Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ ստանալով 144 ձայն. Փաշինյան
Հայաստանն ընտրվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ 193 երկրների շրջանում ստանալով 144 ձայն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սա մեր երկրի նկատմամբ միջազգային հանրության շատ մեծ վստահության վկայություն է, հատկապես մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Շնորհավորում եմ բոլորիս», - գրել է վարչապետը: