Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
Կա՞ արդյոք կապ կյանքի տեւողության եւ մազերի գույնի միջեւ ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշիկների օգնությամբ կարողանում է քայլել (տեսանյութ) Ադրբեջանում մարդկանց արգելել են դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության. ТАСС Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է «ազգայնական բնազդների» աճի մասին Ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches Հունգարիայի վարչապետն անսահմանափակ լիազորություններ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Reuters Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում Հուսանք՝ սխալվում եմ. Ավետիք Իշխանյան Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին. (տեսանյութ) Շուտով կորոնավիրուսի այնպիսի տվյալներ եմ հաղորդելու, որ Կառավարության որոշ անդամներ ամոթ ունենան, երկրից կգնան.բժիշկ (տեսանյութ) Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող. ՊՆ Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ Իշխանությունն ավելի շատ իր սխալները կոծկելու, ընդդիմախոսների բերանը փակելու վրա է կենտրոնացած, քան հանրությանը մոբիլիզացնելու Իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի նկարը. Independent Կտեղադրեմ նաև իմ տնային մաշիկները. Գուցե մի օր էլ անձնական իրերը փորելու նախագիծ հաստատվի. Թեհմինա Վարդանյան (լուսանկար) Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում. Անի Սմբատյան Ժողովրդի փողերը վերադարձնենք ժողովրդին. Արսեն Բաբայանի կոչ Ազգային ժողովին Դատական ակտը ցանկության դրսեւորում էր. Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Անհասկանալի է, թե մարդու իրավունքերի սահմանափակումներն ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը․ փաստաբան Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ) ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը ԶՈՒ–ն կորոնավիրուսից զերծ պահելու համար գործադրում են բոլոր ջանքերը. ՊՆ Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին. Վրաստանում ՀՀ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյանի կոչը «Մենք սատարում ենք ձեզ». Սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում ՄՕԿ-ը հայտարարեց Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը Մեգան Մարքլը երկրորդ հղիություն է ծրագրում Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետության ընտրությունները Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը «ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության». Յուրի Խաչատուրով «Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան Շաքարային դիաբետի բուժման նոր եղանակ են առաջարկել չինացի գիտնականները Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Կառավարության մի շարք սկանդալային օրենսդրական նախաձեռնությունների Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN Մեծ Բրիտանիայում 20 000 բժիշկ թոշակից վերադարձել է համավարակի դեմ պայքարելու համար. The Independent Իշխանությունը գնում է դեպի կառավարման ավտորիտար համակարգ Գազի գնի փոփոխություն կլինի․ փոխվարչապետ Կորոնավիրուսային տոտալիտարիզմ Ռոբերտ Քոչարյանի առողջականում դրական տեղաշարժ կա Պատգամավորները բացատրություն են պահանջել Արարատ Միրզոյանից Տարօրինակ կորոնովիրուսային վիճակագրություն Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 302 նոր դեպք է գրանցվել. «ՌԻԱ Նովոստի» ՆԱՍԱ-ն հրապարակել է Յուպիտերի թարմ լուսանկարները (լուսանկարներ) Մխիթարյանն «Արսենալ»-ին ասել է, որ ուզում է մնալ «Ռոմա»-ում Պարետատունն անկազմակերպ է․ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդներին չի ներկայացվում, թե ինչ ստուգումներ են անելու․«Մեդիա պաշտպան» Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի ապրիլի 2-ից Իրանում գրեթե 500 մարդ է մահացել՝ կորոնավիրուսը «բուժելու» համար մեթանոլ խմելով. AP Ուրուգվայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածի մահվան առաջին դեպքը Նիկոլ Փաշինյանն ուզում է հետեւել մեզնից յուրաքանչյուրին ԱՄՆ 1 դոլարը հայաստանյան բանկերում վաճառվում է 504 դրամ առավելագույն փոխարժեքով Կառավարությունը նվազագույն աշխատավարձի չափով գումար կտրամադրի մարտի 13-30-ն աշխատանքից ազատված անձանց Զբաղվեք ժողովրդի իրական դարդ ու ցավով, ոչ թե մարդկանց հեռախոսազանգերը լսելով. Արմեն Աշոտյան Եվս մեկ զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նա նախապես մեկուսացված էր Տիմոշենկոն հայտնել է Ուկրաինայում պատրաստվող «դարի խարդախության» մասին Տոկիո-2020 անվանումը կպահպանվի. Թոմաս Բախ Չգիտեմ ում շունն է, բայց աչքիս կծում է էս վիրուսը (տեսանյութ) Մենք գործ ունենք մարդու հիմնարար ազատությունների հետ, ինչը պահանջում է ավելի լուրջ և ավելի կշռադատված մոտեցում Ետկորոնավիրուսյան Հայաստան․ էմոցիաները լքում են քաղաքական թատերաբեմը DW. Համավարակի խրոնիկա. Նավթի գինն ընկել է մինչեւ 2002 թվականի մակարդակ Քշիշտոֆ Պենդերեցկի. Հայ տատիկն ու Կոմիտասի ազդեցությունը Նոր որոշում. 100 հազար դրամ կտրվի աշխատանք չունեցող հղիներին, որոնց ամուսինը մարտի 13-30-ն ազատվել է աշխատանքից Մահացել է «I Love Rock 'n' Roll» հիթի հեղինակը Ռուսաստանն ունի արդեն երեք դեղամիջոց՝ ընդդեմ նոր տիպի կորոնավիրուսի ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են Մեկուսացումից եւ ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91-ի. РИА Новости Ադրբեջանում մարդկանց մեկուսացրել են քարանձավում. Մեկուսացում՝ ադրբեջանական ձեւով (տեսանյութ) Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է «Ֆեյսբուքում» ևս մեկ խաբեության մասին Չինաստանում ապաքինվել է կորոնավիրուսով վարակվածների 93 տոկոսը․ «ՌԻԱ Նովոստի»
Հարցում

Առաջին հերթին պետք է դատվեն Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը. Ռոբերտ Քոչարյան

Եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ՝ արձագանքելով գործով տուժողների իրավահաջորդների՝ իրեն ուղղված մեղադրանքներին։

Երկրորդ նախագահը հայտարարեց, որ ստիպված է հայտարարություն անել, քանի որ տուժողների իրավահաջորդների ելույթներում իրեն հասցեագրված հարցադրումներ կային։

«Պարոն Քլոյանը հետաքրքիր բան ասաց՝ պետք է գոնե ձեւական մեկին պատժել։ Այդ մեկը ես եմ, քանի որ գործը բացահայտված չէ։ Ես «Մարտի մեկի» դեպքերից հետո աշխատել եմ մեկ ամսից մի քիչ ավելի, Մարտի մեկի գործը բացահայտելը երբեք չի եղել իմ լիազորությունների շրջանակներում, ես ընդհանրապես գործին խառնվելու հնարավորություն չեմ ունեցել, եթե պարոն Քլոյանը դրանով է մտահոգված, առաջին հերթին պետք է հարցնի իր կողքը նստած դատախազներին եւ եթե պետք է մարդ դատվի գործը չբացահայտելու համար, ապա առաջին հերթին պետք է դատվի գլխավոր դատախազը, կամ վարույթն իրականացնող դատախազը, կամ Քննչական մարմինները, որոնք պարտավոր էին բացահայտել գործը»,–նշել է նա։

Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ տուժողներին փաստաբանները գիտակցաբար չեն բացատրել գործի մասին որոշ մանրամասներ. «Ինձ առաջարկում են դատել նրա համար, որ գործը պատշաճ չեն բացահայտել, ինձ համար սա վիրավորական է նաեւ այն պատճառով, որ փաստբաներն աշխատում են այդ մարդկանց հետ, կարող են բացատրել, որ դա այդպես չէ, իմ տպավորությամբ սովորեցնում են իրենք, որ հանրային առումով տպավորություն լինի, որ մեղավորը ես եմ։ Տիգրան Աբգարյանի մայրը ակնհայտ չի տիրապետում գործի նյութերին, ասաց այնպիսի բաներ, որոնք կապ չունեն գործի հետ, եւ իր մոտ նստած փաստաբան Սեդա Սաֆարյանը գիտակցաբար չի բացատրել նրան»։

Երկրորդ նախագահը նշեց՝ այդ մարդկանց մոլորության մեջ է գցել ՀՔԾ պետը. «Ես իբրեւ հայտարարել եմ, որ կա զոհ, սակայն դա եղել է ոչ թե իմ, այլ ՀՔԾ պետի հայտարարությունը, ես մամուլի ասուլիսին ասել եմ, որ կան ծանր վիրավորներ»։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է՝ որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից մարդկանց տարել Լեոյի փողոց. «Ասում էին, որ ցուցարարներ չկային Լեոյի փողոցում, ցուցարարներ կային եւ դրա մասին վկայող բազմաթիվ ցուցմունքներ կան։ Մարդիկ ասում էին, որ կրակել են հենց ցուցարարների կողմից։ Հանրահավաքը եղել է քաղաքապատերանի դիմաց, իսկ բախումները եղել են Լեոյի փողոցում։

Որեւէ քայլ չի արվել քննչական մարմինների կողմից պարզելու, թե ով է քաղաքապետարանից այդ մարդկանց տարել Լեոյի փողոց, որեւէ մեկին չեն հարցրել։ Հակառակը գործը նյութերում տվյալ կա, որ Ներքին գործերի հրամանատարությունը սնայպերին հրավիրել է նրա համար, որ չեզոքացնի Տիգրան Աբգարյանին կրակողին։Եթե Աբգարյանի մայրն ուզում է իմանալ ճշմարտությունը, մենք գործի նյութերից այդ դրվագի վերաբերյալ փաթեթ կտրամադրեն տիկին Աբգարյանին»։

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մեկնարկել է «Մարտի մեկի» գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստին ներկա են ամբաստանյալներ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Երկրորդ նախագահի փաստաբանները միջնորդել են Քոչարյանի խափանման միջոցը փոխել եւ նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել։

website by Sargssyan