1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 20 նոյեմբերի 2019թ., 00:00
Թուրքիայում գազի խոշոր պաշար են հայտնաբերել Ե՞րբ կլուծվի Երեւանում տրանսպորտի հարցը. Տիգրան Ավինյանի մեկնաբանությունը Հայաստանի ՊՆ ներկայացուցիչները մեկնել են Ռուսաստան Կիևը պատրաստ է «ողջամիտ փոխզիջման»՝ հակամարտությանը վերջ տալու համար Զարգացման ասիական բանկը հավանություն է տվել 10 մլն դոլար վարկին ՀՀ կրթության եւ առողջապահության բարելավման համար ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Անջեյ Կասպրշիկին Նիկոլ Փաշինյանը Մխիթարյան միաբանության Մայրավանքում գրառում է կատարել «Ոսկե գրքում» (տեսանյութ) Բողոքի ցույց՝ «Ազատություն Նիկոլ Փաշինյանին Սորոսից». ուղիղ Իշխանությունը փորձում է ինքն իրեն փրկել, Վայոց Ձորի նախկին մարզպետը Փաշինյանի հետ քայլած մեկն է. Գևորգ Հովհաննիսյան Իշխանության ծրագիրն աշխատեց, Վազգեն Մանուկյանն ու մյուս հնաբնակները չդիմացան գայթակղությանը. Ղազինյան Մայլի Սայրուսը բուռն սիրավեպից մեկ ամիս անց բաժանվել է Քոդի Սիմփսոնից. Mirror ՌԴ Քննչական կոմիտեն ավարտել է հոր սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը Նամակ եմ ստացել Կադաստրի կոմիտեի աշխատակցից՝ կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց Սարհատ Պետրոսյանը ընթացք չի տվել.Ավինյան Իրանում ավելի քան 100 ցուցարար է մահացել Սերգեյ Սմբատյանն ու Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգան Մոսկվայի հեղինակավոր համերգասրահներում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրինագծում առկա են մի շարք խնդրահարույց կետեր. Հայտարարություն Հայկական արմատներով գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան պատմել է իր լավագույն ելույթի մասին (տեսանյութ) Ես նախընտրում եմ ղարաբաղյան հարցում խոսել իմ սեփական բանաձևերով. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Բողոքի ալիքները Իրանում եւ ուղղորդված տեղեկատվությունը Կառավարությունը թող ինձ՝ իբրև շատերի բկին մնացած ոսկորի, վճարի ԱԺ լիազորությունների մնացած ժամկետի աշխատավարձն ու խրախուսումները. Գևորգ Պետրոսյան Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին Փաստորեն հիմա էլ շատ ակտուալ է Ռուբեն Ռշտունու կոչը՝ պատմություն է պետք սովորել Դրական կարծիք ունեմ, կարծում եմ՝ նոր թարմություն կբերեն ներքաղաքական կյանք. Ավինյանը՝ «Վերնատուն» ակումբի մասին Մելի մասին ֆիլմը ֆինանսավորելը տպավորություն է ստեղծում, որ ՀՀ-ն արժանի մարզիկներ չունի, դրա համար էլ նման խնդիր ունեցող մարդու մասին է ֆիլմ նկարում (տեսանյութ) Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունը 1 մլն դրամով կմեկնի Ֆրանսիա Հանրային խորհուրդը նիստ է արել. Քննարկել են ՀԽ-ի շուրջ «հրահրվող բացասական մթնոլորտը» Արդարադատության նախարարությունը ցանկանում է նախարարին ու ՔԿԾ պետին մեդալ ու պարգևատրումներ տալու լիազորությամբ օժտել. նախագիծ Ոչ մեկը փողոցից չէր եկել իշխանության, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ալա­վերդ­ցի Վա­հա­գը ազատ կար­ձակ­վի՞ Նոր զուգարանների համար՝ 5 միլիոն դրամ, բուկլետների համար՝ 18 միլիոն Վրաստանի ընդդիմության «գենպլանը»․ մեծ ակցիա՝ նոյեմբերի 25-ին «ԿԳՄՍ նախարարը բարեկամական դիրքորոշում չուներ». Նարինե Դիլբարյան (տեսանյութ) «Դատավորների մասին դոսյեներն ԱԱԾ-ում են, և դրանց տերը Նիկոլ Փաշինյանն է». Զարուհի Փոստանջյան Ուսանողները ակնկալում են ԿԳՄՍ նախարարի պահվածքի վերաբերյալ ԵՊՀ ռեկտորի ժ/պ-ի դատապարտող հայտարարությունը Մեր արտաքին առևտրի կառուցվածքը Գլոբալ տաքացում․ Աշխարհը 10 տարի անց՝ բնության աղետներ, աղքատություն եւ մահ Գերմանիայի նախկին նախագահի որդուն սպանել են դասախոսության ժամանակ Քիմ Քարդաշյանը կիսվել է անմոռուկի՝ Հայոց ցեղասպանության խորհրդանիշի պատկերով Իրանը «վառվում» է բենզինից. բողոքի ակցիաները տարածվել են գրեթե ամբողջ երկրով Ադրբեջանի նախագահը անկիրթ հայտարարություն է արել. Հայաստանում հրեական համայնքի ղեկավար Հայաստանն ապահովել է կայուն աճ եւ դրական բարեփոխումներ. ՎԶԵԲ-ը հրապարակել է նոր զեկույց Ձեր կուսակցության անվանումը՝ Ռուսսոյի, իսկ դաշինքի անվանումը՝ Լենինի հայտնի գաղափարների պատվին անվանակոչելիս որևէ մեկը ինչ-որ պրետենզիա հայտնե՞լ է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը. ՀՔԾ Արդի քաղաքագիտական եզրերի հայկական բառարան Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի, որոշ շրջաններում ձյուն կտեղա Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա Անգլիական գյուղի բնակիչների համար մի քանի տարի ծածուկ փողով տոպրակներ են բերում ԱՄՆ կլինիկաներից մեկի աշխատակցուհիների կեսը գրեթե միաժամանակ հղիացել է Հետո էլ ասում են ֆուտբոլային մաֆիա չկա. Մոուրինիոն Տոտենհեմի մարզիչ «Պարոն վարչապետ, մի՛ խայտառակեք Ռեսպուբլիկան. մեր և Ռուսաստանի մասով պատմագիտության բռնաբարությունը լրիվ բավարար է». Միհրան Հակոբյան Ինչ գույք է ձեռք բերել Կոտայքի մարզպետի տեղակալը և ինչ է հայտարարագրել Ուսանողները քայլերթ են անցկացնում դեպի ԵՊՀ կենտրոնական մասնաշենք (ուղիղ) ԿԳՄՍՆ-ն մտադիր է «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն» և «Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ները միավորել Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց Բա չիմացաք ինչ եղավ Ճոյտի նոր ֆիլմում հայ եւ ադրբեջանցի չոբանները խաղաղության հուշագիր են ստորագրում Վերանայվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ցանկը Դատարանը հաստատեց՝ Արսեն Բաբայանն ապօրինաբար է կալանավորվել Իսկ դուք ասում եք հայոց պատմությունը հանենք բուհերից Հասարակական զուգարանների հարցը շարունակում է օրախնդիր մնալ. Տուգանելն էլ չօգնեց Առաջնությունը տրվում է համակուրսեցիներին Արայիկ Հարությունյանը նեղ շրջապատում ասել է՝ դասերին չեկող ուսանողները կմնան նույն կուրսում Պատգամավորական գործուղումներ և ԱԺ դատարկ դահլիճ. Ինչու չընդունվեց «Անվտանգության խորհրդի մասին» օրինագիծը Արտառոց նշանակում ՊՆ-ում. բարձր պաշտոն է ստացել մեղադրյալի կարգավիճակ ունեցողը Բարդ հարաբերություններ՝ Մեծ Բրիտանիայի հետ . ստեղծված վիճակը մի քանի շերտ ունի Ինչո՞վ կավարտվի «Իմ քայլը»-ԲՀԿ սագան. Դաս կքաղի՞ ԲՀԿ-ն Ստամբուլահայ կին իրավապաշտպանի դեմ Թուրքիայի ԱԳ նախարարի հայցը դատարանը մերժել է Թուրքիայում հին հայկական գորգ է հանվել վաճառքի 150 հազար դոլարով Համոզել են, որ տեխնիկան մտնի Ամուլսարի տարածք. Օպերացիան զգույշ են արել Առողջապահության ոլորտի նախագծով՝ անառողջ մթնոլորտ․ Փաշինյանին «տղա են կանչում» Ֆուտ­բո­լա­յին խայ­տա­ռա­կու­թյան քա­ղա­քա­կան «նրբե­րանգ­նե­րը». ՀՖՖ-ում դեմարշ է իրականացվում Վանեցյանի դեմ Ո՞վ է Արայիկ Հարությունյանը, որ նրա շանտաժից հետ կանգնենք Փաշինյանի իշխանությունը շարունակում է ապազգային քաղաքականությունը․ Շարմազանով «Մառշուտնու շոֆեռը» սպառնում է կտրել «Բանակում» սերիալից հայտնի Մինասի վիզը. «Իմ կյանքը վտանգված է». սկանդալային տեսանյութ Ռուսական հեռուստաընկերությունները՝ «խոշորացույցի ներքո» ՊԵԿ-ը հարցաքննել է Ծառուկյանի իտալացի գործընկերոջը. Վերջինս մեկնել է ՀՀ-ից Եվրո-2020-ի որակավորման փուլը հաղթահարած բոլոր թիմերը ԵՊՀ ուսանողները ժամանակավորապես դադարեցնում են դասադուլը Հայկական անուններով վարորդները հայտնվել են Ռուսաստանի «ամենավտանգավորների» շարքում Հայտնի են դարձել իրանցի MMA մարզուհու մահվան որոշ հանգամանքներ
Հարցում

«Հպարտ քաղաքացիներն» ու իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան

«168 ժամը» գրում է. «Հետհեղափոխական Հայաստանում արդեն երկրորդ անգամ՝ ընդամենը մեկուկես տարվա ընթացքում, ծառայողական պարտականությունները կատարելիս ոստիկան է սպանվել:

Հայաստանում նման դեպքեր, որպես կանոն, տեղի չեն ունենում: Եվ եթե բանկի վրա անցյալ տարի իրականացրած հարձակումը և դրա հետևանքով ոստիկանի սպանությունը կարելի էր համարել օրինաչափությունից շեղում, ցավալի դեպք, ապա այս շաբաթ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունն արդեն սպառնում է օրինաչափություն դառնալ:

Կրիմինալիստ կամ ոլորտի մասնագետ պետք չէ լինել, որպեսզի աչքի զարնեն տեղի ունեցածի առնվազն զարմանալի հանգամանքները: Ոստիկանին սպանողը, ինչպես ասում են՝ «քյոհնա» հանցագործ չէր, միջադեպը կազմակերպված հանցագործ խմբավորման գործողության արդյունք չէր, իսկ սպանված ոստիկանը 20 տարվա փորձառու ոստիկան էր: Սա նույնիսկ անզեն հայացքով վերլուծության արդյունքում մի քանի ոչ պրոֆեսիոնալ, բայց, կարծում եմ, տրամաբանական վերլուծության տեղիք է տալիս:

Ոստիկանին դիմադրություն ցույց տալը դարձել է լեգիտիմ: Չէ՞ որ, ըստ ՀՀ հեղափոխական իշխանությունների, դիմադրություն ցույց տվողն իրեն «հպարտ քաղաքացի» է զգում, իսկ ոստիկանը «նախորդ ռեժիմի մնացուկ» է: Իհարկե, նման իրավիճակներում շատ բան իմպուսիվ է արվում, բայց հաշվի առնելով, որ նախկինում հազարավոր հանցագործություններ են կանխվել, հանցագործներ են բռնվել, բայց ոստիկան չի սպանվել, հակված ենք մտածելու, որ ինչ-որ բան է փոխվել հանցագործի աշխարհընկալման մեջ:

Արդեն մեկուկես տարի պոտենցիալ հանցագործն ապրում է այն ենթագիտակցական իրականության մեջ, որ ինքն ընչազուրկ է, որովհետև նրանից 20 տարի ամեն ինչ թալանել են: Բոլոր փող ունեցողները, բիզնեսի տերերը հանցագործ են, թալանչի, ցանկացած բիզնես ի սկզբանե ապօրինի է, իսկ ինքը հպարտ քաղաքացի է: Հետևաբար՝ ինքը լեգիտիմ իրավունք ուներ ինչ-որ մի «թալանչի» բիզնեսմենի գեղեցկության սրահից իրենից «թալանվածը» հետ վերցնելու: Իր գործողությունը հետապնդման ենթակա չէ, ոստիկանը «սև է», ինքը՝ «սպիտակ», ու ենթագիտակցորեն ինքն իրեն լիազորված է զգում մինչև վերջ «պաշտպանվելու» ոստիկանության «ապօրինի» ոտնձգությունից:

Մեկ այլ վերլուծության տեղիք է տալիս փորձառու ոստիկանի պահվածքը, որը գուցե հանգեցրել է նրա ողբերգական մահվան: Մասնագետ չլինելով՝ թույլ կտամ ենթադրել, որ գուցե ոստիկանը ևս չի հետևել նման իրավիճակներում ոստիկանի ինքնապաշտպանության շրջանակներում նախատեսված պրոտոկոլին: Այլապես դժվար է հասկանալ՝ ինչպե՞ս կարող էր 16 տարեկան «լակոտը» խլել 20 տարվա փորձառություն ունեցող ոստիկանի զենքը: Իսկ միգուցե ոստիկանն ի՞նքը չի դիմել անհրաժեշտ ինքնապաշտպանության քայլերի, որոնք գուցե ենթադրում էին զենքի կիրառում՝ ենթադրյալ հանցագործի դեմ: Չէ՞ որ ոստիկանին էլ արդեն մեկուկես տարի ներշնչում են, որ ինքն իրավունք չունի դիպչելու «հպարտ քաղաքացուն»: Չէ՞ որ նույնիսկ ենթադրյալ կասկածյալը, նախ և առաջ՝ «հպարտ քաղաքացի է»: Գուցե նա «քայլել է» Նիկոլ Փաշինյանի հետ, գուցե մասնակցել է հեղափոխությանը, ճանապարհ է փակել, իսկ դա արդեն որոշակի անձեռնմխելիություն է տալիս… «Հպարտ քաղաքացու» հետ, ամեն դեպքում, պետք է մի քիչ «խաթրով» վարվել…

Մեկ տարուց ավելի ամենաթողությունը ու ոստիկանության, իրավապահ համակարգի դելեգիտիմիզացիան խրախուսվում է ամենաբարձր մակարդակով:

Երբ անցյալ տարի «հպարտ քաղաքացիները» ոտքով ջարդում էին կառավարության շենքի դուռը, դեռևս նորաթուխ վարչապետն ակնհայտ պոպուլիստական նկատառումներով՝ «լիազորեց» քացով դուռ ջարդելը՝ «իրենց դուռն է, ուզում են՝ ջարդում են»:

Դուռն իրականում հարկատուներիս հաշվին գնված ու հարկատուներիս հաշվին վճարվող ոստիկանի կողմից պաշտպանվող դուռ է, ու ոչ ոք «հպարտ քաղաքացու» մանդատով իրավունք չունի այն ջարդելու: Բայց եթե նման վարքագիծը լիազորվում է վարչապետի մակարդակով, ուրեմն նույն սկզբունքով՝ նաև ինչ-որ մի «թալանչու» «գեղեցկության սրահն» էլ է իրենցը, ու իրենք իրավունք ունեն այնտեղից տանել՝ ինչ ուզում են, ու ոստիկանը դա կանխելու իրավունք չունի: Ոստիկանը նաև իրավունք չուներ ինքնապաշտպանվել «Մարտի 1-ին», նա իրավունք չուներ կանխելու «Սասնա ծռերի» գործողությունները, նա իրավունք չունի բերման ենթարկել ապօրինություն անող ակտիվիստին: Չկա օրենք, օրենքը հիմա «հպարտ քաղաքացին» է, որն այն կիրառում է՝ ըստ իր հայեցողության ու ըստ իշխանության հետ լուռ համաձայնության:

Երբ իշխանական պատգամավորը խոստովանում է, որ Ամուլսարի ճանապարհները փակողների հետ բախումների չգնալու «խաթեր» պետությունը գերադասում է հարցը ձգձգել՝ պետության վրա ուղղակի ու անուղղակի թանկ նստող փորձաքննություններով, արդեն մեկուկես տարի, ուրեմն ոստիկանության ցանկացած գործողություն ի սկզբանե դելեգիտիմացված է: Պետք է աչք փակել ապօրինության վրա, եթե դա ուղղված չէ հեղափոխական իշխանության դեմ, այլ ուղղված է «հարուստների», բիզնեսների կամ նախկինների դեմ: Եվ ո՞վ է ոստիկանը, որ խանգարի «հպարտ քաղաքացիներին» «տեր կանգնել իրենց երկրին»՝ իրենց պատկերացրած ձևով…»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

website by Sargssyan