1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 դեկտեմբերի 2019թ., 00:00
Wizz Air բյուջետային ավիաընկերությունը չվերթներ կկատարի Հայաստան․ ասուլիսը՝ ուղիղ Ի հավելումն «Անտիֆեյք»-ի հետաքննության Դա սադրանք էր, որի նպատակն էր հասարակության աչքերում «փչացնել» ԱԳ նախարարին ԼՂ խնդրի կարգավորման հարցում Փաշինյանի մոտեցումը, փաստացիորեն, սպասարկում է Ադրբեջանի շահերը. Վիտալի Բալասանյան Մաքսատան տարածքում մեքենան տեղաշարժելու համար՝ 5000 դրամ․ ահազանգ Մի քանի դիտարկումներ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ «Նախահարսանեկան» հետազոտություն Ադրբեջանում․ 135 մարդու մոտ ՁԻԱՀ է հայտնաբերվել Ամենօրյա սովորություններ, որոնք ծերացնում են ձեզ Ֆրանսիան հայտարարել է Ռուսաստանի հետ երկխոսելու անհրաժեշտության մասին Նոր մանրամասներ` Երևանում 3 պատանիներին դանակահարության դեպքի վերաբերյալ. հայտնի է կասկածյալի ինքնությունը Ամոթից կմեռնեի. Արսեն Բաբայանը՝ պետական համակարգի մասին Բավարիայում հնարել են յուրահատուկ միջոց ճանապարհներին մերկասառույցի դեմ պայքարելու համար ՀՀ արտաքին քաղաքականությունը վերահսկվում է Սորոսի գրասենյակի կողմից․ քաղաքագետ Ուկրաինան արտաքսել է ադրբեջանցի բլոգերին, Բաքվում նրան կալանավորել են Մխիթարյանը փոխարինման մտավ և 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Սենատում համարում են, որ իշխանությունից Թրամփի հեռացումը մեծ վնաս կհասցնի ԱՄՆ-ին Զիմբաբվեի փոխնախագահի տիկինը կալանավորվել է մեքենայությունների եւ փողերի լվացման մեղադրանքով Ֆրանսիան Արգենտինային կարտահանձնի ռազմական դիկտատուրայի ժամանակ զանգվածային սպանություններում կասկածվող Սանդովալին Էրդողանը ԱՄՆ-ին սպառնացել է ճանաչել հնդկացիների ցեղասպանությունը՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ընդունմանը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հաջորդ շաբաթ կհաստատի Թրամփի դեմ մեղադրանքները իմփիչմենթի շրջանակում. Շիֆ Հայաստանի նախագահն առաջարկել է Ռուսաստանի էկոնոմիկայում ներգրավել արտերկրից հայ ներդրողներին Գնաճը մեզ հետապնդում է նախատոնական օրերին․Արմեն Պողոսյան Նոր իշխանավորները վերամբարձ, արհամարհական դիրքերից են շփվում պետական ծառայողների հետ. Նարեկ Մալյան «Բռնարարը դու ես». Թուրքիայի պատգամավորները խորհրդարանում երգել են այդ երգը՝ բողոքելով կանանց սպանությունների դեմ Իմ ղեկավարած քաղաքում լկտիությունը ջախջախվելու է, սանձարձակության հետ կոմպրոմիս չի լինելու. Դավիթ Խուդաթյան Արտակարգ դեպք Երեւանում. 7 անգամ կրակել են ոստիկանական ավտոմեքենայի վրա Ալիևի օգնականը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է Ղարաբաղի շուրջ բանակցություններին Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ պետական կառավարման համակարգի Հայաստանում վերականգնվել և վերանորոգվել են ՀՌՇ ռազմական օբյեկտները Օզիլի պատճառով Չինաստանում չեն ցուցադրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը Այսօր արդեն 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված թափառող կենդանի կա. Հակոբ Կարապետյան ԱՄՆ-ն փորձարկել է ռուսական С-400 համակարգը հաղթահարող հրթիռ Կրեմլից հայտնել են, թե ով է ընդհատել Պուտին-Զելենսկի դեմ առ դեմ հանդիպումը ԱՄՆ Սենատը հաջորդ շաբաթ կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը Չինաստանը հետաձգել է ԱՄՆ-ի դեմ նոր մաքսատուրքերի սահմանումը Բախումներ Բեյրութի կենտրոնում Խորը բացվածքով զգեստն Իրինա Շեյքին ոչինչ չի տվել. մոդելը չի թաքցրել ներքնազգեստը Երևանում կոտրել են միանգամից մի քանի արագաչափ Բիձինա Իվանիշվիլի. «Եվրոպան է Վրաստանի ապագան» Հայտնի են անցնող տասնամյակի լավագույն գաջեթները Չինաստանում թողարկել են ապագայի գնացք, որն անցնում է վիրտուալ ուղիներով Առողջությունը պահպանելու եւ կյանքը երկարացնելու երեք անսպասելի միջոց. ամերիկացի բժշկի խորհուրդները Պորոշենկոն Ուկրաինայում ներգրավված է 15 քրեական գործի շրջանակում Ուսուցիչը կարտոֆիլով աստղերի զվարճալի կերպարներ է ստեղծում 58-ամյա մարզուհին նոկաուտի է ենթարկել 21-ամյա մրցակցին Պուգաչովան պատմել է հանրահայտ լինելու պատճառով չիրականացրած երազանքի մասին Նաստասյա Սամբուրսկայան ՝ խորը դեկոլտեով ալ կարմիր զգեստով Երևանում թալանել են Վրաստանի դեսպանի Mercedes-ը Պատմական զուգահեռներ Մի ուրացեք անցյալը, քանզի շատ շուտով դուք էլ անցյալ կդառնաք Թավշյա հեղափոխականները սննկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին Վիլնյուսի օդանավակայանի տոնաշառը զարմացրել է բոլորին Չքնաղ հայուհին այս հանրապետության առաջին տիկինն է «Շուկայում հայտնվել է ցածրորակ, փտած մսամթերք». Մելիտա Հակոբյանը սպառողներին կոչ է անում զգոն լինել Լիդիանը ստեղծել է երկու դուստր կազմակերպություններ, որոնց միջոցով փորձում է մտնել աբրիտրաժ.Շիրակ Բունիաթյան 6.9 մագնիտուդով երկրաշարժ Ֆիլիպիններում. կան փլատակներ, բնակիչները խուճապի մեջ են Դեկտեմբերի 17-ից Հայաստանում կլինի այնքան տաք, որքան Իրաքում Բելլա Հադիդը մերկացրել է կուրծքը Գազալցակայանների շուկայի կառուցվածքի վերաբերյալ ուսումնասիրությունն ավարտել ենք, մտահոգիչ արդյունքներ կան. Գեղամ Գևորգյան ԱՄՆ–ը Հայկական հարցը Թուրքիային ճնշելու համար է օգտագործում.Պոլսո Հայոց պատրիարք Իմ քայլը հիմնադրամի անռեկետ դրամահավաքը 2018 թվականին աշխարհում զենքի վաճառքներն ավելացել են 4,6 տոկոսով. SIPRI «Պոլե չուդես» հաղորդման մասնակիցը կռահել է սխալ գրված բառը եւ հաղթել (Տեսանյութ) «Թավշյա հեղափոխականները սնանկացնում են մասնավոր հեռուստաընկերություններին»․Ռոբերտ Հայրապետյան Գվարդիոլա․ Մենք եւ «Լիվերպուլը» անհավանական խաղացողների շնորհիվ տիտղոսի նշաձողը հասցրել ենք գրեթե 100 միավորի Գիտնականները հայտնաբերել են Երկրի նոր ամենախոր կետը Գազալցակայաններում տիրող վակխանալիան ի՞նչ հարց է, որ դա էլ ունակ չեք կարգավորել «По секрету всему свету» ․ յոթհարկանի ստորգետնյա նկուղ, արեւի տակ ձուկ եւ խաչքարեր. «Խոհանոց» սերիալի դերասանուհին պատմել է Հայաստանի մասին (տեսանյութ) Եվրահանձնաժողովն ուժեղացված վերահսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ Կրակոցներ և գողության փորձ՝ Աբովյան քաղաքում Օրվա հանդիպումների անոնս «Միսս աշխարհ 2019» մրցույթում հաղթող է ճանաչվել Ճամայկայի ներկայացուցիչը ԱՄՆ-ում երիտասարդության հարցերով նախարարը ձերբակալվել է լրագրող Ալեքս Բոզարջյանի հետույքին հարվածելու համար «Շնորհակալ եմ փոխնակ մայրերին»․ Քիմ Քարդաշյանը պատմել է ծննդաբերությունից հետո ցավոտ վերականգնման մասին Տեղի է ունեցել երգչուհի Լիլուի հարսանիքը (լուսանկարներ) Լիբանանի մայրաքաղաքում անկարգությունների հետևանքով ավելի քան 54 ցուցարար է տուժել Մոսկվայում ջերմաստիճանը կարող է գերազանցել ջերմության 133-ամյա ռեկորդը Ստամբուլի օդանավակայանում նոր սերնդի ռեկորդային քանակի թմրամիջոց են բռնագրավել Մարոկոյում հայտնվել է ամբողջովին արեւային էներգիայով մատակարարվող Աֆրիկայում առաջին գյուղը Երազանքի աշխատանք՝ ընկերությունը փնտրում է «սուրճի թագուհու», որը մեկ շաբաթ կանցկացնի ծառաներով ամրոցում
Հարցում

Վիճակագրության հեղափոխական ոգին

Politeconomy.org-ն գրել է. Ճիշտ այն պահից, երբ հայտնի դարձավ, որ նոր վարչապետը հետաքրքրվում է տնտեսական ցուցանիշներով, մեր վիճակագրությունը դարձավ անկանխատեսելի: Այն ինչ-որ առումով Օրուելի «1984»-ն է հիշեցնում: Հիմա ոչ ոք որևէ տվյալի ստույգ լինելու մասին չի կարող վստահ պնդում անել: Ու որքան էլ տարօրինակ է խոսքը վերաբերում է նախկինում հրապարակված տվյալներին (նույնիսկ կարելի է պնդել, որ առաջին հերթին է վերաբերում նախկինում հրապարակված ու բազմիցս վերահաստատված տվյալներին):

Տեսե՛ք, հիմա մեր իշխանությունները սիրում են խոսել աննախադեպ աշխատատեղեր ստեղծելու և գործազրկության դեմ աննախադեպ հաջող պայքար մղելու մասին: Իշխանությունների հայտարարությունները վիճակագիրներն ընդունում են համապատասխան (և` համապատասխանող) տվյալներ հրապարակելու հանձնարարություն-հրահանգ: Սակայն ցանկացած պրոֆեսիոնալ վիճակագիր գիտի, որ միանգամից ճոխ թվեր հրապարակել չի կարելի: Դրա համար ի տարբերություն իշխանությունների՝ վիճակագիրներն առայժմ 600 հազարը գերազանցող աշխատատեղերի մասին հրապարակում չեն արել: Որովհետև գիտեն, որ դրանք կարելի է համադրել համապատասխան հիմնադրամի մուտքերի հետ ու համոզվել, որ այդ պնդման մեջ մոտ 100 հազար «հավելագրում» կա: Հմուտ վիճակագիրներն այդ խնդրին ավելի նուրբ են մոտենում:

Տեսե՛ք, նախկին տարիներին հրապարակված վիճակագրության համաձայն վերջին տարիներին գործազրկության ցուցանիշը դանդաղ, բայց աճում էր: 2014թ․ գործազուրկ էր աշխատունակ բնակչության 17.5 տոկոսը: 2015-ին այն արդեն 18.5 տոկոս էր: 2016 և 17 թթ․ գործազրկության ցուցանիշը նվազել ու պաշտոնապես կազմել էր 18 տոկոս (այն, որ սա բարձր թիվ է, ապացուցվեց 2018-ի ժողովրդական դժգոհության մասշտաբներով): Մինչև վերջերս այս թվերը պաշտոնապես հրապարակվում ու վերահրապարակվում էին: Օրինակ, կարելի է բացել 2018թ․ նոյեմբերի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն ու աղքատությունը 2018թ․ հունվար-սեպտեմբեր» հաշվետվությունը: Կարելի է բացել ու աղյուսակ 1.3.-ում կարդալ, որ 2017թ․ հաշվառվել է 219 հազար գործազուրկ: Նույն վերնագրով 2018 թ․ բոլոր հաշվետվություններում 2017թ․ գործազուրկների նույն թիվն է նշվում: Նշենք, որ 219 հազար գործազուրկները այդ տարվա աշխատունակ տարիքի բնակչության 18 տոկոսն են կազմում: Ավելին, այս թիվը կարելի է հանդիպել նաև այս տարվա` 2019թ․ փետրվարի 20-ին հրապարակված «Պարենային ապահովություն և աղքատություն 2018թ․ հունվար-դեկտեմբեր» հաշվետվության մեջ: Ու հանկարծ «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-մարտ» և հետո «Պարենային ապահովություն և աղքատություն 2019թ․ հունվար-հունիս» հաշվետվության մեջ 2017թ․ նախկինում առնվազն հինգ անգամ հրապարակված թվերը փոխվում են: 2019թ․ մայիսի 20-ին փոխվում է 2017թ․ գործազրկության ցուցանիշը: 2017թ․ ավարտից մոտ մեկ տարի 5 ամիս հետո «պարզվում է», որ գործազուրկների թիվը ոչ թե 219 հազար էր, այլ 236.5 հազար:

«Ի՞նչ անհրաժեշտություն կար սևացնելու տեղից էլ ոչ այնքան լուսավոր 2017 տնտեսական տարին»՝ հարցն ինքնին հետաքրքրական է: Հատկապես, որ պաշտոնական վիճակագրությունը 2017 թ․ տնտեսական տարին «սևացնելու» հարցում մանր քինախնդրության պես մի հնարք էլ է կիրառում: Գործազուրկների «նորաթուխ» ցուցանիշը` 236.5 հազարը աշխատունակ տարիքի բնակչության 20.74 տոկոսն է կազմում: Այս թիվը կլորացման կանոնների համաձայն պիտի արձանագրվեր 20.7 տոկոս: Բայց պաշտոնական հաշվետվություններում այն մեկ տասնորդականով մեծացվում է, դառնում՝ 20.8 տոկոս: Պատճառը միանգամից պարզվում է 2018թ․ տվյալին ծանոթանալուց հետո: 2018թ․ գործազուրկների թիվը 234 հազար մարդ է: Ահա, թե ինչու է մեծացվել 2017-ի ցուցանիշը: Բա հո պաշտոնական վիճակագրությունը չէ՞ր կարող թույլ տալ, որ «նախահեղափոխական» 2017-ը ավելի լավ պատկեր ունենա, քան «հեղափոխական» 2018-ը:

2018-ի գործազրկության ցուցանիշը տոկոսով կազմում է 20.4 տոկոս: Այն ավելի պարկեշտ տեսք ունի 20.8-ի հետ համեմատ, քան` 20.7-ի: Այս պուճուրիկ հնարքն էլ հավանաբար իշխանությունները հավուր պատշաճի կգնահատեն: Եթե, իհարկե, նկատեն վիճակագիրների անմնացորդ նվիրումը, որ տնտեսական վիճակագրությանը օրուելյան (հակաուտոպիական) հմայք է հաղորդում, բայց դարձնում հաճելի՝ իշխանությունների քիմքին:

Հաշվի առնելով, որ մինչև հիմա 2019թ․ միայն առաջին եռամսյակի գործազրկության տվյալն է հրապարակվել, կարելի է եզրակացնել, որ մեր վիճակագիրներն առայժմ նոր «մեթոդ» չեն մշակել (մշակելու դեպքում վասն համադրելիության ամեն ինչ կանեն, որ տվյալներն իրականում համադրելի չլինեն)։ Առաջին եռամսյակի տվյալներով 2018-ի համեմատ գործազրկությունն աճել էր, կարծեմ, 16 հազարով։ Հետևաբար մինչև նոր «մեթոդի» մշակումը պաշտոնական վիճակագրությունը հավանաբար կշարունակի չհրապարակել գործազրկության թվերը։

website by Sargssyan