Երվանդ Վարոսյանը հրապարակել է Արսեն Բաբայանի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշումը
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է պաշտպանյալի տեսակցություններն արգելելու մասին ՀՔԾ-ի որոշումը։
«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում եմ այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»,-հրապարակված լուսանկարին կից գրել է Վարոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր այդ արգելքին անդրադարձել էր ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը՝ տեղի ունեցածը թյուրիմացություն որակելով։
Խոսելով այն մասին, որ Արսեն Բաբայանին արգելել են հանդիպել անչափահաս երեխաների հետ Սասուն Խաչատրյանն ասել էր․ «Եթե նման թյուրիմացություն եղել է, իհարկե, կշտկվի»,-ասաց նա: