Այսօր՝ 24 հոկտեմբերի 2020թ., 00:00
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Ալեքսիս Օհանյանն ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջնորդներին կոչ է արել վերջ դնել հայ ժողովրդի դեմ ռազմական գործողություններին (տեսանյութ) Սա իրենց պատերազմը չէ. Սիրիայից բերված տասնյակ վարձկաններ սպանվում են ԼՂ-ում. Le Monde Ես Արցախի կողքին եմ. կոնգրեսական Ադամ Շիֆը Միացյալ Նահանգներին կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանին Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Արցախի հարցը ռազմական լուծում չունի Պոմպեո. Ուժ չգործադրել, ուժի սպառնալիք չկիրառել Թրամփ. «Մենք կօգնենք նրանց» Տեղի ունեցավ Զոհրաբ Մնացականյանի եւ Մայք Պոմպեոյի հանդիպումը Վաշինգտոնում մեկնարկել են Պոմպեոյի եւ Ջեյհուն Բայրամովի բանակցությունները Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը DW-ի Conflict Zone-ին Արցախի նախագահը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ ընդգծել է ադրբեջանական ագրեսիայում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության հանգամանքը Մարկոս Պիզելին բրազիլական ալիքի եթերում խոսել է Արցախում պատերազմական վիճակի մասին Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման հնարավորությունը ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է ՀԱՊԿ-ի ներգրավման հավանականությունը Ղարաբաղի կարգավորման գործընթացին Ավրաամ Ռուսոն եւ Սեմյոն Պեգովն ուղիղ եթերում խոսել են Արցախի մասին (տեսանյութ) ՌԴ նախագահի գնահատականը հաստատում է՝ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի մաս լինել Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը. Քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Թեհրանն ուշադրությամբ հետեւում է ռազմական գործողություններին Լեռնային Ղարաբաղում եւ չի հանդուրժի ագրեսիան Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Կատալոնացի պատգամավորը Իսպանիայի կառավարությանը կոչ է արել դադարեցնել Ադրբեջան զենքի արտահանումը Մարտունու շրջանի մի շարք գյուղեր, այդ թվում` Կ.Շուկան, հրթիռակոծվում են սմերչով Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը հարաբերական կայուն-լարված է եղել Պուտինն անձամբ անում է հնարավոր ամեն ինչ, որ Երեւանին ու Բաքվին բերի քաղաքական-դիվանագիտական խաղաղ կարգավորման Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն եւ 30 օրենսդիրներ կներկայացնեն Արցախի միջազգային ճանաչման մասին բանաձեւ Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է Պետքարտուղարության ներկայացուցչի հետ «Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ ԵԼ․ «Ռոմայի» կամային հաղթանակն ու Մխիթարյանի գոլային փոխանցումը, օրվա արդյունքները Փաշինյանը կողմ է Արցախ խաղաղախահներ մտցնելուն Պուտին. «Եթե բանակցությունները 30 տարի արդյունք չեն տվել, ապա դա դեռ չի նշանակում, թե պետք է սկսել կրակել» Կանադան 350.000 ԱՄՆ դոլար կհատկացնի ԿԽՄԿ-ին` Ղարաբաղում մարդասիրական նպատակներով Ջեյմս Ուորլիք. ԼՂ հարցով բանակցությունները պետք է սկսել որքան հնարավոր է շուտ, այլապես այն կընդլայնվի Ղարաբաղյան հակամարտության առանցքային կետերի վերաբերյալ Ռուսաստանի եւ Իրանի դիրքորոշումները համընկնում են Գագիկ Ծառուկյանը 100 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի Ալիեւը չի բացառում Մոսկվայում Փաշինյանի հետ հանդիպման հնարավորությունը «Կողմերը չեն իրագործում ԼՂ-ում կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»․ Պեսկով Ադրբեջանը գնդակոծել է Իրանում խաղաղ բնակիչների տները «Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից Պեգովը՝ ԼՂ հակամարտության մասին (տեսանյութ) Ընթանում են օջախային մարտեր Տղե՛րք, առաջնագծում պինդ կանգնած մեր ընկերներին փոխարինում է պետք, եկեք. Արթուր Վանեցյան Կալիֆորնիայի Ֆաուլեր քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը և ինքնորոշման իրավունքը Ռուսական Պետդումայում չեն բացառել Ղարաբաղում դեսանտային օպերացիայի անցկացման հնարավորությունը Հայաստանը պատրաստ է եղել եւ այժմ էլ պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը. Մանե Գեւորգյան Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են Ղարաբաղի հարցը Ստեղծված իրավիճակից ելքեր գտնելուն ուղղված ցանկացած հանդիպում ողջունում ենք․ Իշխան Սաղաթելյան Ֆրանսիայի Վիեն քաղաքի քաղաքային խորհուրդը Արցախին սատարող բանաձև է ընդունել Ինչո՞ւ հնարավոր դարձավ այս «հաղթական» աղետը, ո՞րն է սրանում նախկինների մեղքը և «դուխով ու հպարտներինը». Ս. Սրապիոնյան Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին. Բագրատ Եսայան Հայաստանի Հանրապետության տարածքից որևէ հրթիռ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր ժողովը պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը կրկին հանդիպել են Փաշինյանին Նախագահների պետական փորձառությունը կենսականորեն անհրաժեշտ է Հայրենիքին սպառնացող մահացու վտանգը վանելու համար Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարեւոր քայլ է Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահների հետ Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է. ՀՀ նախագահ Եվրոպական խորհրդի նախագահ. Բռնությունը Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվի Առաջնահերթ նպատակը վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումն է Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ. Դանիելյան France24-ն Ադրբեջանի կողմից կռվող Սիրիայից ահաբեկիչների առկայությունը փաստող տեսանյութեր է հրապարակել «Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»»․ Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով գերմանական BILD-ի հետ հարցազրույցից Նախագահների հանդիպման բովանդակությանն առնչվող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. Վիկտոր Սողոմոնյան Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ Արցախի հարցով խորհրդակցություն է տեղի ունեցել Հայաստանի և Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների Մոսկվայում հանդիպելու ցանկությունը ՌԴ-ն պատերազմի առաջին օրից սկսած արել եւ անում է շատ բաներ, որի մասին կարող է դուք չգիտեք. Մարուքյան Մեր ճակատագիրն է վճռվում, օրհասական պահեր ենք ապրում. Պարգև Սրբազանի կոչը Ի՞նչ է հարկավոր Հայաստանին եւ Ադրբեջանին խաղաղության հաստատման առաջին քայլի համար. WP Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է Մոսկվա մեկնեց նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարը Ղարաբաղյան հակամարտության պատճառով ՈւԵՖԱ-ն արգելել է Հայաստանում և Ադրբեջանում հանդիպումների անցկացումը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Արցախի պաշտոնաթող նախագահներին Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք բայց չգիտեինք Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Հարցում

Պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու. փաստաբանը` «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծի մասին

 

Երբ նայում ենք ժամկետայնությանը, թե ինչ ժամանակահատված է ընտրվում, ակնհայտ է, որ այստեղ ոչ թե օրինականություն հաստատելու կամ նախկինում կատարված ենթադրյալ հանցավոր արարքները վեր հանելու, բացահայտելու, ծագման օրինականությունը պարզելու, այլ հետագայում քաղաքական նպատակներով օգտագործելու նպատակ կա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը` անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագծին:

Նշենք, որ օրենքի ընդունումը հնարավորություն է ընձեռելու իրավասու մարմնին՝ Գլխավոր դատախազությանը, համապատասխան հիմքերի առկայության դեպքում ուսումնասիրել գույքի ձեռքբերման օրինականությունը և ներկայացնել գույքի բռնագանձման պահանջով հայց, եթե հայտնաբերվում է գույք, որի ձեռքբերումը չի հիմնավորվում, օրինակ, եկամտի աղբյուրներով, և որի արժեքը ներկայում գերազանցում է 50 մլն դրամի շեմը: Ուսումնասիրությունը կարող է ներառել դրա սկսելուն նախորդող տասը տարիները:

«Իսկ ով ասաց, որ 10 տարի առաջ անձինք չեն ունեցել ապօրինի ձեռք բերված գույք: Թեև ՀՀ-ում վերջին 1 տարվա ընթացքում կատարված իրադարձությունների սկզբունքը հետևյալն է` ինչքան հնարավոր է վատ նախագիծ, կարևորը` փոխկապակցված լինի նախկին իշխանության հետ: Եթե օրենքի կարգավորման ժամանակահատվածը դիտարկում ենք վերջին 10 տարին, ես այստեղ ոչ թե օրինականության, այլ քաղաքական հրահանգի և իրավական քողի անվան տակ քաղաքական հաշվեհարդար տեսնելու միտում եմ տեսնում»,-մեկնաբանեց փաստաբանը:

Հարցին՝ ըստ ՀՀ օրենսդրության՝ անձի վիճակը վատթարացնող օրենքները հետադարձ ուժ չունե՞ն, և արդյո՞ք այս օրենքը չի շահարկվի`հետադարձ ուժ ունենալու իմաստով, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Հետադարձ ուժը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ամբողջ աշխարհում իրավունքի հիմնասյուներից մեկն է: Օրենքներն ու իրավունքները այդ տրամաբանությամբ են առաջ գալիս` եթե ինչ-որ մի ժամանակահատվածում մի հասարակության հարաբերության պայմաններում մի վարքագիծը քրեորեն պատժելի չի եղել կամ բացասական հետևանքներ չի առաջացրել տվյալ հասարակության համար, հետագայում հասարակական հարաբերությունների զարգացման արդյունքում պետությունը հասկացել է, որ, օրինակ, այս իրավահարաբերությունում նմանատիպ վարքագիծը խնդիրներ է առաջացնում հասարակության մյուս անդամների համար, չի կարող որոշել և քրեական պատասխանատվություն, վարչական պատասխանատվություն կամ այլ պատասխանատվություն սահմանել նախորդ իրավահարաբերության պայմաններում կատարված գործողության համար: Անձը, որը գործել էր մինչև հասարակական հարաբերությունների զարգացումը, որը հիմք տվեց նման օրենսդրական փոփոխության, չէր կարող ենթադրել, որ մի օր իր դրսևորած վարքագիծը դառնալու է ոչ իրավաչափ, և այս պարագայում անձին ցանկացած պատասխանատվության ենթարկելն անձի իրավունքի կանոնից և սկզբունքից դուրս է: Այս առումով ևս խնդիր է լինելու տվյալ օրենքը նման կարգով ընդունելու պարագայում»:

Անդրադառնալով օրենքի նախագծի այն կետին, ըստ որի`անձի գույքը, որի ծագման օրինականությունը չի հիմնավորվել, դատարանի որոշմամբ կարող է բռնագանձվել անգամ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում անձի մեղավորությունը չի հաստատվում, Միհրան Պողոսյանն ասել է, որ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ պետությանը՝ ի դեմս քննիչների, դատախազների, օժտել ենք շատ մեծ լիազորություններով։ «Իրենք ի վիճակի չեն լինում բավարար ապացույցներ հավաքել այն մասին, որ տվյալ անձը կատարել է հանցագործություն, ինչի ընթացքում ձեռք է բերել գույք, սակայն մեկ այլ մարմին որոշելու է, որ կապ չունի, որ անձը որևէ հանցագործություն չի կատարել, գույքը, միևնույն է, պետք է բռնագանձվի` հօգուտ պետության կամ այլ անձի: Արդյունքում` պետական մակարդակի ռեկետ ենք ունենալու»,- ընդգծեց Պողոսյանը:

Հարցին` այդ դեպքում հավանականություն չկա՞, որ կլինեն մտացածին քրեական գործեր, որոնք նպատակ կունենան հնարավորություն ստեղծել տվյալ անձի գույքը բռնագանձելու համար, փաստաբանը պատասխանեց, որ այս քննչական համակարգի և այս դատախազության պարագայում վստահաբար լինելու են այդպիսի դեպքեր։

«Այսինքն` ես վատ կանխազգացում ունեմ, որ այս օրենքը հենց նրա համար է, որ մենք ունենանք այդ վատ դեպքերը: Քաղաքական հակառակորդների, տնտեսական ակտիվություն դրսևորող անձանց, ընդհանրապես` ճանապարհին հանդիպող ցանկացած անձի նկատմամբ սա «մտրակ» է լինելու: Քաղաքական իշխանության նպատակը վերջին 10 տարվա ընթացքում անձանց գույքային դրությունն ուսումնասիրելն ու հասկանալն է, այդ նպատակից ելնելով էլ`փորձելու են որոշել «սևերին» և «սպիտակներին»: Այս ամենը հրահանգավորված ու ի սկզբանե որոշված է լինելու: Սա մի գործիք է այդ նպատակին հասնելու համար, որ հետո կարողանան հրապարակներից հայտնել` «այ տեսեք`նախկին իշխանությունն ինչ վատն էր, նախկին իշխանությունում պաշտոն զբաղեցրած «Պողոս Պողոսյանը» ունեցել է այսինչ գույքը, մենք էլ ինչ լավ իշխանություն ենք, բռնագանձում ենք գույքը», և ոչ մեկին չի հետաքրքրելու` այդ գործընթացն օրինակա՞ն էր, թե՞ ոչ, ի՞նչ կլինի պետության հետ որոշակի ժամանակահատված հետո, երբ քաղաքական իշխանությունը փոխվի, և տվյալ անձինք ներկայացնեն, թե ինչ պայմաններում է այդ գույքի բռնագանձումը տեղի ունեցել»,-ամփոփեց Միհրան Պողոսյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan