Այսօր՝ 27 հունվարի 2020թ., 00:00
Գաղտնալսումների գործով զննվել են Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի հեռախոսները, Փաշինյանի հեռախոսը չի զննվել Ժամանակն է՝ ձեռնարկենք Ձեր սահմանադրական պարտականությունները, հակառակ դեպքում կդառնաք հակասահմանադրական վիճակի պատասխանատուն Պերու ուղեւորությունից հետո Վիկտորյա Բոնյան առեղծվածային կերպով անհետացել է Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել «Ես բռնության զոհ էի». Սելենա Գոմեսը երկար լռությունից հետո խոսել է Ջասթին Բիբերից բաժանվելու պատճառների մասին ԵԽԽՎ նոր նախագահ է ընտրվել Հենդրիկ Դամսը Իրանում ուղևորատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և արտակարգ վայրէջք կատարել օդանավակայանի մերձակա փողոցում (լուսանկարներ, տեսանյութ) Մերի Պոպինսի դերակատար Նատալյա Անդրեյչենկոն «անհետացել» է Մեքսիկայում Ադրբեջանի նոր խորհրդարանում մեծամասնություն կկազմի իշխանական կուսակցությունը Տրանսպորտային միջոցների ժամանակավոր հաշվառման վկայագրերն արդեն կարելի է փոխարինել պլաստիկ տեսքի քարտերով Ռուբեն Վարդանյանը չինացիներին է վաճառել Կրեմլի հարևանությամբ գտնվող բիզնես կենտրոնում իր բաժնեմասը Վարչապետի ներկայացրած գրիչն ապացուցեց, որ իրենք Թովմասյանի դեմ ոչինչ չունեն Ավտոմեքենաների գները կտրուկ նվազելու են. Արեն Ապիկյան Իրանցի զինվորականները երկրի նախագահից 3 օր թաքցրել են ուկրաինական ինքնաթիռի` իրենց կողմից խոցված լինելու փաստը Արդեն 4 օր է՝ տնից դուրս չենք գալիս. Չինաստանում բնակվող հայուհին պատմել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի մասին Եթե նվերի արժեքը գերազանցում է 75 000 դրամը, ապա Նիկոլը պարտավոր էր այն հանձնել պետությանը, եթե չի հանձնել, ուրեմն յուրացրել է Օդաչու Արա Զոբայանը կործանվելուց առաջ կարողացել է Բրայանտի ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից «Ես միշտ կսիրեմ քեզ». Կոբի Բրայանտի մոնոլոգը բասկետբոլի մասին, որը նրան «Օսկար» է բերել Նիկոլ Փաշինյանը հիմա ունակ է դեստրուկտիվ հրամանների, չշտապե՛ք կատարել Հրայր Թովմասյանին կալանավորելու հրամանը Չինաստանը շրջանցել է Ռուսաստանին՝ դառնալով ԱՄՆ-ից հետո աշխարհում զենք արտադրող 2-րդ երկիրը Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին սպասվում են տեղումներ Երկրի ղեկավարը ինչ-որ գրիչի պատմություն է դնում և լուրջ մեղադրանք ներկայացնում. պետական անվտանգության խնդիրներ են ի հայտ գալիս. «Ժառանգության» նախագահ Երիտասարդ բժիշկը արնաքամ եղող ծննդկանին 8 ժամ պատգարակով տարել է հիվանդանոց եւ փրկել նրա կյանքը Սոնա Աղեկյանը հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազին Արսեն Բաբայանի գործով երբեւէ կայացվելիք որեւէ մեղադրական դատական ակտ այսօր դարձավ ապօրինի. Վարոսյան Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ խախտում է իմ անմեղության կանխավարկածը. Արսեն Բաբայան. Որոշվեց. Հենրիկ Հարթենյանը մանդատը վայր է դնում ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան «Ռոսպոտրեբնադզորը» ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով 100 մարդու է հայտնաբերել Հայրը գումար չունենալու պատճառով օդանավակայանում լքել է մանկահասակ երկու երեխաներին Մոնղոլիան կորոնավիրուսի պատճառով կփակի Չինաստանի հետ սահմանը Շատ անլուրջ գործընթաց է սկսել Փաշինյանը. այս ամենն անլրջացնում է այն, ինչն ինքն արել է մինչև հիմա Պայքարը Նիկոլի եւ Սահմանադրության միջեւ է Հենրիխ Մխիթարյան․ Կոբի Բրայանտ՝ հավերժ հաղթող «Փաշինյանը քուչի պացանի բառապաշարով է խոսում». Շարմազանով «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին «Արարատ-Արմենիան» երկրորդ հաղթանակն է տարել Կիպրոսում Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր Կասեցվել է Սիսիանի մանկապարտեզներին կարագի փոխարեն սփրեդի մատակարարումը. ՍԱՏՄ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ Շաբաթ-կիրակիները Հռոմում եւ Միլանում անցկացնենք, իսկ վարկերն ու կոմունալները թող սպասեն Գիշերային ցրտերը էականորեն մեղմվում են․ Սուրենյան «Նա նույն Փաշինյանն է երիտասարդ տարիքում, ով իշխանության գալու համար պատրաստ է ցանկացած ստորության». Ղազինյան Իսրայելցիներին թույլ կտան այցելել Սաուդյան Արաբիա Զրույց քաղաքացու հետ․ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և մանրուքների կարևորության մասին․ ուղիղ Վաղը թիրախավորելու են բոլորիս երեխաներին․ Նաիրա Զոհրաբյան Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար Վիրավորելուց հետո ուժ գտեք ներողություն խնդրելու համար 250 մարդու մնացորդ են գտել նախկին բանտի տարածքում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հայաստանը Իրանի եւ Թուրքմենստանի հետ քննարկում է սվոփով գազի մատակարարման հարցը Հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը կկայանա հունվարի 29-30-ին Շվեյցարիայում Վրաստանի թվերին նայեք, հետո ձեր, իսկ հետո նոր փորձեք հավասարվել եւ անցնել «Հանրային փսիխոզի» 3 փուլերը Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան ՀՀ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Վաշինգտոնը գործողություններ է ձեռնարկում նախքան Իրանի հետ հնարավոր պատերազմը Երևանում թալանել ու կողոպտել են «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ Եթե հետևենք Թովմասյանի նկատմամբ ցուցաբերված փաշինյանական տրամաբանությանը, գուցե եզրակացնենք, որ հեղափոխության օրերին նա էլ ինձ է շողոքորթել Փաստորեն հեղափոխություն էինք անում, որպեսզի հետո քաղաքական լրջագույն դիսկուրսներ դառնան գրիչներն ու դրանց պատմությունները Նախկին նախարարը երկրի վարչապետին «գիտակից ապուշ» է անվանել (տեսանյութ) Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1 օրում աճել է 1/3-րդով. զոհերի թիվը հասել է 80-ի 1xBet բուքմեյքերական ընկերությունն այսուհետ հասանելի է նաև Հայաստանում Չնայած «առաջընթաց»-ին, երկիրը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան Կոբե Բրայանտի 13-ամյա դուստրը զոհվել է հոր հետ Որեւէ մեկն իրավունք չունի թիրախավորել ընտանեկան կյանքն ու առավել ևս երեխաների. ՄԻՊ Վարչապետը խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքը. Գոհար Մելոյան «Դու ֆորմի մեջ չես, չես ձգում, կարո՞ղ է լավով գնաս». Աշոտյանը` Փաշինյանին «Իմ քայլի» ամոթն ու խայտառակությունը կամ մանդատավոր խուլիգանը Խստորեն դատապարտում ենք. վաղը «Իմ Քայլը» խմբակցությունը հրատապ նիստ կգումարի Ես միշտ հիացել եմ իսլամական մշակույթով. Արքայազն Չարլզը հայտնել է Իրան այցելելու ցանկության մասին Իլոն Մասկի ունեցվածքը 1 շաբաթում մեծացել է 1.7 միլիարդ դոլարով Րոպե առաջ պետք է դադարեցնել «գրիչի» թեմայի քննարկումը «Արարատ-Արմենիան» հաղթել է կիպրական թիմին հայկական ֆուտբոլին ծանոթ հաշվով Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթում է կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողության համար Աշխարհն առանց հոտի. ի՞նչ խնդիրների հետ են բախվում մարդիկ, որոնք չունեն հոտառություն Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով․ Նիկոլ Փաշինյան «Արարատը» 9։0 հաշվով հաղթեց մոնղոլական «Ուլան Բատորին»
Հարցում

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության գործողությունները խտրական եւ պատժիչ են. «Սանիեթք»-ի հայտարարությունը

Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Այս մասին հայտարարություն է տարածել «Սանիթեք» ընկերությունը:


Հայտարարությունում ասվում է.

«Ս.թ. հոկտեմբերի 3-ին Երեւանի քաղաքապետը հանդիսավոր կերպով ազդարարեց Երեւան քաղաքում աղբահանության օպերատորների հետ պայմանագրերի լուծման մասին եւ դրա վերաբերյալ պաշտոնական ծանուցումներն ուղարկեց օպերատորներին:

«Սանիթեք» ընկերության իրավաբանական թիմի կողմից ծանուցումների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ժամանակագրությամբ ներկայացված հիմքերը վկայում են մեկ բանի մասին` նախընտրական պահից սկսած մինչեւ պայմանագրի լուծման պահը քաղաքային իշխանությունների գերնպատակն է եղել բոլոր հնարավոր մեթոդներով վնասել օպերատորների գործունեությունը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին` պայմանագրերի լուծմանը:

Հասարակությանը չծանրաբեռնելու նպատակով սույն հաղորդագրությամբ մենք չենք անդրադառնա իրավական խրթին հարցերին, փոխարենը կանդրադառնանք մի փաստի, որն այս իրավիճակում համարում ենք էական:

Ծանուցումների վերլուծությունը ցույց տվեց, որ Երեւանի քաղաքապետարանն ըստ էության մինչ քաղաքապետի հայտարարությունը` ցանկացած պահի կարող էր միակողմանի լուծել պայմանագրերը, քանի որ ծանուցումներում նշված իրավական հիմքերը առկա էին վաղուց: Սակայն, այս պահին պայմանագիրը լուծելու համար անկյունաքարային հանգամանք է հանդիսացել այն, որ Երեւանի քաղաքապետարանի տրամադրած տեղեկությունների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունը վերջերս եկել է մի եզրահանգման, որ Երեւանի քաղաքապետարանի եւ օպերատորների միջեւ պայմանագրերի կնքմանը նախորդել են մի շարք խախտումներ: Ավելին, այս առիթով հարուցվել է քրեական գործ:

Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցելու մասին իր հաղորդագրությամբ կոպտորեն խախտել է անմեղության կանխավարկածը եւ Երեւանի քաղաքապետը, հիմք ընդունելով միայն քրեական գործ հարուցելու մասին փաստը, առաջնորդվել է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրությամբ` որպես վերջին ատյանի դատավճիռ, հաստատելով անմեղության կանխավարկածի խախտման փաստը` լուծել է պայմանագրերը:

Հարկ ենք համարում նշել, որ «Սանիթեք» ընկերության դեմ ֆինանսական եւ տեխնիկական սանկցիաներին, բացի Երեւանի քաղաքապետարանից, ՀՀ գլխավոր դատախազությունից եւ ՀՀ ՊԵԿ-ից` վերջերս լծվեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը` աննախադեպ կերպով հրապարակելով մեկ մասնավոր կազմակերպությունում 2018-2019թթ. մարդու իրավունքերի խախտման վերաբերյալ տեղի ունեցած «աղաղակող» խախտումների վերաբերյալ հատուկ զեկույց:

Իսկ այս ողջ ժամանակաշրջանում ՀՀ գլխավոր դատախազությունը եւ ՀՀ ՊԵԿ-ը, անհիմն քրեական գործեր հարուցելուց բացի, զբաղված էին իրենց որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից «Սանիթեք» ընկերությանը զրկելու գործընթացով, միտումնավոր կերպով բազմաթիվ անգամներ չներկայանալով դատական նիստերին:

Այս հանգամանքը հիմք է տալիս հայտարարելու, որ դատական պաշտպանության միջոցները Հայաստանի Հանրապետությունում չեն գործում եւ պետությունը ի վիճակի չի ապահովել արդար դատաքննության իրավունքի իրացումը օտարերկրյա ներդրողի կողմից:

Ամփոփելով նշվածը` Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության եւ գործին առնչվող մյուս մարմինների գործողությունները` «Սանիթեք» ընկերության կողմից գնահատվում են որպես խտրական եւ պատժիչ` նպատակ ունենալով օտարերկյա ներդրող համարվող ընկերությանը ենթարկել էքսպրոպրիացիայի` բռնագանձելով վերջինիս ակտիվները:

Ինչպես ընդունված է ասել Հայաստանում` ոչ մի բան պատահական չի լինում եւ ոչ մի լավ բան անպատիժ չի մնում»:

website by Sargssyan