ Մխիթարյան Ինչպես է իմունային համակարգն արձագանքում կորոնավիրուսին Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. (տեսանյութ) Ո՞վ է իրավունք տվել սեփական սեռի հարցում չկողմնորոշված ինչ-որ մարդկանց գալ և քարոզներ կարդալ հայ հասարակությունում ընտանիքի ճիշտ մոդելի մասին Քծնանք, անվստահություն, ներքին վախեր Կորոնավիրուսի 52 նոր դեպք Հայաստանում Ֆինլանդիայի վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ «Գյումրին այսօր էլի Վենետիկ է դառել». քաղաքն ուժեղ անձրեւից հետո (տեսանյութ) Վրաստանի նախկին վարչապետի որդին մեղադրվում է նախկին պատգամավորի թոռան վրա հարձակում գործելու մեջ Գործող իշխանությունը հոգու խորքում խորը հիասթափություն է ապրում. բաց նամակ Զարեհ Սինանյանին Պարոն քաղաքապետ, սիրո'ւն չի, հե'չ սիրուն չի, մանավանդ հեղափոխությունից հետո «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել խոսքի ազատության դեմ նման ճնշումները և չպիտակավորել լրատվականներին Ի՞նչ է պետք է անել որովայնի ճողվածքների դեպքում Սամվել Ալեքսանյանը վոլեյբոլ է խաղում Սեւանում (տեսանյութ) Հասկացա, որ ոչ մի ամփոփման, ֆորմալ տեքստերի ու վիճակագրական տվյալների ներկայացման կարիքը բնավ չկա. Ռոմանոս Պետրոսյան Բորիս Նեմցովի 18-ամյա դուստրն ամուսնացել է հայի հետ Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի է հանվել Դեբետ գետի ջրերին են խառնվում հին, լքված հանքերի և պոչամբարների թափոնները Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ. Կանադայում ՀՀ դեսպանություն 1 մլն ԱՄՆ դոլարանոց ծրագիրն այլ ԲԿ-ից անցավ 100%-ով Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող կենտրոնին Կարելի՞ է արդյոք ֆեյսբուքյան գրառումները համարել պաշտոնական տեղեկատվություն Կողմնորոշվե՛ք, պարո՛ն վարչապետ, կա՛մ բացեք, կա՛մ փակեք Ամուլսարը... Կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինի դեմ բողոքի ակցիա Նիդեռլանդներում (լուսանկարներ) Միակ «մարտական» գործողությունը, որ Փաշինյանը կարող էր համակարգել և ղեկավարել, «Ձյունիկ»-ի շենքի պայթեցումն է Սորոսականները կանանց իրավունքների պաշտպանության անվան տակ զգալիորեն թուլացրել են կանանց դերն ու նշանակությունը՝ Ռամոսը Ռեալի հետ կմեկնի Սիթիի հետ խաղին՝ չնայած որակազրկմանը Իշխանությունները վախենում են խաղաղ հավաքներից, քանի որ այդպիսի հավաքներով են եկել իշխանության. Լարիսա Ալավերդյան 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին ժողովրդի ընտրությունը ազգային գաղափարախոսություն է՞ր, թե ո՞չ Փաշինյանը տեղյակ չի եղել, որ դիրքերը բարելավվել են, սուտ է, որ հուլիսյան դեպքերին նա կազմակերպչական դեր է խաղացել․ Արթուր Դանիելյան (տեսանյութ) Անտոնիո Կոնտեն քննադատել է «Ինտերի» ղեկավարությանը Ինչպե՞ս են Բաղրամյանի վրանները հայտնվել աժ պատգամավորի բիզնես-պլյաժում Ավստրալիացի թմրամոլները ծանր կորուստ են կրել Հանրապետական կուսակցությունից նախագահի պաշտոնում Թրամփի առաջադրումը տեղի կունենա առանց ԶԼՄ-ների Ոչ հեռու ապագայում ականատես կլինենք իրավապահ մարմինների ղեկավարների հերթական փոփոխությանը. Արսեն Բաբայան Իբիցա մեկնող ինքնաթիռի ուղևորները ծեծկռտուք են սարքել դիմակի պատճառով (տեսանյութ) Որդին պնդում է՝ Վրաստանում վթարի հետևանքով մահացած հոր դիակի փոխարեն այլ դիակ են բերել «Ասֆալտին փռվելու» և տուգանվելու գործընթացը կշարունակվի այնքան, մինչև կամավոր չհամաձայնվեք պատվաստվել Ղազախստանի առողջապահության փոխնախարարը բերման է ենթարկվել բյուջետային միջոցները յուրացնելու կասկածանքով Ինչու՞ եք այդքան տնփեսու հոգեբանությամբ մարտադաշտում ու քաղաքականության մեջ. Ռուբեն Հակոբյան Լեխ Կաչինսկիի ինքնաթիռում պայթուցիկ է դրվել Ռուսաստանում օդանավի վերանորոգման ժամանակ. Լեհաստան ԵԱՏՄ-ում հայկական համարանիշերով ավտոմեքենաների հարցը Հայաստանի համար կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար կլինեն Հերկուլեսի համաստեղությունում «նորածին» գալակտիկա է հայտնաբերվել Ինչո՞ւ Վանոն պիտի չլիներ Ռատակովսկին կրկին ներկայացել է առանց ներքնազգեստի Չիրո Իմոբիլե․ Երբեմն երազանքները կատարվում են Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում բացվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին. ներկա էր նախարարը Ինչպիսին պետք է լինի պատմության դասագիրքն ըստ Նիկոլ Փաշինյանի Ոստիկաններն անգամ կիրակի օրն անհանգստացնում են իրենց հանգիստն անցկացնողներին Բաքուն շահագրգռված չէ սահմանային լարվածությամբ Հարյուր հազարավոր գերմանացիներ բողոքում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ Բիլլի Այլիշի նոր տեսահոլովակը մեկ օրում ավելի քան 5 մլն դիտում է հավաքել Հերթական չզեկուցվող հարցով պետբյուջեից կհատկացվի 138 միլիոն դրամ Իսրայելում ադրբեջանական համայնքում Թել-Ավիվ Յաֆֆայի հայկական եկեղեցու դեմ ծրագրված սադրանքի հրավերներ են տարածվում. Ալեքսանդր Լապշին (լուսանկար) Դուք պատկերացնում ե՞ք այս մարդուն՝ զենքը ձեռքին. Գեւորգ Պետրոսյանը` նախարարի մասին
Հարցում

Հայաստանը պատրա՞ստ է վատ սցենարների. Քոչարյանը` Փաշինյանի, Արցախի ու Ռուսաստանի մասին

Sputnik Արմենիան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի միջոցով մի քանի թեմա է առաջարկել հնարավոր հարցազրույցի համար։ Հասկանալի պատճառներով ոչ թե հարցազրույց է ստացվել, այլ բացառիկ տեքստ, որը հեղինակը պատրաստել է քննչական մեկուսարանում։

. . .

Այսօր մենք համաշխարհային քաղաքականության հիմնարար փոփոխությունների ականատեսն ենք դառնում, երբ ԱՄՆ անքննելի առաջնորդությունը արդյունավետորեն կասկածի տակ է դրվում վերելք ապրող նոր գլոբալ խաղացողների կողմից: Համաշխարհային առաջատարը, սպառելով գերակայության ռեսուրսը, պատրաստ չլինելով զիջել իր դիրքերը, ապարդյուն փորձում է խոչընդոտել աճող մրցակիցների մեծացող հզորությունն ու ազդեցությունը: Այսպիսի գործընթացները հայտնի են պատմությանը, լավ ուսումնասիրված են մասնագետների կողմից և մշտապես ուղեկցվում են անորոշությամբ, անկայունությամբ, իսկ հաճախ նաև՝ փոքր ու մեծ պատերազմներով:

ԱՄՆ-Չինաստան առևտրային պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող մտացածին պատժամիջոցների շարքը, միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագրից ԱՄՆ դուրս գալը, ԱՄՆ օտարացումը մերձավորարևելյան դրամայից, բոլորի համար անսպասելի Ռուսաստան-Թուրքիա մերձեցումը Սիրիրայի հարցով, Ռուսաստան-Աֆրիկա տպավորիչ ֆորումը նոր բազմաբևեռ աշխարհակարգի կազմավորման համոզիչ հատկանիշների ոչ ամբողջական ցանկն է միայն: Ստեղծված իրավիճակը խոր իմաստավորում և հավասարակշռված արտաքին քաղաքականություն է պահանջում, որն ի զորու կլինի չեզոքացնել Հայաստանին և Ղարաբաղին սպառնացող նոր վտանգներն ու մարտահրավերները:

Սա համաշխարհային քաղաքականության նոր ծավալվող իրականությունն է, ինչի հետ ստիպած են լինելու հաշվի նստել բոլորը: Ի դեպ, այդ իրականությունն արդեն ուղղակիորեն ազդում է մեր տարածաշրջանի անվտանգության վրա: Ընդամենը մի քանի տարի առաջ Թուրքիայի համար գլխավոր դաշնակիցները և միաժամանակ զսպող գործընկերներն էին ԱՄՆ-ն և Եվրամիությունը: Սակայն Սիրիա զորք մտցնելու հարցում Վաշինգտոնի և Բրյուսելի սաստող կոչերը Թուրքիայի վրա զրոյական ազդեցություն ունեցան:

Դոնալդ Թրամպի՝ Էրդողանին ուղղված զգուշացնող նամակը հայտնվեց թուրքական առաջնորդի աղբամանում: Սիրիայում ռուսական ներկայությունն էր միայն, որ ազդեցության բավականաչափ ներուժ ունեցավ թուրքերին կանգնեցնելու համար: Այսօր տարածաշրջանում Թուրքիային միակ զսպող գործոնը մնացել է Ռուսաստանը:

Տարածաշրջանային գործերում տարածաշրջանի պետությունների փաստացի դերը որոշիչ է դարձել: Ակնհայտ է նաև, որ վերջին տարիներին Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվել` դրանով հանդերձ անկյունաքարային դառնալով վերածնված պանթուրքիստական ձգտումների կոնտեքստում, ինչն ուղիղ վտանգ է ներկայացնում Հայաստանին և Ղարաբաղին: Վերջերս թրքալեզու պետությունների Բաքվի գագաթնաժողովում Զանգեզուրի նկատմամբ հավակնությունների մասին Ալիևի հայտարարությունը ամենևին պատահական չէր: Դա թուրքական ազգերի բնակեցման աշխարհագրական անընդհատության մոռացված գաղափարի արդիականացման ուղղությամբ արված քայլ էր:

Ստեղծված իրավիճակում անվտանգության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի համար ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում՝ այլընտրանքի ակնհայտ բացակայությամբ: Միայն անպատասխանատու կամ հավաքագրված քաղաքական գործիչները կարող են այսօր պնդել երկրից ռուսական ռազմաբազայի դուրսբերման խնդիրը: Սիրիայի հյուսիսում քրդերի հետ տեղի ունեցող ողբերգությունը պետք է քաղաքական կարճատեսության հետևանքների ակնառու դաս լինի:

Ընկալո՞ւմ է արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի ունեցող գործընթացների բարդությունը և դրանցից բխող վտանգները։ Ի վիճակի՞ են նրանք գտնել այդ վտանգների չեզոքացման կամ գոնե դրանց նվազեցման արդյունավետ ճանապարհները։ Այդ ընկալումը փաստող ոչ մի ցուցիչ չկա, և դրա բացակայության պատճառները շատ ավելի խորն են, քան միայն աշխարհաքաղաքական գործընթացները չհասկանալը կամ դրանց միաչափ ընկալումը: Դրանք մասամբ թաքնված են նաև երկրի համար նոր ներքաղաքական իրողության մեջ:

Հայաստանյան քաղաքական լանդշաֆտի մասին

Ինչպիսի՞ն է այսօր Հայաստանի քաղաքական լանդշաֆտը։ Բացառությամբ մեկ-երկու քաղաքական սուբյեկտայնություն չունեցող տեխնոկրատ-նախարարների, կառավարությունը և խորհրդարանական մեծամասնության միջուկը կազմված է ամերիկյան գրանտներով սնուցված մարդկանցից: Իշխանությունը լրատվական աջակցություն է ստանում բացառապես արևմտամետ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներից, որոնց առաջամարտիկը «Ազատություն» ռադիոկայանն է:

Բոլոր իշխանամետ կուսակցությունները, քաղաքական գործիչները և ոչ կառավարական կազմակերպություններն ունեն ակնհայտ հակառուսական կողմնորոշում և որպես կանոն «նստած» են արևմտյան ֆինանսավորման վրա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ակտիվ սատարում է նաև ահաբեկչական համբավ ունեցող կուսակցությունը, որը ագրեսիվորեն պայքարում է ռուսական ռազմաբազան Հայաստանից անմիջապես դուրս բերելու համար: Փաստորեն, վարչապետին սատարող քաղաքականապես ակտիվ ամբողջ հենքը բացահայտ արևմտամետ է: Եվ այս ամենը՝ իշխանությունների կողմից նախկին արտաքին քաղաքական կուրսի շարունակության և Ռուսաստանի հանդեպ պարբերական ռևերանսներ անելու պայմաններում:

Մյուս կողմից, քաղաքական կուսակցությունները և գործիչները, որոնց կողմնորոշումը Ռուսաստանի հետ բազմակողմանի համագործակցությունն է, չեն սատարում գործող իշխանությանը և բացարձակապես չեն վստահում նրան: Բոլորը ենթադրում են, որ իշխանության արևմտամետ տեսակետները, բախվելով կախվածությանը ռուսական էներգակիրներից և շուկայից, վերափոխվում են մանրախնդիր պրագմատիզմի: Պատկերն իրոք պարադոքսալ է։

Որքան կձգվի իշխող էլիտայի այս «գեոքաղաքական երկվությունը», կախված է միայն իրավիճակային հանգամանքներից: Կառավարության հանդեպ արտաքին վստահության ամբողջ ռեսուրսը մսխվում է համոզմունքների և պրակտիկ գործողությունների միջև գոյություն ունեցող կոնֆլիկտը բացատրելու անփույթ խուսանավումների վրա:

Արդյունքում Հայաստանն ապրում է առանց զարգացման կոնցեպտուալ ծրագրերի՝ մեկօրյա հոգսերի, դատարկ լոզունգների և արտաքին քաղաքական անորոշ ուղենիշների ռեժիմով:

Ղարաբաղյան հակամարտության արդի փուլի մասին

Ինչպիսի՞ն է գլոբալ և տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված իրավիճակը։ Ակնառու է մեր բանակցային դիրքերի թուլացումը հայկական կողմի կոպիտ սխալների պատճառով: Վարչապետի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը բանակցությունները տեղափոխեց ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից դեպի մեզ համար ոչ ցանկալի պետությունների տարածքային ամբողջականության հարթություն:

Փաշինյանի և Ալիևի լիֆտային կոնտակտները փաստացի զրոյացրին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված և մեզ համար շատ կարևոր պայմանավորվածությունները: Հայաստանի ղեկավարության հակասական հայտարարությունները, կարգավորման հետ կապված հստակ ձևակերպված դիրքորոշման բացակայությունը կասկածի տակ դրեցին հայկական կողմի կառուցողականությունը: Ընդ որում, մեր դիրքորոշման այդպիսի ընկալումն արդեն դուրս է եկել միջնորդների գնահատականի շրջանակից դեպի հանրային տիրույթ: Տհաճ նստվածք թողեց Մնացականյանի՝ BBC-ին տված հարցազրույցը: Այդ ամենը նպաստում է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման շեմի նվազեցմանը՝ բանակցությունների ակնհայտ անիմաստության և իր տարածքային ամբողջականության վերականգնման իրավունքի պատրվակով:

Հրադադարի պահպանման ներուժը թուլացել է նաև այն պատճառով, որ գլոբալ հակասությունների ավելացման հետ մեկտեղ համաշխարհային հանրության մոտ նկատելիորեն կրճատվել է խաղաղության պարտադրման ռեսուրսը: Պետք է նաև հասկանալ, որ պատերազմի դեպքում դրա մասշտաբները և կործանարար հետևանքները լինելու են մինչ այս եղածից շատ ավելի ծանր: Չափազանց մեծ է հակամարտության կողմերի մոտ կուտակված զենքի և զինամթերքի քանակը: Գուցե այս ամենի ընկալումը կսթափեցնի և պատասխանատվություն կավելացնի իշխանության և նրա ֆեյսբուքյան կողմնակիցների մոտ, որոնք ոչ մի պատկերացում չունեն պատերազմի մասին:

Պատրա՞ստ է արդյոք սևերի և սպիտակների բաժանված Հայաստանը վատ սցենարների։ Երկրի անվտանգությունը կախված չէ միայն զինված ուժերի մարտունակությունից և զինամթերքի քանակից ու որակից: Հասարակական տրամադրությունները և ազգային խնդիրների շուրջ կոնսենսուսը ոչ պակաս կարևոր գործոններ են հանդիսանում:

Ներկայիս ՝ հակասություններով ծվատվող վիճակում մեր հասարակությունը երբեք չի եղել: Բարդ հարաբերությունները Հայաստանի և Արցախի կառավարող էլիտաների միջև, պատերազմի հերոսների դիվայնացումը, մարտական ճանապարհ անցած գեներալների նվաստացումը, զոհված զինծառայողների հիշատակի հանդեպ հարգանքի բացակայությունը հասարակության հայրենասիրական ներուժի վտանգավոր թշնամիներ են: Իսկ այն հանգամանքը, որ երկրի պաշտպանական բյուջեն գործնականում սառեցվում է հակառակորդի ռազմական ծախսերի 20 տոկոսանոց աճի դեպքում՝ չափազանց կասկածելի է ու դժվար է բնութագրվում դավադրության տեսություններից դուրս և նորմատիվ բառապաշարի սահմաններում:

Ես ներկայացրի իմ նկատառումները տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերի լայն համատեքստում: Փորձեցի խոշոր գծերով ուրվագծել ակնհայտ մարտահրավերները և վտանգները, սակայն դրանով հանդերձ կոնկրետ լուծումներ չեմ առաջարկել: Ոչ այն պատճառով, որ ես դրանք չունեմ, պարզապես անվտանգությունը դա պետության բացառիկ պատասխանատվության ոլորտն է, իսկ ներկայիս իշխանությանը որևէ բան խորհուրդ տալն անիմաստ է: Սեփական իշխանության, հարմարավետության և անձնական անվտանգության ամրապնդումը նրանց համար գլխավոր և դատելով ամենից՝ միակ առաջնահերթությունն է, իսկ մնացածի համար ոչ ռեսուրս է մնում, ոչ ժամանակ:

website by Sargssyan