«Արմենիա էքսպո-2019»-ին, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը, քաղաքացիները եկել էին SaveAmulsar գրությամբ պաստառներով
Երևանում սեպտեմբերի 12-ին բացվեց «Արմենիա էքսպո-2019»-ի 19-րդ տարածաշրջանային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսը, որին ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան էքսպոն միջադեպ գրանցվեց: Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող երկու քաղաքացի պաստառներով կանգնել էին շենքի դիմաց: Պաստառների վրա գրված էր «SaveAmulsar», այսինքն՝ փրկել Ամուլսարը:
Նրանք, տեսնելով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին, նշեցին, որ պետք չէ ճնշել այն մարդկանց, ովքեր նմանատիպ պաստառներով եղել են այստեղ, սակայն նրանց թույլ չեն տվել երկար մնալ այդտեղ: