ՌԴ-ում Իրանի դեսպանի 28-ամյա դստերը մահացած են հայտնաբերել. որոշ աղբյուրներ պնդում են՝ նա ինքնասպան է եղել
Մոսկվայի կենտրոնում հոկտեմբերի 22-ին մահացած են հայտնաբերել ՌԴ-ում Իրանի դեսպան Մեհդի Սանաիի դստերը՝ 28-ամյա Արեֆեհին:
Ռուսական РБК լրատվամիջոցին Իրանի դեսպանատնից հայտնել են, որ դեսպանի դուստրը մահացել է սրտի նոպայից: Իսկ լրատվամիջոցներում հայտնված լուրերը, թե դեսպանի դուստրն ինքնասպան է եղել, դեսպանատանը «սադրանք» են որակել:
«Դեսպանատունը հերքում է՝ նման բան չի եղել: Նա երեկ սրտի նոպա է ունեցել, ցավոք, դրա հետևանքով էլ մահացել է»,- հայտնել են դեսպանատնից:
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ 28-ամյա Արեֆեհը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նա Իրանում հոգեբանի է այցելել և հակադեպրեսանտներ է ընդունել: