Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը մերժվել է
Այս թեմայով
- «Հայելի» ակումբի վրա հարձակումով պետք է մեղադրանք լինի խուլիգանության և խտրական վերաբերմունքի մասով, որը երկու ամիս անց չկա (տեսանյութ)
- Ինչ ընթացք է տրվել «Հայելի» ակումբի վրա հարձակման գործին, ինչու են իրավապահ մարմիններն անգործության մատնվել. (տեսանյութ)
- Անժելա Թովմասյանը 2 հեռուստաալիքից հրավեր է ստացել
- ԱԳՆ գլխավոր քարտուղարի որդին տաքուկ ծառայում է ՊՆ-ում, հյուրերին է ուղեկցում
Քննչական կոմիտեն մերժել է «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի նկատմամբ պաշտպանական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ փաստաբանի դիմումը:
Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Անժելա Թովմասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: «Իհարկե կբողոքարկենք, բայց սա խոսում է այն մասին, որ պետությունն իր պարտականությունները չի ցանկանում կատարել»,- նշեց Փոստանջյանը:Նրա փոխանցմամբ՝դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
«Ըստ էության, չի գնահատել, որ այդ անձանց գործողությունները հնարավոր սպառնալիք կարող են լինել: Փաստացի չի արձագանքել»,- ասաց Փոստանջյանը:Նշենք, որ որոշումը կարող է բողոքարկվել 5-օրյա ժամկետում:Ավելի վաղ հայտնել ենք, որ «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի փաստաբանը գրավոր դիմել էր նրա անվտանգությունն ապահովելու նպատակով պաշտպանության միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։ Դիմումում որպես հիմք մատնանշվել էր «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով ներգրավված Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի, Հայկ Ստեփանյանի և նրանց անունից հանդես եկող Արտակ Գալստյանի ապատեղեկատվության ու զրպարտության տարածման միջոցով բռնության կոչերը, լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտելու վերաբերյալ կրկին խուլիգանական գործողություններ կատարելու սպառնալիք պարունակող հայտարարությունները և մտադրությունները։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին չորս երիտասարդ ձվեր են նետել ակումբի դռներին ու պատերին, պաստառներ փակցրել` պահանջելով փակել լրատվամիջոցը: Որպես ակցիայի պատճառ նշվել է Hayeli.am լրատվական կայքում հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերնագրով հրապարակումն էր։ Արձանագրենք, որ ակումբի ղեկավարը՝ Անժելա Թովմասյանը, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի քույրն է, ում լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել իշխող քաղաքական ուժը, հարոըցվել է նաեւ քրեական գործ։ Դեպքի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ: : Հոկտեմբերի 15-ին ՀՀ ՔԿ-ից հայտնեցին, որ 4 երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նշենք, որ այս գործով Անժելա Թովմասյանը ճանաչվել է տուժող: