Ոստիկանները տարեց կնոջը բերման ենթարկեցին՝ ապտակելու պատճառով (տեսանյութ)
Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի գյուղացիներ՝ դժգոհելով ոռոգման ջրից։ Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները ևս եկել էին՝ հակառակ կարծիք ներկայացնելու։ Ցույցի մասնակից տարեց մի տատիկ ապտակեց հակառակ կողմից մի տղամարդու։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Տատիկն էլ ասաց, որ իր հարևանն է, լավ է արել ու մայրական ապտակ է տվել։