Այսօր՝ 23 սեպտեմբերի 2020թ., 00:00
ՀՀ ավիացիոն իշխանություների անգործության պատճառով ռուսական «ԱԷՐՈՖԼՈՏ»-ն առաջարկում է գիշատիչ գներ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել Ինչո՞ւ ոչ մի բուժաշխատող չպարգեւատրվեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից Ադրբեջանի համարյա անիրական թվաբանությունը եւ մեր ու Վրաստանի համադրելի-համեմատելի թվերը. Արա Գալոյան Պուտինը երեք հայ բժշկի է պարգևատրել կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած անձնուրացության համար Սահմանադրական դատարանում այսօր նախագահ են ընտրելու Երկրաշարժ Աշոցքի մոտ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին ՍԴ-ում հնարավոր է՝ անսպասելի իրավիճակ առաջանա. որեւէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի Տնտեսագիտական համալսարանում դժվար թե ուսումնական պրոցեսն իր բնական հունով ընթանա․ ինչ սպասել Հրավառության հարցում պետք է պետական վերահսկողություն սահմանել. մասնավորին չպետք է թույլ տալ Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը Մեր բժշկագիտական թիմի ներուժն ու ներդրումը պետք է չանտեսվեր ու գնահատվեր․ «Նորք» ԻԿՀ-ի բաց նամակը Դավիթ Բաբայանը վարակվել է կորոնավիրուսով ՌԴ մեկնել պահանջող քաղաքացիները հացադուլ են սկսել կառավարության շենքի առջև (տեսանյութ) Թուրք բլոգերը քնել է 800 մետր բարձրությամբ օդում «ճախրող» անկողնում (տեսանյութ) Ամուլսարի հանքի շահագործելը թուրքական ծրագիր է, նրանք ուզում են Հայաստանը վերացնել, մեր կառավարությունն էլ դրան նպաստում է. Ջերմուկի բնակիչ (տեսանյութ) Աշխարհի 9 ամենահարուստ մարդկանց կարողությունը նվազել է 23 մլրդ դոլարով. Forbes Ադրբեջանը բռնվել է իսրայելական փողերի լվացման մեջ Ադրբեջանական իշխանությունները պետք է հրաժարվեն ռազմական շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունից Ջերմուկի քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկում Ամուլսարի շահագործմանը դեմ քաղաքացիներին «Սա քեզ համար նկարահանման հրապարակ չէ». Գալուստյանը պատմել է, որ տանը «հրամայում» է կինը ՊՆ-ում անցկացվել է միջգերատեսչական խորհրդակցություն՝ Դավիթ Տոնոյանի եւ Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ Փաշինյանը նոր թվեր է հրապարակել Banter Series Final․ Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ Փուչիկներով ու ծափերով՝ ինչպես ցանկացել էր մայրը. մահացած 30–ամյա ծննդկանի դուստրը հիվանդանոցից դուրս գրվեց Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակված 6 215 մարդ Եգիպտոսում գտնվել է 2500-ամյա 27 սարկոֆագ Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել Մեծ Բրիտանիայում ցանկանում են 2030 թվականից արգելել բենզինով աշխատող մեքենաների վաճառքը Կինը «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթել է տղամարդու հետ, ապա մեկ այլ անձի օգնությամբ նրանից 1,257,000 դրամ է շորթել Համաշխարհային շուկաներում բիթքոինի գինն ընկել է 5 տոկոսով Ինչի են ունակ հայկական արտադրության ականանետներն ու ականները. Հակոբ Արշակյանը տեսանյութ է հրապարակել Իտալացի մրցավարին սպանել են իր բնակարանում Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու մասին Սահմանապահ քրդերը բեռնատարի ցիստեռնից երեխաների լացի ձայներ են լսել և ստիպել վարորդին, որ բացի այն. ներսի պատկերը սարսափելի էր Անվտանգության հարցում կարևոր հանգրվանի ենք հասել․ Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին Արայիկ Հարությունյանը հանդիպել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել քննիչ Մուշեղյանի կողմից ձեռք բերված ապացույցները «Նիկոլ Փաշինյանը մեր օրերի Վասակ Սյունին է».Հայկազուն Ալվրցյան Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Գուրգեն Ալավերդյանին Ապաշնորհ կառավարման համար բարձրաստիճանների պարգևատրման ևս մեկ փաստ Ոչ թե Ադրբեջանն է Ղարաբաղ ուզում, այլ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանն ու Ղարաբաղը. Աշոտյան Մերկ մարմիններից՝ բնապատկերներ Վրաստանը շարունակում է թվեր խփել Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին մերկ զբոսնել է Մոսկվայում ու հայտնվել հոգեբուժարանում (տեսանյութ) «Իմ քայլից» որ պատգամավորները հնարավոր է դնեն մանդատը. Մակունցի մեկնաբանությունը Ջոկովիչը՝ Հռոմի մրցաշարի հաղթող Երկրաշարժ Վրաստանում «Եթե փաստաթուղթն այդքան վատն էր, ինչո՞ւ ստորագրեցիք». Մեյը հրաժարվել է աջակցել Ջոնսոնի` «Բրեքզիթ»-ը մասամբ չեղարկող նոր օրենքին (լուսանկարներ, տեսանյութ) ՀՀ-ում Համալիր սոցիալական ծառայության ձևավորման ժամանակ կկրճատվի 135 մարդ Այո, աշունը լինելու է թեժ, ինչպես թեժ էր գարունը, ամառը. Աշոտյան Փաշինյանն ու Ալիևը գործարք են կնքել Հայ ժողովրդի և Հայկական պետության թիկունքում Պատերազմի վտանգը դամոկլյան սրի պես կախվել է երկրի վրա. Արտակ Զաքարյան Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ Հայաստանը «կրակի հետ է խաղում» Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Չի կարելի իշխանությունների գործած այս կամ այն սխալները նույնացնել ժողովրդի հետ (տեսանյութ) Ադրբեջանի ղեկավարությունն այսօր հրահրում է պատերազմ Իմքայլականները կտրվել են իրական կյանքից. նրանք ոչնչից տեղյակ չեն (Տեսանյութ) Այս իշխանությունից ակնկալիքս այն է, որ իշխանությունը հանգիստ հանձնի. Էդմոն Մարուքյան Բոլորը գիտեն՝ թագավորը մերկ է. Հայկազուն Ալվրցյան. (տեսանյութ) Անհայտ անձը կրակել է Սան Ֆրանցիսկոյում հայկական դպրոցի ուղղությամբ Դարի վերջին համաշխարհային օվկիանոսի մակարդակը 40 սմ-ով կբարձրանա Բացատրվել է տղամարդկանց սերը թմբլիկ կանանց նկատմամբ «Գիշերային լող». Քիմ Քարդաշյանը լողազգեստով լուսանկարների նոր շարք է հրապարակել Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը․ Քոչարյանի աջակիցները դատարանի դիմաց են (ուղիղ) Հայաստան-2050 Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով «Արարատը» շնորհավորել է անազատության մեջ գտնվող Էդգար Մալաքյանին ԱՀ նախագահը և ՀՀ պաշտպանության նախարարը քննարկել են հայկական երկու պետությունների անվտանգային համակարգին վերաբերող հարցեր Ռոբերտ Քոչարյանը ներկայի եւ իրատեսական ծրագրերի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2050-ի մասին Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Հայաստանի ազգային դրոշի գույներով Նոր մասսայական զորահավաքներ Ադրբեջանում Հայաստանի անվտանգության «դոսյեն» Փաշինյանն այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050-ի վերափոխմամբ Մեր երկրի բնակչության գերակշիռ մեծամասնության ծննդավայրը Հայաստանն է Բողոքի ակցիա Կառավարության դիմաց. (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 115 նոր դեպք Հոկտեմբերի 8-ին՝ համապետական հանրահավաք
Հարցում

Հայաստանում ագրեսիվ վարելու սիրահարների դեմ օրենսդրական կարգավորում է հարկավոր. փաստաբան

Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հետ կապված միմյանց դեմ բողոքելու հնարավորություն տրամադրելու մասին օրենսդրական նախաձեռնությունը չի բարելավի իրավիճակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արտակ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ քանի որ նախկինում նման կարգավորում չի եղել, քաղաքացիների բողոքների դիտարկումը դժվարություններ է առաջացրել: «Բողոքելը քաղաքացիների իրավունքն է: Այժմ ապահովվել են բողոքների դիտարկման իրավական հիմքերը: Իրավական տեսանկյունից ամեն ինչ ճիշտ է: Վատ է կամ լավ՝ ճաշակի հարց է: Այլ հարց է արդյունավետությունը»,- նկատեց Խաչատրյանը:


Ընդ որում, նա համաձայնեց այն տեսակետի հետ, որ այդպիսով ճանապարհային ոստիկանությունը, փաստացի, որոշ չափով ինքնահեռանում է ճանապարհներին կարգուկանոն հաստատելու գործընթացից: «Երբ տեսախցիկներ էին տեղադրում, նույնպես խոստանում էին, որ այդպես ավելի լավ կլինի: Տեսախցիկներ շարունակում են տեղադրել, սակայն արդյունք չկա: Ստացվում է, որ ճանապարհային ոստիկանության գործողությունները սահմանափակվում են ցուցանիշների ներկայացմամբ եւ տուգանքներով: Իսկ ահա կանխարգելիչ միջոցառումներ չեն նկատվում: Պարզապես խախտումների թիվը մեծ է, եւ նրանք դիմում են բնակչության օգնությանը»,- հայտարարեց փաստաբանը:

Սակայն, նրա խոսքով, դա չի օգնի: «Եթե նախկինում բողոքելու իրենց իրավունքից օգտվում էր, օրինակ 500 քաղաքացի, ապա օրենքի ընդունումից հետո նրանց թիվը, պատկերավոր ասած, կհասնի 600-ի: Սակայն չի լինի այնպես, որ 400 հազար վարորդ կսկսի ակտիվորեն գրանցել 100 հազար վարորդի խախտումները: Դա բացառված է: Ընդ որում, պետք է հաշվի առնել այն, որ ճանապարհային ոստիկանությունը չի դիտարկում եւ չի կարող դիտարկել իրեն ուղղված բոլոր բողոքները: Մի բան է, երբ տեսագրությունն արվել է, ուղարկվել, դրա ուսումնասիրման եւ արձագանքման համար ժամանակ է պահանջվել, մեկ այլ բան, երբ փողոցում կանգնած է ճանապարհային տեսուչը, մեքենայի լուսային ազդանշանները միացրած, եւ դա կզսպի ճանապարհային երթեւեկության բոլոր մասնակիցներին: Իսկ ներկայիս տեսքով գաղափարը միջոցների աննպատակային ծախսման միջոց է՝ խախտումների դեմ պայքարի կարգախոսի ներքո»,- կարծիք հայտնեց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ վարորդների գրագիտության մասին խոսում են նաեւ «Մի արեք այդպես» խմբում տեսագրությունները: «Այո, լինում են իրական խախտումների տեսագրություններ: սակայն շատ հաճախ դրանք խախտումներ չպարունակող տեսագրություններ են: Պարզապես ինչ-որ մեկին ինչ-որ բան դուր չի եկել»,- հավելեց նա:

Հարցին, թե հաճախ կարելի է հանդիպել փաստացի օրենքով չարգելված, սակայն ցավալի հետեւանքներով հղի ագրեսիվ վարման ձեւ, Արտակ Խաչատրյանը պատասխանեց, որ իսկապես նման պահվածքն անթույլատրելի է: «Ավելի օգտակար կլիներ օրենք մշակել, որը կբացառեր նման պահվածքը: Իսկ ի՞նչ ունենք մենք: Մարդը դուրս է գալիս փողոց գազ տալու համար: Օրենքով դա արգելված չէ, եւ նրանք դրանից օգտվում են: Երթեւեկության մյուս մասնակիցներին դա տհաճ է, եւ հաճախ դա վթարային իրավիճակների պատճառ է դառնում: Խուլիգանություն կամ այլ կերպ դա անվանելը սխալ է: Այս դեպքում օրենսդրական կարգավորում է հարկավոր»,- ընդգծեց Արտակ Խաչատրյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan