1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 09 դեկտեմբերի 2019թ., 00:00
Էրդողանը քննադատել է Մակրոնին իսլամական ահաբեկչության մասին բառերի պատճառով Սանտա Կլաուսները Բուդապեշտում մրցավազք են կազմակերպել (Տեսանյութ) Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է Թուրքիայում զինվորական ավտոշարասյուն են պայթեցրել. կան վիրավորներ Իլոն Մասկին նկատել են Cybertruck էլեկտրապիկապի ղեկին. գործարարը նոր ֆուտուրիստական մեքենայով ռեստորան է գնացել (լուսանկարներ) «Անճանաչելի». Նաստյա Կամենսկիխը երկրպագուներին զարմացրել է մազերի վառ գույնով Թուրքիան մի խումբ իսլամիստների արտաքսել է Ֆրանսիա «Իմ հայկական անունը Միքայել է». Երևանում ծնված Էրմիտաժի տնօրենը ռուսական հեռուստատեսությանը ներկայացրել է Երևանը (տեսանյութ) Հս. Կորեան Թրամփին «անխոհեմ ծերուկ» է անվանել Անդրեյ Մալախովը լքում է սկանդալային «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը Դատավորի ինքնաբացարկի համար հիմք չկար. Օրբելյան Հ1-ի նախկին լրագրողներն ընդդեմ հեռուստաընկերության. Լրագրողները հաղթել են Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) «Միսս Տիեզերք» մրցույթի հաղորդավար Սթիվ Հարվին կրկին անհարմար դրության մեջ է հայտնվել (լուսանկարներ, տեսանյութ) Մի քանի մարդ ցանկություն է հայտնել երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար. Արամ Օրբելյան Ռուսական ստորաբաժանումները մուտք են գործել Ռաքքա Ծխախոտի գինը բարձրացնում ենք, բայց չգիտենք՝ մարզերում «Չիբուխ» ծխողներն ինչ են ծխելու Զգուշացում արտերկրից ապրանք պատվիրողներին. Հունվարի մեկից 200 եվրոյից ավել ապրանքը մաքսազերծվելու է Եթե մի հատ էլ չափալախեին, պատկերացնում եք ինչե՜ր կպատմեր Սրեգո Կարապետյանը․ Իսագուլյան Լիդիանը դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է. ՀԲՃ Առողջապահության նախկին փոխնախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Ռազմիկ Աբրահամյանն ընդունում է ԱՀԿ 2016-2017 թվականների տվյալներով՝ Հայաստանում ծխում է բնակչության 28 տոկոսը Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ․ ՊԵԿ ՀԱՊԿ երկրների ԶՈՒ ԳՇ պետերը դեկտեմբերի 13-ին քննարկելու են ռազմական համագործակցության հարցեր ՀՀ-ում ծխախոտի օգտագործումը լուրջ խնդիրներ է ստեղծում շատ ոլորտներում. առողջապահության նախարարություն Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազների՝ ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը (տեսանյութ) ՔՊ-ն իշխանության կորստից հետո կդադարի գոյություն ունենալ, ՀՅԴ-ի պարագայում դա այդպես չէ․ քաղաքագետ Սենատն ամենայն հավանականությամբ կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը. Թեդ Քրուզ «Ամուլսարի պոստեր էին այցելել Ջերմուկի ոստիկանապետը եւ այլ պաշտոնատար անձինք». Շիրակ Բունիաթյան Առաջիկա օրերին հանրապետության որոշ մարզերում ջերմաստիճանը կբարձրանա. տեղումներ չեն սպասվում Միսս Տիեզերք 2019-ի կրակոտ լուսանկարները ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը շարունակում է պահանջել ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը պետք է քննի Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ներկայացրել է նորանշանակ դատավորներին Հայտնի են դարձել Ռուսաստանի ամենահարբեցող շրջանները Վարչապետի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի Մենք արդարադատության ոլորտում Հայաստանից սովորելու բան ունենք. Վրաստանի փոխվարչապետ ԱՄՆ-ում սուրբծննդյան տոնածառի լույսերը վառել են էլեկտրական օձաձկից Հնդկաստանում փեսայի՝ հարսանիքից ուշանալը թանկ է արժեցել նրան. հարսնացուն այլ տղամարդու հետ է ամուսնացել Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ Ռուսաստանցի մարզիկները 4 տարի միջազգային մրցաշարերի չեն մասնակցի ՀՀ ԱԺ-ում քննարկվում է օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված ծխելու դեմ պայքարին Հայաստանում 700 հազ. աղքատ քաղաքացիներից 30 հազարը ծայրահեղ աղքատ է. ԱՎԾ-ն տվյալներ է հայտնում Հլը սումկեդ բաց․ Մալխասի 75-ամյակի համերգի տհաճ կողմը Հայկ Մարությանը քննադատությունների կենտրոնում է Կիեւում բողոքողները վրան են խփել Զելենսկու գրասենյակի առջեւ «Գռեհիկ պահվածք». Պոլինա Գագարինային լրջորեն վիրավորել է «Ձայնը» նախագծի մասնակիցներից մեկը Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է Արման Թաթոյանը Կալիֆորնիայի հարավ-արևմտյան իրավունքի դպրոցի հետ համաձայնագիր է կնքել․ ՄԻՊ Յուրայի դարաշրջանի իսկական այգի. Քիմ Քարդաշյանը տոն է կազմակերպել ավագ որդու՝ Սեյնթի համար (տեսանյութեր) «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» պահանջել է բողոքի նոտա հղել Հայաստանին 30-ամյա տղամարդը ավտոմեքենաներից երկու տասնյակից ավելի գողություններ է կատարել. նա կալանավորվել է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը ժխտող պետական կայք է ստեղծել Եթե նախարարի տեղակալին ձերբակալում են առերևույթ կաշառքի և կոռուպցիայի մեղադրանքով, ապա նախարարը պետք է ներկայացնի հրաժարական առնվազն երկու պատճառով ԴԱՀԿ-ն մեզ քիչ էր, երևի... ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց վարորդների համար բալային համակարգի ներդրման օրինագիծը Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել․ (տեսանյութ) Նոր արագաչափ կգործարկվի ՍԴ-ում ոչ մի ճգնաժամ չկա. սա քաղաքական խնդիր է. Գագիկ Ծառուկյան Մադոննայի դուստրը՝ Լուրդեսը մերկացել է հանուն արվեստի (Տեսանյութ, լուսանկար) Սերենա Ուիլյամսը նորաձեւության փորձագե՞տ է դարձել. (տեսանյութ) «Ռոման» կփորձի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին «Չկա ավելի քաղցր բան, քան նրանք»․ Քիմ Քարդաշյանը լուսանկարներ է հրապարակել Ցանցառապետության կյանքից. դրվագ 21 եւ 22 Հայտնի է աշխարհի ամենաթանկ տոնածառը Հայկական հակահետախուզությունը բացահայտել է ավելի քան 20 լրտեսների. մեծամասնությունը աշխատում էր Բաքվի համար Ով եւ որտեղ դարձավ համայնքապետ կամ ինչպես պարտվեց միակ թեկնածուն ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել Քաղաքապետարանը թույլ չի տալիս «Սանիթեք» տնօրինել իրեն պատկանող գույքը «Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել Վիեննայի օպերայում առաջին անգամ բեմադրվել է կնոջ կողմից գրված օպերան Դուբլինում անօթևան մարդիկ աշխատում են որպես գիդ. ոչ ոք նրանցից լավ քաղաքը չգիտի Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է Փրկարարները դուրս են բերել պատի մեջ հայտնված տղամարդուն Դպրոցի տնօրենն արգելել է Ծննդյան տոների բացիկներ ուղարկել Նյույորքցին կերել է 120 000 դոլարով վաճառված ինստալյացիայի բանանը Երգչուհի Վալերիայի որդին ջարդուփշուր է արել իր Jaguar-ը. նա ենթարկվել է վիրահատության
Հարցում

Արա Վարդանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը. Երվանդ Վարոսյան

Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել՝ յուրացման համար։ Մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արա Վարդանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Այսօր, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց ու նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց կալանավորումը։

Արա Վարդանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով նոր մեղադրանք է առաջադրվել, իբր յուրացման համար։ Իրականում մեղադրանք առաջադրելու համար պատրվակ է հանդիսացել հիմնադրամի ենթակա ձեռնարկություններից մեկի արտադրանքը հասցեատերերին մատակարարված չլինելու հանգամանքը, ինչի հետ Արա Վարդանյանը առնչություն ունենալ չէր կարող։ Նախաքննական մարմնի կողմից եւս դատարանին չներկակացվեց որեւէ ապացույց, թե Արա Վարդանյանը հնարավոր է առնչություն ունենա ինչ-որ ենթադրյալ յուրացման։ Ամենեւին պատահական չենք համարում նաեւ այն, որ դեռեւս դատարանի` խորհրդակցական սենյակում գտնվելու ընթացքում, դատարան ժամանեցին Արա Վարդանյանին քրեակատարողական հիմնարկ ուղեկցող աշխատակիցները...

Նման մեղադրանքի առկայությունը, ինչպես նաեւ այն, որ 1 տարի, 3 ամիս ընտրված խափանման միջոց գրավի որեւէ պայման չխախտած անձի նկատմամբ այսօր որպես խափանման միջոց է կիրառվում կալանավորումը, ակնհայտ են դարձնում, որ այս ամենի պատճառը Արա Վարդանյանի հասարակական-քաղաքական հրապարակային գործունեությունն է։

Բացի այդ, ինչպես այս գործընթացը, այնպես էլ վերջին շրջանում Հայաստան Համահայկական հիմնադրամն անվանարկող տեղեկությունների շրջանառումը այլ քրեական գործերի առնչությամբ (այդ թվում իրեն ամերիկահայ ներկայացնող ադրբեջանցու միջոցով), հիմք են տալիս պնդելու, որ սրա նպատակն է նաեւ հերթական տարեկան դրամահավաքի նախաշեմին կրկին հարված հասցնել հիմնադրամի համբավին։

Արա Վարդանյանի պաշտպաններ

Լուսինե Սահակյան

Երվանդ Վարոսյան»։

website by Sargssyan