Այսօր՝ 05 օգոստոսի 2020թ., 00:00
Հայաստանը պատրաստ է անհապաղ օգնություն ցուցաբերել Լիբանանին և նրա ժողովրդին. Զոհրաբ Մնացականյան Արարատի մարզպետն ուզում է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի իր բերած մարդը. Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են (տեսանյութ) Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան Մեր ու այլոց համավարակային առաջին կիսամյակը. Գալոյան Կազմվեց արձանագրություն՝ մի շարք խախտումներով. M Group ընկերության փաստաբան Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները Հարգելի հումորով ՀՔԾ քննիչ կասեք ի՞նչ տվյալներով է պարզվել Ա.Սիմոնյանի հոգեկան խիստ հուզմունքի փաստը «Լիդիանն» անցնում է գրոհի եւ պահանջներ ներկայացնում կառավարությանը եւ ոստիկանությանը Չգիտեմ՝ ինչով է զբաղված ԱՄՆ-ում Սինանյանը, բայց հրատապ է ժամերի ընթացքում Բեյրութ-Երևան թռիչք կազմակերպելը «Հոգով և սրտով եղբայրական Լիբանանի հետ ենք». Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին ԱԹՍ-ից արված տեսանյութը ցույց է տվել Բեյրութում հզոր պայթյունի ահռելի մասշտաբը (Տեսանյութ) Կորսված ամառ 6-րդ վարչությունը մտել է M Group ընկերություն. փաստաբաններն ահազանգում են ապօրինի գործողությունների մասին (տեսանյութ) Լիբանանի վարչապետի կինն ու դուստրը թեթեւ վնասվածներ են ստացել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի Արմեն Սարգսյանը ցավակցել է Լիբանանի նախագահին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Հայկական բնապահպանական ճակատը նամակներ է ուղարկել պատգամավորներին ու կառավարությանը Հոնկոնգյան իշխանությունները երկու շուկա են փակել կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի կապակցությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք Գագիկ Ծառուկյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը. 168.am 2009 PQ1 աստերոիդը Երկրին նվազագույն հեռավորության վրա կմոտենա օգոստոսի 5-ի երեկոյան Ոչ մի ռեպրեսիվ ապարատ իվիճակի չէ լրացնել այդ՝ օրեցօր մեծացող անդունդը. Արման Սաղաթելյան Միշուստինն օտարերկրացիներին թույլատրել է առանց վիզայի մուտքը ՌԴ կարճատեւ գործուղումների համար Հիմա էլ ընկերն է, մի քանի օր առաջ պատահական անցորդ էր, մինչ այդ՝ ինտերնետ կարգավորող Ֆուլհեմը կրկին Պրեմիեր լիգայում է Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետևանքով հինգ հայ է մահացել Ամեն ինչ Բեյրութի պայթյունի մասին Միևնույն է շատ հարցեր մնում են անպատասխան Տանզանիայում ոսկեխույզը երրորդ հազվագյուտ քարն է գտել ու հարստացել WhatsApp-ում վիրուսային հաղորդագրությունները ստուգելու գործառույթ է հայտնվել Ճապոնական ընկերությունն ութ լեզվի «իմացությամբ» խելացի դիմակ է մշակել Ավստրալիայում խստացնում են պատիժը ինքնամեկուսացման խախտման համար Բեյրութում պայթույունի հետևանքով վնաս է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ կենտրոնացած են հայկական գրասենյակներ Բեյրութում պայթյունի հետևանքով հայ երիտասարդ բուժքույր է զոհվել Արթուր Աբրահամ․ Սպորտը կյանք է Արցախի նախագահը աջակցություն է հայտնել Լիբանանի ժողովրդին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը Բեյրութի պայթյունից վնասվել են Անթիլիասի Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները (լուսանկարներ) «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված Հզոր պայթյունից հետո Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում. կան նաեւ վիրավորված հայեր (լուսանկարներ, տեսանյութ) Երկու ծառ էլ դեռ վտանգի տակ է, ամեն գիշեր գնում, հերթապահում եմ, գնամ ծառի տեղը՞ կանգնեմ, որ ասեն՝ ակտիվ է․Իսպիրյան Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի է հայտարարել (լուսանկարներ) Իմքայլականների մի մասը դեմ է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածուներին Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյան Այսօրվա պատանին փախնող չէ բանակից․ ռազմագիտություն առարկան էլ անհրաժեշտություն է․ «Ռազմագիտության» ուսուցիչ» Տվյալների արտահոսքի համար առ այսօր ոչ ոք երբեք պատասխանատվության չի ենթարկվել․ Սամվել Մարտիրոսյան Արտակարգ դրության երկարաձգումը և հավաքների սահմանափակումը ունի կոնկրետ նպատակ և իշխանությունն ընտրել է պատեհ պահը՝ իր ցանկալի հունով լուծելու Ամուլսարի հարցը Այսպես կոչված «Հատուկ անվտանգություն ծառայություն» պահնորդական խմբի անդամները հարձակվել են ոստիկանների վրա Հերոսներին բռնելու ժամանակը Նրանք ընդամենը վարձկան էին Բեյրութում հուժկու պայթյուն է որոտացել Ամեն ինչ կորոնավիրուսի մասին Մոսկվայում մեկնաբանել են Լուկաշենկոյի հայտարարությունը Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ոստիկանությունը բերման ենթարկեց եւս տասը բնապահպանի Նստել է կոճղին, հետեւում է դեպքերին, այ քեզ նախարար Ջերմուկ տանող ավտոճանապարհն Ամուլսարի պահապանները փակել են. պահանջում են «Լիդիանի» վագոն-տնակները 30 մետր հետ տանել Եթե այդքան քաջություն ունեք, ստեղծեք քննիչ հանձնաժողովը. Գեւորգ Պետրոսյանը՝ իշխանական պատգամավորներին Քաղաքացիական հագուստով անձը բերման ենթարկեց Վահագն Վարագյանին. Ամուլսարում իրավիճակը ծանր է Փաշինյանի հանցավոր լռության պայմաններում Ամուլսարում բախումներ են Դուք ի՞նչ եք կարծում, 2008-ի մարտի 2-ին մենք հանգիստ քնա՞ծ ենք եղել, մենք նույնպես անհանգստացել ենք. Յուրի Խաչատուրով (տեսանյութ) Լարված իրավիճակ Ամուլսարում. ծեծկռտուք քաղաքացիների ու ոստիկանների միջև, քաղաքացիները բերման են ենթարկվում. (տեսանյութ) Ամուլսարի հանքի մասին գնահատականներ հնչեցնելուց հիմա զերծ կմնամ Խաղաղ օվկիանոսի անմարդաբնակ կղզիներից մեկում SOS նշանի օգնությամբ հնարավոր է եղել երեք մարդու կյանք փրկել (տեսանյութ) Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում Ձեր պատասխանը հայրենասեր մտավորականի պատասխան չէ․ Գիտնականները՝ ՀՀ նախագահին Ռուբեն Հայրապետյանը 2003 թվականից ՌԴ քաղաքացի է. Դատախազություն Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Սրանից լավ լուծում անհնար է գտնել, եթե հայտարարում ենք «բեսպրեդել», առաջինը ես կնստեմ բուլդոզեր. Հայկ Մարությանը՝ Մաշտոցի պուրակի գույքը քանդելու մասին Ամուլսարը չի շահագործվելու այնքան, մինչև դրա հետևանքների, ռիսկերի պատասխանատվությունը պետական մակարդակով որևէ մեկը չվերցնի իր վրա Փաշինյանի կարգադրությամբ ապօրինի եղանակով վարչապետի օգնական էր նշանակվել Սոֆյա Նավասարդյանը, բայց անգամ ծառայողական քննություն չարվեց․ Արսեն Բաբայան Հարգելի նախարար, Ձեր ամենօրյա լռությունը բերելու է արյունահեղության․ Թեհմինե Ենոքյանը՝ Ռոմանոս Պետրոսյանին (տեսանյութ) «26 տարի իշխանության, դու արդեն զզվեցրել ես». Ժիրինովսկին Լուկաշենկոյին «սովխոզի» տնօրեն է անվանել (տեսանյութ) Ջերմուկցիները տրամադրված են բացառապես խաղաղ պայքարի, պնդում են՝ դա եղել է և լինելու է պայքարի հաջողության գրավականը․ Ռուբեն Մելիքյան Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին Հայկ Մարությանը մտել է սեղանի տակ եւ դուրս չի գալիս Ի՞ նչ վիտամիններ պետք է ընդունեք COVID-19-ից հետո. կորոնավիրուս տարած սրտաբանի խորհուրդները Խուան Կառլոս Ա-ն արդեն գտնվում է Դոմինիկյան Հանրապետությունում. ABC
Հարցում

«Սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով». ռեկտորը՝ սատանիստական խնջույքի մասին (տեսանյութ)

Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքում անցած շաբաթ օրը գիշերային ժամին տեղի ունեցած խիստ արտասովոր խնջույքի մասին ի սկզբանե տեղյակ է եղել երաժշտական բուհի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը, բայց իր համաձայնությունը տվել է՝ որպես էլեկտրոնային երաժշտության հերթական երեկույթի կազմակերպման համար, արդյունքում ստացվել է բուհին անհարիր միջոցառում։ Այս մասին նա ասաց 168.am-ի հետ զրույցում:


«Դա սատանիստական միջոցառում չի եղել, ինչպես մեկնաբանվում է մամուլում, իրականում մեր բուհի ավարտած լավագույն ուսանողներից մեկը՝ Հայկը, որին արդեն որերորդ անգամ բուհում միջոցառումների կազմակերպում է վստահվում, և նա առնվազն 30 գեղեցիկ հանդիսությունների հեղինակ է, այս անգամ դիմել էր, որպեսզի թույլ տանք մեր ուսանողների համար էլեկտրոնային երաժշտության երեկույթ կազմակերպի:
Մենք չմերժեցինք, ավելին, նույնիսկ գրավոր հիմքի անհրաժեշտությունը չեղավ միայն այն պատճառով, որ մշտապես բարձրակարգ միջոցառումներ է Հայկն անցկացրել, և դրանք եղել են մշակութային, միջբուհական մերձեցման երեկոներ:

Շաբաթ օրվա կազմակերպած խնջույքը տևել է 20:00-22:00-ն, ընդ որում՝ սկսելուց մեկ ժամ հետո ես բուհի ուսխորհրդից և դասախոսական կազմից արդեն ահազանգեր ստացա, որ ինչ-որ արտասովոր բան են նկատել, գունավոր մազերով աղջիկներ են եկել դրսից, մի քանի արտասովոր արտաքինով երիտասարդներ, միջոցառմանը սև խաղող են ճզմել և ինչ-որ պատկերներ են նկարել փոշու վրա, պատուհանները մինչև վերջ փակել են մուգ վարագույրներով, որպեսզի լույսի նշույլ չերևա, և ինչ-որ անպարկեշտ գործողություններ են կատարվել, ես անմիջապես կապ հաստատեցի անվտանգության աշխատակիցների հետ, հրահանգեցի միջոցառումը դադարեցնել և մասնակիցներին դուրս հրավիրել շենքից:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նախապես ինձ մատուցվել է, որ էլեկտրոնային երաժշտության երեկո է նախատեսվել՝ ինչ-որ «Տիեզերք» կոչվող կազմակերպության հետ միասին, ես Հայկին չվստահելու կամ մերժելու որևէ հիմք չունեի, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց իրականում: Դրա համար ես դեռ պարզաբանումներ կստանամ որոշ մարդկանցից, արդեն իսկ հեռացված է անվտանգության աշխատակիցներից մեկը, Հայկի հետ զրույցում նա շարունակում է պնդել, որ եղել է սովորական միջոցառում, պարզապես ընկալումներ և այլաբանական մեկնաբանություններ են հնչել»,- ասաց Ս. Հովհաննիսյանը:

Ռեկտորի խոսքով՝ իրականում փորձ է արվել էլեկտրոնային երաժշտության պատրվակով էդ արտասովոր միջոցառման համար բուհի տարածքը ծառայեցնել, չնայած այս ամենի տակ ինքն իր դեմ արշավի նշաններ է տեսնում: Հարցին, թե ովքեր են իր դեմ գործող անձինք և ինչ նպատակ են հետապնդում, բուհի ռեկտորն ակնարկում է իրենց ենթակայության տակ գտնվող, բայց մասնավորի շահին ծառայող մի շարք կազմակերպությունների հետ խզվող պայմանագրերը: Ասում է՝ «բուհի տարածքը միմիայն ուսանողին պիտի ծառայի, մեզ այդ գրոշների վարձակալությունը պետք չէ»:

Ուսումնական հաստատության ներսում կազմակերպած խիստ արտասովոր խնջույքին, ասում են, ներկա է գտնվել նաև դասախոսներից մեկը՝ չնշելով, սակայն, նրա ով լինելը:

Իսկ այն, ինչ տեղի է ունեցել մի ամբողջ գիշեր՝ Կոնսերվատորիայի շենքում, ուսանողներից մեկի փոխանցմամբ՝ իրականում ռեկտորի իմացությամբ է կազմակերպվել: 168.am-ի հետ զրույցում նկարագրելով տեսածը՝ զրուցակիցը սատանիստական փարթի որակեց այն։

website by Sargssyan