Փհենյանը Վաշինգտոնին նախազգուշացրել է՝ մեր համբերությունը սահմանագծին է
Փհենյանը Վաշինգտոնին դատապարտել է Սեուլի հետ հաջորդ ամիս համատեղ ռազմական վարժանքներ անցկացնելու ծրագրերի համար, հայտնում է AFP-ը։
Անցյալ տարի ԱՄՆ-ը եւ Հարավային Կորեան չեղարկել էին մի քանի համատեղ ռազմական վարժանքներ՝ կապված հյուսիսի հետ արագ դիվանագիտական ջերմացման հետ։
Սակայն անցյալ շաբաթ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Իսթբերնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը այս տարի «չի ծրագրում բաց թողնել առաջիկա համատեղ վարժանքները»։
Չորեքշաբթի օրը հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել էր, որ այդ հայտարարությունը հավասար է «հակամարտության մասին հռչակագրի», որը կարող է վտանգի ենթարկել դիվանագիտական գործընթացը։
«Մենք բազմիցս նշել ենք, որ համատեղ ռազմական վարժանքները կստիպեն մեզ վերանայել կարեւոր քայլերը, որոնք մենք արդեն նախաձեռնել ենք»,- ասել է ԿԺԴՀ ԱԳՆ ներկայացուցիչ Կվոն Չոն Գանը։ «Մեր համբերությունը սահմանագծին է»,- հավելել է նա։