Ինչ վնասներ է հասցրել նախօրեի երկրաշարժը Ստամբուլում (լուսանկարներ)
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը տեղեկություններ է հայտնել նախօրեին Ստամբուլում տեղի ունեցած 5.8 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքների մասին։
Ըստ նրա՝ երկրաշարժը Ստամբուլում 473 շենք է վնասել, այդ թվում՝ դպրոցներ, ինչի հետևանքով որոշ ուսումնական հաստատություններում դասընթացները դադարեցվել են։
Հզոր ստորգետնյա ցնցման հետևանքով եղել է 1 զոհ և 34 վիրավոր, որոնցից 24-ը այս պահին արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։
Օքթայը հայտնել է, որ գրանցված երկրաշարժից հետո տեղի է ունեցել 188 հետցնցում։
Հալտնի է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է գետնից 12 կմ խորության վրա։