Թուրքական կործանիչները խոցել են օդային սահմանը հատած անօդաչու սարք
Թուրքական ռազմաօդային ուժերի կործանիչները խոցել են Սիրիայի կողմից այդ երկրի օդային սահմանը հատած անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է թուրքական ռազմական նախարարությունը։
«F-16 կործանիչներն ահազանգ ստանալուն պես օդ են բարձրացել Ինջիրլիքի ռազմաբազայից եւ խոցել են դրոնը, որը սահմանը հատել էր շաբաթ օրը»,- նշված է պաշտոնական հայտարարության մեջ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։