250 կգ կշռող բրիտանացին մեկ տարում նիհարել է շուրջ 120 կգ-ով և մրցավազքի մասնակցել
Մեծ Բրիտանիայի բնակիչ Դարեն Մաքքլինթոքը երկարատև աշխատանքից հետո նիհարել է մոտ 120 կգ-ով և այժմ կշռում է 133 կգ:
Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, Դարենի կյանքը, որը մեծ կախվածություն ուներ արագ սննդից, իսկապես վտանգված էր, որից հետո նա հասկացավ, որ ճարպակալումը կործանում է իրեն:
Նա դիմել է պրոֆեսիոնալ մարզիչ և իր ընկեր Մայք Հինդին, որն անմիջպես անցել է գործի: Նախ նա անցել է տարածաշրջանի բոլոր ռեստորաններով՝ խնդրելով արագ սնունդ չվաճառել իր ընկերոջը, որի կյանքը վտանգված է:
Դարենը սննդակարգը համալրել է առողջ սնունդով, իսկ օրակարգը՝ մարզումներով: Նրա ջանքերը տվել են ցանկալի արդյունք: Սեպտեմբերի 8-ին նրան հաջողվել է 57 000 մարդկանց հետ միասին մասնակցել «Մեծ հյուսիսային մրցավազքին»: Եզրագծին հասնել նրան հաջողվել է 2 ժամ 43 րոպեում:
Այժմ Դարենը մտածում է գումար հավաքելու և մաշկի ավելորդ մասերը վիրահատելու մասին, որոնք մնացել են կտրուկ նիհարելուց հետո: