Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հյուսիսային Կորեայի լեզուն չեմ հասկանում, բայց ինչ որ բան ինձ հուշում է, որ քարոզչական այս պաստառը հետևյալ բովանդակությունն ունի. հյուսիսկորեական ժողովրդի առաջնորդին նայողների ձեռքում նրա հեղինակած «Հյուսիսային Կորեայի հակառակ կողմը» գիրքն է, իսկ ներքևում ոսկեղենիկ կորեականով գրված է «Հյուսիսային Կորեան իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»։
Ներքին ձայնս էլ իր հերթին հուշում է, որ այս քարոզչական պաստառի վրա հյուսիսկորեական բյուջեից հսկայական գումարներ են դուրս գրվել։