Ո՞ւմ են վստահում զինվորական ավտոմեքենաների ղեկը
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ համարանիշերով «Урал» մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 26 զինվոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի: