Ճապոնիային երկու նոր թայֆուն է մոտենում
Ճապոնիայի ափերին երկու նոր թայֆուն է մոտենում, հայտնում է երկրի գլխավոր հիդրոօդերևութաբանական վարչությունը, գրում է korrespodent.net-ը:
Սեզոնի 20-րդ՝ «Նեոգուրի» թայֆունը հոկտեմբերի 22-ի առավոտյան կմոտենա Տոկիոյից հարավ-արևմուտք ընկած ափերին: Քամու ուժգնությունը վայրկյանում կհասնի 45 մետրի:
Եվս մեկ՝ «Բուալոյ» թայֆունը կմոտենա հարավից: Այն Ճապոնիայի արևելյան ափերին կհասնի հոկտեմբերի 26-ի գիշերը, քամու պոռթկումների ժամանակ դրանց արագությունը կարող է հասնել վայրկյանում 50 մետրի:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ճապոնիայի կենտրոնական շրջանները տուժել էին վերջին կես դարում ամենաուժեղ՝ «Հագիբիս» թայֆունից: Ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհվել է 79 մարդ, ևս 10-ը դեռևս չեն հայտնաբերվել, տուժածների թիվը մոտեցել է 400-ի: