Լավ դատավոր համարվում են հենց նրանք, ովքեր իրենց կյանքում օրինական դատական ակտ կայացրած չկան (տեսանյութ)
Տարիներ շարունակ մենք պայքարել ենք, որ իրավիճակ փոխվի մարդու իրավունքների ոլորտում եւ այլն: Համենանդեպս, գնալով, կարծես թե ինչ որ քայլեր էին արվում, բայց դա մեզ չէր բավարարում, եւ կամաց-կամաց, բայց ինչ որ փոփոխություն զգում էինք: Հիմա ես գտնում եմ, որ շատ ավելի վատ իրավիճակ է, որովհետեւ մենք հետընթաց ենք արձանագրում բոլոր ոլորտներում: Դատաիրավական համակարգում մի դրական բան եմ տեսնում այս ամենի ինչի մեջ, որ այս հարձակումների արդյունքում, երբ որ մենք տեսանք, որ մի գործի գերի ենք դարձել ամբողջ երկրով եւ ամեն ինչ այդ մի գործի շուրջ է պտտվում: Ցավոք սրտի ոչ ոք չի էլ ուզում խորամուխ լինել թե արդյոք իրավական գործընթացներ են տեղի ունենում թե ոչ իրավական գործընթացներ են տեղի ունենում: Այդուհանդերձ, մենք հասկանում ենք մի բան, որ գործընթացները շատ արագ զարգանում են այն ժամանակահատվածում, երբ իշխանությունների համար ոչ հաճո որոշումներ են ընդունվում: Ռոբերտ Քոչարյանին ազատ են աձակում սկսվում է համատարած հիստերիա՝ մարդիկ որոնք ընդհանրապես չգիտեն ինչ բան է օրենք, իրավունք, իրավաբանությունից չեն հասկանում, մասնագիտություն նույնիսկ չունեն սկսում են քննարկել թե դատավորը օրինական որոշում կայացրեց, թե անօրինական որոշում կայացրեց: Դա այն դեպքում երբ նունյիսկ իրավաբանները չեն կարող դա ասել, որովհետեւ փաստերը հասու չեն:
Ըստ էության մենք փոփոխությունները միայն մեկ գործի շրջանակներում ենք տեսնում՝ Ռոբերտ Քոչարյանին ազատ է արձակում դատավորը՝ ուրեմն ինքը հանցագործ է, ուրեմն ինքը անօրինական որոշում է կայացրել, ուրեմն ինքը դատավոր կոչվելու իրավունք չունի: Կալանավորեց Քոչարյանին, անկախ նրանից որ ինքը այն դատավորն է, որ երբեւէ արդար դատական ակտ չի կայացրել, չգիտի արդար դատական ակտ կայացնելը ինչ է, բայց ինքը արդեն սրբադասվում է ու համարվում է, որ ինքը լավագույն դատավոր է եւ պաշտոն է ստանում: Օրինակ Արթուր Մկրտչյանը, որ ինքը նույնիսկ էդ աթոռին չէր համապատասխանում, դարձավ Երեւան քաղաքի դատարանի նախագահ, նույնը Արմեն Դանիելյանը, որը փաստաբանների շրջանում ամենացածր ռեյտինգն ունի: Այն բոլոր դատավորները որոնք նույն այդ գործով կայացրել են դատական ակտեր եւ ազատ են արձակել Ռոբերտ Քոչարյանին, նրանք ունեն շատ բարձր վարկանիշ ու միշտ են ունեցել բարձր վարկանիշ, իսկ նրանք ովքեր կալանավորել են` ամենացածր վարկանիշն ունեն: Բայց տեսնում ենք, որ ընդհանուր ֆոնում լավ դատավոր համարվում են հենց նրանք ովքեր իրենց կյանքում օրինական դատական ակտ կայացրած չկան: