Արժեթղթերի առկա կանոնները կարող են կիրառվել նաեւ Libra կրիպտոարժույթի դեպքում
Արժեթղթերի առկա կանոնները կարող են կիրառվել նաեւ «կայուն մետաղադրամի», այդ թվում Facebook Libra կրիպտոարժույթի դեպքում: Այս մասին ասվում է արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, հաղորդում է Reuters-ը:
Ամբողջ աշխարհից արժեթղթերի կարգավորիչների կողմից ստեղծված դիտորդական խորհուրդը, որում ներառված են ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ճապոնիան, հայտարարել է, որ «կայուն մետաղադրամների» գնահատականը ցույց է տվել, որ դրանք կարող են օգուտ բերել, ինչպես նաեւ ռիսկեր ներկայացնել:
«Մեր վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված «կայուն մետաղադրամները» կարող են ներառել գործառույթներ, որոնք բնորոշ են արժեթղթերին»,- ասվում է հայտարարության մեջ: