ԱՄՆ-ում դատապարտված թուրք բանկիրը նշանակվել է թուրքական ֆոնդային բորսայի ղեկավար
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրք բանկիրը, որը ԱՄՆ-ում դատապարտվել էր տնտեսական պատժամիջոցներից խուսափելու հարցում Իրանին օգնելու համար, թուրքական ֆոնդային բորսայի ղեկավար է նշանակվել, հայտնում է AP-ը։
Խական Աթիլլան, որը 2018-ին դատապարտվել էր ԱՄՆ-ում, հուլիսին ազատ էր արձակվել եւ արտաքսվել էր Թուրքիա։
Թուրքիան, որ դատավարության ողջ ընթացքում սատարում էր Աթիլլային եւ նրան անմեղ էր համարում, նրա դեմ մեղադրանքն անվանել էր «սկանդալային դատավճիռ»։ Դատական գործընթացը լարվածություն էր մտցրել Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում, քանի որ հրապարակվել էին նաեւ թուրքական կառավարության բարձրագույն մակարդակներում կոռուպցիայի մասին ցուցմունքները։
Թուրքիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Բարատ Ալբայրակն Աթիլլայի նշանակման մասին Twitter-ում է հայտնել։ «Խական Աթիլլայի հանգստի ժամանակը վերջացել է, նա անարդար դատապարտումից հետո միավորվել է իր ընտանիքի եւ երկրի հետ։ Նա նշանակվել է Borsa Istanbul-ի գլխավոր մենեջեր»,- գրել է նա։